Զաքարիա Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքարիա Հակոբի Գևորգյան (1841, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), մանկավարժ, հրատարակիչ։
Զաքարիա Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1841 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1910 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ և հրատարակիչ |
Աշխատավայր | Մարիամյան օրիորդաց դպրոց և Գայանյան օրիորդաց դպրոց |
Կենսագրություն
խմբագրել1867 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։
1868–1878 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց դպրոցում։
1869–1895 թվականներին համալսարանի ընկերների հետ հիմնադրել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը, որտեղ դասավանդել է, եղել է նաև տեսուչ (ընդմիջումներով)։
1874 թվականին Երևանում բացել է գրավաճառանոց, տպարան, որտեղ տպագրվել են պաշտոնոնական և ոչ պաշտոնական գրություններ, հայտարարություններ, ինչպես նաև հայ գրողների գործեր՝ Էմին Տեր-Գրիգորյանի «Թռչնիկ» (1876 թվականին) բանաստեղծությունների ժողովածուները, Ա. Գուլամիրյանի «Սենեքերիմ թագաւոր հայոց Վասպուրականի» (1878) ուղեգրությունը, Խաչատուր Տեր-Խաչատրյանի «Քնար։ Ժողովրդական երգեր»-ը (1880)։
1880 թվականից տպարանը կոչվել է «Զաքարիա Գևորգյան և ընկերներ»։
Մանկավարժական ձեռնարկների և աշխատությունների հեղինակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |