Զաքարի Լիվայ
Զաքարի Լիվայ Փյու (անգլ.՝ Zachary Levi Pugh, [ˈzækəri ˈliːvaɪ], սեպտեմբերի 29, 1980[2][3][4], Լեյք Չարլզ, Լուիզիանա, ԱՄՆ)[5], ամերիկացի դերասան, հայտնի շնորհիվ կատակերգական դերերի «Կլավա, սկսիր» («Less Than Perfect») և «Չակ» («Chuck») սերիալներում, ինչպես նաև «Մեծ մայրիկի տունը 2» («Big Momma's House 2») և «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» («Alvin and the Chipmunks: The Squeakquel») ֆիլմերով։ 2013 թվականին Լիվայը խաղում է Ֆանդրալի դերը «Տոր 2։ Խավարի արքայություն» ֆիլմում։
Զաքարի Լիվայ անգլ.՝ Zachary Levi | |
---|---|
Լիվայը «Երկնքի պահնորդները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2014 թվական | |
Ծնվել է | 1980 թվական սեպտեմբերի 29 |
Ծննդավայր | Լեյք Չարլզ, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Բուենայի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | քրիստոնեա-ավետարանական |
Այլ անուն(ներ) | Զաքարի Լիվայ Պյու Zachary Levi Pugh |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ընտրանի | Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել Տոր 2։ Խավարի արքայություն |
Ամուսին(ներ) | Միսի Պերեգրիմ |
Պարգևներ և մրցանակներ | |
zacharylevi.com | |
Զաքարի Լիվայ՝ Վիքիպահեստ | |
Վաղ կյանք
խմբագրելԶաքարի Լիվայ Փյուն ծնվել է Լեյք Չարլզում, Լուիզիանա նահանգ[5]։ Նա հանդիսանում է ընտանիքի միջին զավակ, նա ունի ավագ և կրտսեր քույրեր։ Նա ունի վալիական արմատներ[6]։ Մանուկ հասակում նա ճամփորդել է ամբողջ երկրով, մինչ նրա ընտանիքն արմատներ է գցել Վենտուրա շրջանում, Կալիֆոռնիա նահանգ[7]։ Վեց տարեկան հասակում նա սկսել է նկարահանվել, երգել և պարել դպրոցում և տեղական թատերական բեմադրություններում։ «Բուենա» միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի կյանքի կոչի դերասան դառնալու վաղեմի երազանքը։ Սկսում է խաղալ թատրոնում, դերեր կատարելով այնպիսի բեմադրություններում, ինչպիսին են «Հետնապահները», «Օլիվեր», «Հրաշագործը Օզ երկրից» և «Բիգ Ռիվեր»։ Նրա Հիսուսի կերպարը «Ojai’s Godspell» բեմադրությունում դեպի նրան է գրավում Հոլլիվուդի ուշադրությունը[6]։
Կարիերա
խմբագրելԿինո
խմբագրել2006 թվականին Լիվայը դեր է ստանում «Մեծ մայրիկի տունը 2» կատակերգական ֆիլմում։ Նա հանդիսանում է ոչ միայն դերասան։ 2007 թվականին նա հանդես է գալիս որպես «Պարույր» («Spiral») ֆիլմի գործադիր պրոդյուսեր, որում նա նույնպես դեր է կատարում։ Նշանակալից դերերից է հանդիսանում նաև «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» ֆիլմում մասնակցությունը, թողարկված 2009 թվականին[8]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին մեծ էկրան է բարձրանում Դիսնեյի «Ռապունցել։ Խճճված պատմություն» մուլտֆիլմը, Լիվայի կողմից հնչյունավորված Ֆլինն Ռայդերի՝ արքայադստեր փրկիչ, գլխավոր դերով։
Լիվայը պետք է Ֆանդրալի դերը կատարեր «Տոր» ֆիլմում, սակայն չի կարողանում անել դա նկարահանման ժամանակացույցի և իր «Չակ» հեռուստասերիալի անհամատեղության պատճառով[9]։ ТԱյնուամենայնիվ, նա նա քաղում է այդ դերը ֆիլմի սիքվելում՝ «Տոր 2։ Խավարի արքայություն» («Thor: The Dark World»), Ջոշ Դալլասի աշխատանքային ժամանակացույցի անհամատեղիության պատճառով։
Հեռուստատեսություն
խմբագրելԼիվայը 2002 թվականին խաղացել է «Մեծ կրակոց» ֆիլմում, որում նաև նկարահանվել են Ջենիֆեր Մորիսոնը և Նիկոլաս Տուրտուրոն։ Նույն թվականին նա ստանում է Կիպ Սթեդմենի դերը «Կլավա, սկսիր» կատակերգական սերիալում։ 2003 թվականին նա նկարահանվել է «Դիմեք Ջեյնին» («See Jane Date») հեռուստատեսային ֆիլմի դերերից մեկում, որում նկարահանվել են նաև Քարիզմա Կարպենտերը, ով ծանոթ է ռոսական հեռուստադիտողին «Բաֆի - վամպիրներին կործանողը» սերիալից և Հոլլի Մարի Կոմբսը (Պայպեր Հոլլիվելը «Հմայվածները» սերիալում)։ «Կլավա, սկսիր» սերիալը ավարտվում է 2006 թվականին։
2007 թվականին Լիվայը ստանում է գլխավոր դեր «Չակ» սերիալում, որում կրկին կարողանոմւ է մտնել կատակերգական կերպարի մեջ[10][11]։ Շոուի եզրափակիչ դրվագը եթեր է հեռարձակվում 2012 թվականի հունվարին։
Երաժշտություն
խմբագրել2010 թվականի ապրիլին Լիվայը և Քեթրին Մակֆին ձայնագրում են «Terrified» սինգլը, որը հասանելի է iTunes-ում[12][13]։ Բացի այդ, Լիվայը և Մենդի Մուրը կատարում են «I See the Light» և «I’ve Got a Dream» երգերը «Ռապունցել։ Խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմում։ «I See the Light» երգը անվանակարգվում է «Օսկար»-ի 2010 թվականին և արժանանում է «Գրեմմի»-ի 2011 թվականին[14]։
Այլ
խմբագրելԶաքարին ձայնավորել է Արկեյդ Գենոնին «Fallout: New Vegas» համակարգչային խաղում և ինքն իրեն «Tomb Raider» խաղում (2013 թվական)[15]։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին Լիվայը միանում է «Նա սիրում է ինձ» մյուզիքլի վերածնված բեմադրությանը Բրոդվեյում։ Լաուրա Բենանտին ստանում է Ամալիայի դերը։
Անձնական կյանք
խմբագրելԼիվայը հանդիսանում է «Nissan GT-R»-ի առաջին տիրակալը, որը վաճառքի է հանվում ԱՄՆ-ում 2009 թվականին[16][17]։ Զակարիան պաշտում է համարկարգչային խաղերը։ 2012 թվականին, «Bello» ամսագրին հարցազրույցում, Լիվայը խոստովանում է. «Ես սիրում են տեսախաղերը։ Միշտ սիրել եմ և պիտի սիրեմ։ Այժմ ես վայելում եմ «Call of Duty: Modern Warfare 3» և «Gears of War» խաղերով։ Սակայն ծրագրում են անցնել «Mass Effect 3»-ին, եթե ես ժամանակ գտնեմ դրա համար»[18]։ Ազատ ժամանակ Լիվայը հրապուրվում է սքեյթբորդով, սնոուբորդով, ինչպես նաև, հրապուրվում է սպորտի այլ տարատեսակներով։
Զաքարին քրիստոնյա-ավետարանական է մանկությունից։ 2002 թվականին նա հարցազրույց է տալիս «Relevant» ամսագրի համար, որում պատմում է իր հավատքի մասին. «Նկարահանման հրապարակում իմ խնդիրը, իմ կարծիքով, դա, առաջին հերթին, մարդկանց սիրելն է և նրանց վստահությունը շահելը, որպեսզի նրանք հասկանան, որ ես իրականում նրանց սիրում եմ և մտահոգվում եմ նրանց և նրանց բարեկեցության մասին։ Եվ այն դեպքում, երբ նրանց պետք լինի իմ օգնությունը, նրանք հնարավորություն ունենան մոտենալու ինձ և հարցնեն. «Պատմիր, ինչպե՞ս ես դու պահպանում քո հանգստությունը։ Ինչպե՞ս ես դու քեզ այդքան հարմարավետ զգում։ Որտեղի՞ց ես դու վերցնում այդ ամբողջ սերը։ Որտեղի՞ց ես դու վերցնում քո բոլոր տաղանդները»։ Եվ ես կշրջվեմ նրանց կողմը և առանց վարանման կպատասխանեմ. «Հիսուս Քրիստոս»»[19]։
2010 թվականի սեպտեմբերին Լիվայը հիմնում է «The Nerd Machine» սեփական ընկերությունը[20]։
Հարաբերություններ
խմբագրել2014 թվականի հունիսի 16-ին Միսի Պերեգրիմը «Twitter»-ում հայտնում է, որ նա և Լիվայը ամուսնացել են Մաուիում, Հավայան կղզիներ։ Նաև հրապարակելով լուսանկարներ, որտեղ նրանք երկուսով վերնաշապիկներով են «Պարոն» և «Տիկին» մակագրություններով[21]։ Ամուսնությունը երկարատև չի լինում և արդեն 2015 թվականի ապրիլին ամուսինները դիմում են ապահարզանի[22], նշելով բաժանման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 3-ը[23]։
Հատընտիր ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2002-2006 | Կլավա, սկսիր | Less Than Perfect | Կիպ Սթեդմեն |
2002 | Մեծ կրակոց | Big Shot: Confessions of a Campus Bookie | Ադամ |
2003 | Դիմեք Ջեյնին | See Jane Date | Գրանտ Աշեր |
2004-2005 | Մահացել է սեփական նախաձեռնությունը | Curb Your Enthusiasm | Բելման |
2006 | Մեծ մայրիկի տունը 2 | Big momma's house 2 | գործակալ Ջեք Քևին Կենիլի |
2007 | Պարույր | Spiral | Բերկլի |
2007 | Ctrl Z | Ctrl Z | Բեն Պիլար |
2007-2012 | Չակ | Chuck | Չակ Բարտովսկի |
2008 | Արտասովոր ճանապարհորդություն | Wieners | Բեն |
2008 | Ամերիկյան նորահարուստ | An American Carol | փորձարկվող #1 |
2008 | Ռեյի բոլոր երանգները | Shades of Ray | Ռեյ Ռեյման |
2009 | Կասկադյորներ | Stuntmen | Թրոյ Ռատովսկի |
2009 | Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել | Alvin and the Chipmunks: The Squeakquel | Տոբի Ջեն |
2009 | Բայրոն Ֆիլիպս։ Գտածո | Byron Phillips: Found | Բայրոն Ֆիլիպս |
2010 | Ռապունցել։ Խճճված պատմություն | Tangled | Ֆլին Ռայդեր (ձայնավորում) |
2012 | Ռապունցել։ Երջանիկ ընդմիշտ | Tangled Ever After | Ֆլին Ռայդեր (ձայնավորում) |
2012 | Տեսախաղերի բարձրագույն դպրոց | Video Game High School | Էյս |
2013 | Հիշիր կիրակին | Remember Sunday | Գաս |
2013 | Տոր 2։ Խավարի արքայություն | Thor: The Dark World | Ֆանդրալ |
2015 | Հերոսներ։ Վերածնունդ | Heroes Reborn | Լյուկ Կոլինս |
2015-2016 | Հեռուստանովել | Telenovela | Ջեյմս ՄակՄեհոն |
Աղբյուրներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- Զակարի Լիվայ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Զակարի Լիվայ Թվիթթերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ GeneaStar
- ↑ 5,0 5,1 «Zachary Levi». TV Guide. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Wyatt, Edward (2007 թ․ սեպտեմբերի 30). «Super Nerd Is Out to Save the World». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Anytime with Bob Kushell feat. Zach Levi». Anytime with Bob Kushell. Season 1. Սերիա 8. փետրվարի 5, 2009.
- ↑ Corliss, Richard (January 11, 2010). "Alvin and the Chipmunks: The Squeakquel". Time. 175 (1):51.
- ↑ «'Thor 2': Zachary Levi Eyed For Fandral, Josh Dallas Out Of Film». huffingtonpost. 2012 թ․ հունիսի 6. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Stransky, Tanner (2010 թ․ օգոստոսի 9). «2010 Teen Choice Awards winners announced». EW. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Markovitz, Adam; Tanner Stransky (2008 թ․ մարտի 3). «30 Under 30: The Actors». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
- ↑ "Terrified premieres on Vevo today!" Արխիվացված 2011-07-13 Wayback Machine. Retrieved 2011-08-03.
- ↑ "Terrified featuring Zachary Levi on Entertainment Weekly Արխիվացված 2011-07-13 Wayback Machine". Retrieved 2011-08-03.
- ↑ Skerry, Kath (2011 թ․ փետրվարի 27). «Zachary Levi Sings at the Oscars (Video)». Give Me My Remote. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Wright, Anders (2011 թ․ մարտի 2). «Rolling the dice». San Diego City Beat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Carolla, Adam (2010 թ․ հուլիսի 16). «Zach Levi». CarCast. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Nygaard, Sandra (2007 թ․ հոկտեմբեր). «With a name like Levi, he's gotta know jeans». Men's Health. 22 (8): 134.
- ↑ Webb, Charles (2011 թ․ դեկտեմբերի 5). «Spike VGAs Interview: Meet Your Host, Zachary Levi». MTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Q&A With Zachary Levi». Relevant Magazine. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Zac Launches The Nerd Machine». ChuckTV.net. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Marquina, Sierra. «Zachary Levi Secretly Marries Girlfriend Missy Peregrym In Maui: Pic – Us Weekly». Usmagazine.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ http://www.people.com/article/zachary-levi-missy-peregrym-divorce
- ↑ «Zachary Levi & Missy Peregrym Secret Wedding Ends In Even More Secret Divorce». TMZ.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարի Լիվայ» հոդվածին։ |