Զբոսաշրջությունը Հունաստանում
Հունաստան, (հուն․՝ Ελλάδα) պետությունը է Հարավային Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։
Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։
Զբոսաշրջություն
խմբագրելՀունաստանը Եվրոպայի և աշխարհի զբոսաշրջային կենտրոններից մեկն է[1]։ Ամեն տարի Հունաստան է այցելում մինչև 18 միլիոն զբոսաշրջիկ, որը կազմում է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների թվի 15 %-ը։
Հունաստանում զբոսաշրջիկներին գրավում են հիմնականում բազմաթիվ անտիկ հուշարձանների և հրաշալի արևադարձային կլիմայի համադրությունը։ Հունաստանին է պատկանում ավելի քան 2 հազար կղզիներ։
Հունաստանի եկամտի մեծ մասը գալիս է զբոսաշրջության ոլորտից[2]։ 2009 թվականի տվյալներով այն կազմում է երկրի ամբողջ Համախառն ներքին արդյունքից 15%-ը։ Միևնույն ժամանակ տնտեսության և մրցունակցության նախարարության տվյալներով, եթե հաշվի առնենք թաքնված եկամուտները (2007 թվականին՝ 36 %), զբոսաշրջության ավանդը կազմում է ՀՆԱ-ի 18-20%-ը։
Բացի այդ, այս ոլորտում աշխատում է մոտ 900000 մարդ, այդ թվում նաև HoReCa ոլորտում, որը կազմում է ընդհանուր բնակչության 6,9%-ը։ Սա Եվրամիությունում երրորդ ցուցանիշն է՝ Մալթայից և Իսպանիայից հետո։ 2008 թվականին Հունաստանն ընդունել է 17.5 միլիոն զբոսաշրջիկի։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Զբոսաշրջությունը Եվրոպայում` Հունաստան, աշխարհի տուրիստական կենտրոններից մեկը». Զբոսաշրջիկների թիվը ամեն տարի. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Զբոսաշրջությունը Հունաստանի տնտեսության գլխավոր ճյուղ». Տուրիստական հարմարությունները Հունաստանում. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.