Զարկերակներ
Զարկերակներն այն անոթներն են, որոնք մեր օրգանիզմը մատակարարում են թթվածնով հարուստ արյամբ , բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնք դուրս գալով համապատասխանաբար աջ փորոքից՝ թոքային զարկերակացողունից , դեպի թոքեր են տանում ածխաթթու գազով հարուստ արյուն , ինչպես նաև պորտայի զարկերակներից , վերջիններս ևս պարունակում են ածխաթթու գազով հարուստ արյուն , որն աորտայից ուղղվում է ընկերք։ Զարկերակները կազմում են սրտանոթային համակարգի կարևոր բաղադրիչ, քանի որ նրանց միջոցով է իրականացվում ոչ միայն բոլոր հյուսվածքների մատակարարումը թթվածնով ու սննդանյութերով , այլ նաև ածխաթթու գազի և նյութափոխանակության արգասիքների հեռացումն օրգանիզմից, արյան օպտիմալ pH֊ի ապահովումն ու իմուն համակարգի գործառույթներն իրականացնող սպիտակուցների փոխադրումը։ Հաստատված է , որ զարգացած երկրներում մահվան հիմնական երկու պատճառներն են սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը, որոնք հանդիսանում են զարկերակային համակարգում արյան շրջանառության դանդաղեցման հետ կապված խնդիրների հետևանք , մասնավորապես խոլեստերոլի կուտակման հետևանք։
Զարկերակներ | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of arterial tree organ?[1][1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | արյունատար անոթներ |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | artery development? |
Միանում է | սիրտ և արտրիոլ |
MeSH | A07.015.114 |
Foundational Model of Anatomy | 50720 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.003 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica, Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889), The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge?, The New Student's Reference Work և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 |
Arteries Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելԶարկերակներն ըստ տրամագծի պայմանականորեն բաժանում ենք մեծ, միջին և փոքր զարկերակների։ Զարկերակները սկիզբ են առնում հիմնական ցողունից , որից էլ սկսվում են նրա բազմաթիվ ճյուղավորումները։ Այն զարկերակները, որոնք արյուն են մատակարարում մարմնի պատերին անվանում ենք առպատային (պարիետալ ), իսկ օրգանների խոռոչներին արյուն մատակարարողները՝ ընդերային (վիսցերալ): Զարկերակների անունները կազմվում են համապատասխան օրգանի անունից , որին վերջինս անոթավորում է , օրինակ՝ երիկամային զարկերակ, լյարդային զարկերակ, այն ոսկրի անվանումից , որին տվյալ զարկրակը հարում է , օրինակ՝ ծղիկային կամ ճաճանչային զարկերակները , նաև զարկերակներն անվանում ենք նրանց ընթացքին համապատասխան , օրինակ ՝ բազկի շրջադարձային հետին զարկերակը , նրանց աղբյուրի համապատասխան՝ միջընդերային վերին , ստորին զարկերակները , իսկ եթե զարկերակի տրամագիծը մեծ չէ, ապա անվանում ենք , որպես իր սկզբնակի ճյեւղ։ Դեպի օրգաններ ուղղվելիս զարկերակները ճյուղավորվում են ավելի փոքր տրամագծով անոթների , և համապատասխան այս ճյուղավորմանը կտարբերենք գլխավոր՝ մագիստրալ ու ցրված տիպի զարկերակներ։Գլխավոր տեսակի դեպքում ունենք մագիստրալ զարկերակ , որից սկիզբ են առնում բազմաթիվ կողմնային ճյուղեր , իսկ ցրված տեսակի դեպքում հիմնական զարկերակը միանգամից բաժանվում է բազմաթիվ ճյուղերի , ինչն ապահովում է տվյալ օրգանի առավելագույն արյունամատակարարումը։ Այս տեսակը հանդիպում է պարենքիմային օրգաններում։
Զարկերակների կառուցվածքը ներկայացնելիս օգտվում ենք երկու հիմնական եղանակներից՝ անզեն աչքով տեսանելի մակրոսկոպիկ եղանակից , ինչպես նաև մանրադիտակի օգնությամբ՝ միկրոսկոպիկ եղանակով։Մարդու օրգանիզմի զարկերակային համակարգը բաժանում ենք համակարգային զարկերակների, որոնք արյամբ են մատակարարում ամբողջ մարմինն, ու թոքային զարկերակները, որոնք ածխաթթու գազով հարուստ արյուն են տանում սրտից թոքեր։
Զարկերակների , ինչպես նաև երակների պատի ամենաարտաքին շերտն անվանում ենք ադվենտիցիալ թաղանթ(tunica adventicia, tunica externa), որը չափազանց հարուստ է կոլագենային թելերով և իրենից ներկայացնում է փուխր շարակցական հյուսվածք , որտեղ գտնվում են անոթը սնուցող անոթներ(vasa vasorum) և անոթը սնուցող նյարդեր(nn. vasorum)[2]։ Հաջորդ շերտը միջին շերտն է (tunica media), որը կրկին պարունակում է կոլագենայի ու էլաստինային թելեր, նաև օղակաձև դասավորված հարթ մկանաթելեր, որոնց շնորհիվ էլ իրականացվում է անոթների լուսնացքի փոփոխությունները ։ Հարթ մկանաթելերը նյարդավորվում են վեգետատվ նյարդային համակարգի միջոցով , հետևաբար լուսանցքի փոփոխությունները կախված չեն մեր կամքից , այլ կապված են մի շարք գործոնների հետ , օրինակ՝ միջավայրի ջերմաստիճանից կամ օրգանիզմում տեղի ունեցող որոշակի գործընթացներից։ Անոթի պատի ամենաներքին շերտն անվանում ենք ներքին թաղանթ(tunica intima)[2], որն անմիջապես սերտ շփվում է արյան հետ։ Վերջինս իր հերթին կազմված է երեք շերտերից ՝ էնդոթել, եթաէնդոթել և հիմային թաղանթ։ Այն միջին թաղանթից բաժանվում է ներքին առաձգական՝էլաստիկ թաղանթով։ Էլաստինային թելերի պարունակության շնորհիվ է , որ զարկերակները կարողանում են թեքվել, հարմարվել օրգանների տեղադրությանը։
Աորտա
խմբագրելՊսակային զարկերակներ
խմբագրելՆերքին օրգանները սնող զարկերակներ
խմբագրելԿրծքային աորտա
խմբագրելՈրովայնային աորտա
խմբագրել== Վերին վերջույթի զարկերակներ == ։
Ստորին վերջույթի զարկերակներ
խմբագրելԳլխի զարկերակներ
խմբագրելԹոքային զարկերակ
խմբագրելՍաղմի զարկերակների առանձնահատկությունները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 Steve, Paxton,; Michelle, Peckham,; Adele, Knibbs (2003). «The Leeds Histology Guide» (անգլերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 669)։ |