Զաք Գալիֆիանակիս
Զաքարի Նայթ (Զաք) Գալիֆիանակիս (անգլ.՝ Zachary Knight "Zach" Galifianakis, հոկտեմբերի 1, 1969, Ուիլկեսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոդերասան։, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա առավել հայտնի է Տղաները Վեգասում, Տղաները Վեգասում 2` Վեգասից Բանգկոկ, Տղաները Վեգասում 3 և Բեք թու բեք ֆիլմերով։ Նաև հայտնի է որպես հարցազրուցավար (Երկու պտերի միջև)։
Զաք Գալիֆիանակիս | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Զաքարի Գալիֆիանկիս |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 1, 1969 |
Ծննդավայր՝ | Ուիլկեսբրո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Ազգություն՝ | հույն |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կոմիկ, սցենարիստ |
Պարգևներ՝ | MTV Movie & TV Awards (2010) |
IMDb։ | ID 0302108 |
http://www.zachgalifianakis.com/ |
Կենսագրություն
խմբագրելԶաքի հոր ծնողները ներգաղթյալներ են ԱՄՆ Հունաստանից[2]։ Կրոնով Զաքը, ինչպես իր հայրը, պատկանում է հունական ուղղափառությանը[3][4]։ Զաքի մայրը իռլանդական ծագումով շոտլանդացի է։ Դերասանը ունի կրտսեր քույր՝ Մերիթը և ավագ եղբայր՝ Գրեգը։ Զաքը ԱՄՆ նախկին կոնգրեսական Նիք Գալիֆիանակիսի եղբորորդին է, ով ներկայացրել է Հյուսիսային Կարոլինան 1967-1973 թվականներին։
Գալիֆիանակիսը սովորել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարան, սակայն ձախողել է իր ավարտական քննությունները իրեն պահանջվող նվազագույն մակարդակից ընդամենը մեկ միավոր պակաս հավաքելով և հետագայում տեղափոխվել է Նյու Յորք։
Զաքն իր ստեղծագործական կարիերան սկսեց փոքրիկ հումորային համարներով, որոնք նա կատարում էր Թայմս Սքվերում՝ համբուրգերների ֆուրգոնների կողքին։ Աստիճանաբար նրա ժողովրդականությունը մեծացավ, նա սկսեց հեռուստատեսությամբ վարել սեփական թոք-շոուն, որտեղ հանրության ուշադրությունը ներկայացրեց անդերգրաունդի աստղերին, որոնց հետ նա սկսում էր իր սեփական կարիերան։ Հետագայում նա կրկնեց այս փորձառությունը «Երկու պտերիի միջև Զաք Գալիֆիանակիսի հետ» էսքիզային շոուում՝ հրավիրելով հարցազրույցների լավագույն աստղերին՝ Բարաք Օբամային, Նատալի Փորտմանին, Շարլիզ Թերոնին, Բեն Սթիլերին, Շոն Փենին, Բրյուս Ուիլիսին, Լիզա Կուդրոուն, Մեթյու Մակքոնահիին և շատ ուրիշներին։
Անձնական կյանք
խմբագրել2012 թվականի օգոստոսի 11-ից Զաքն ամուսնացած է բալերինա Քուին Լունդբերգի հետ։ Զույգն ունի երկու որդի։ Առաջնեկը ծնվել է սեպտեմբերի 7-ին, 2013 թվական[5] և երկրորդ որդի՝ Ռուֆուս Էմանուել Լունդբերգը ծնվել է նոյեմբերի 7-ին 2016։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ֆ | Թագավորն ու ես | The King and Me | պիցցայի ցրիչ |
1999 | ֆ | Flushed | Pathetic Guy | |
2001 | ֆ | Սրտակերներ | Heartbreakers | Բիլ |
2001 | ֆ | Պղպջակից տղա | Bubble Boy | տղամարդը կանգառում |
2001 | ֆ | Կոռկի Ռոմանո | Corky Romano | համակարգչային հակեռ Դեքստեր |
2001 | ֆ | Անվախները | Out Cold | Լյուկ |
2002 | ֆ | Խորություն | Below | Վեռդ Ուոլի |
2003-2005 | ս | Վերադարձնել մահացուներից | Tru Calling | |
2004 | ֆ | Zach & Avery of Fergus | անտուն մարդը | |
2006 | կֆ | The Pity Card | Զաք | |
2007 | ֆ | Դեպի վայրի | Into the Wild | Քեվին |
2008 | ֆ | Ինչ է կատարվում Վեգասում | What Happens in Vegas | Դեյվ |
2008 | ֆ | Վիզիոնեռները | Visioneers | Ջորջ |
2009-2011 | ս | Անտանելի ձանձրացած | Bored to Death | Ռեյ Հյուսթոն |
2009 | ֆ | Տղաները Վեգասում | The Hangover | Ալան Գառներ |
2009 | ֆ | Դառվինի առաջադրանքը | G-Force | Բեն |
2009 | ֆ | Փոքր ձուկ, տարօրինակ լճակ | Little Fish, Strange Pond | Բակի |
2009 | ֆ | Վերև՝ երկինք | Up in the Air | Սթիվ |
2009 | ֆ | Երիտասարդության ապստամբություն | Youth in Revolt | Ջերրի |
2010 | ֆ | Ծայրային | Due Date | Իթան Տռամբլե/Իթան Չեյզ |
2010 | ֆ | Ընթրիք ապուշների համար | Dinner for Schmucks | Տերման |
2010 | ֆ | Սա շատ զվարճալի պատմություն է | It's Kind of a Funny Story | Բոբբի |
2011 | ֆ | Տղաները Վեգասում 2` Վեգասից Բանգկոկ | The Hangover 2 | Ալան Գառներ |
2011 | ֆ | Մապպետները | The Muppets | անտուն Ջոնն |
2011 | մֆ | Կոշկավոր կատու | Puss in Bots | Շալտայ-Բոլտայի ձայնագրություն |
2012 | ֆ | Թիմի և Էրիկի միլիարդ դոլարանոց ֆիլմը | Tim and Eric's Billion Dollar Movie | Ջիմ Ջո Կելլի |
2012 | բադրիջան Ուիզարդ՝ ձայնագրում | Kid Icarus: Uprising|||
2013 | ֆ | Դու այստեղ ես | Are you here | Բեն |
2012 | ֆ | Քարոզարշավ | The Campaign | Մարթի Հագինս |
2013 | ֆ | Տղաները Վեգասում III | The Hangover Part III | Ալան Գառներ |
2014 | ֆ | Բյոռդմեն | Birdman | Ջեյք |
2014 | ֆ | Մապպետները թ | Muppets Most Wanted | Խոբո Ջո՝ ձայնագրություն |
2016 | ֆ | Սկսողները | Masterminds | Դեվիդ Սքոթ |
2016 | ֆ | Ետ չմնալով Ջոնեսներիս | Keeping Up with the Joneses | Ջեֆ Գարրի |
2016-2019 | ս | Բասկետս | Baskets | Չիպ և Դեյլ Բասկետները |
2017 | ֆ | Կակաչի աղետ | Tulip Fever | |
2017 | մֆ | Լեգո ֆիլմ՝ բեթմեն | The Lego Batman Movie | Ջոկեր՝ ձայնագրություն |
2018 | ֆ | Ժամանակի ջարդվածք | A Wrinkle in Time | Երջանիկ Մեդիում |
2019 | մֆ | Կորցրած հղում | Missing Link | միսթեր Լինկ՝ ձայնագրում |
2021 | մֆ | Անուղելի Ռոն | Ron's Gone Wrong | Ռոն՝ ձայնագրություն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zach Galifianakis Biography (1969-)». filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Mr. Paul Lindsay Cashion, age 89, died Tuesday, August 16, 2005». Therecordofwilkes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Brian M. Palmer – Zach Galifianakis interview». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Zach Galifianakis: Bible full of typos | That Other Paper | Austin's ONLY Paper». That Other Paper. 2007 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Galifianakis skips TIFF as wife about to give birth». Toronto Sun. 2013 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.