Զենիթ (սպորտի պալատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զենիթ (այլ կիրառումներ)
«Զենիթ» սպորտային խաղերի պալատ (ռուս.՝ Дворец спортивных игр «Зенит»), սպորտային համալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Միակ փակ ֆուտբոլային մարզասրահը։
Պատմություն
խմբագրելԿառուցվել է 1976 թվականի վերջին՝ ճարտարապետներ Մորոզով Գ․ Պ․–ի և Սավելևա Վ․ Ն․–ի նախագծով, մասնակցել են ինժեներներ Կուրբատով Օ․ Ա․–ն, Բեյլին Լ․ Կ․–ն, Պոստնիկով Վ․ Լ․–ն և ուրիշներ։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվի մարզական բազա, բայց շինարարության ավարտից անմիջապես հետո այն օգտագործվում էր մրցութային հանդիպումների համար[1]։ Այստեղ տեղի էին ունենում ֆուտբոլի, թենիսի[2], խոտի հոկեյի, ձեռքի գնդակի, բադմինթոնի մրցույթներ և պարապմունքներ։ Կան նաև պինգ–պոնգի և բոդիբիլդինգի սրահներ։ Սպորտային համալիրը ապահովված է հանդերձարաններով ու լոգարաններով, երկրպագուների համար պատշգամբներով։
Զենիթ սպորտի պալատում և Մարզահամերգային համալիրում անցկացվել են ԱՊՀ չեմպիոնների գավաթի 2008 և 2011 թվականների մրցույթները։
Սեփականատերեր
խմբագրել2011 թվականին միջնորդական դատարանում պարզ դարձավ, որ Զենիթ սպորտի պալատի շինությունը պատկանում է ոչ թե քաղաքային, այլ դաշնային իշխանությանը։ Վտանգ կա՝ այնտեղից վարաձակալների հեռացման, շինությունը աուկցիոնով վաճառելու վերաբերյալ։
Ճարտարապետություն
խմբագրելԱռանց հենքի 70 մ թռիչքով ծածկ ունենալը հնարավորություն է տվել շենքում տեղավորելու ֆուտբոլային դաշտ, որը համապատասխանում է ստանդարտային չափերին, ունի սինթետիկ ծածկույթ, նախատեսված է 3500 հանդիսատեսի համար։ Հսկայական ապակենախշերը խաղահրապարակի համար ապահովում են բնական լույսի հիանալի լուսավորություն։ Պալատի մուտքը ընդգծված է ճառագայթաձև զարդարանքով, որի կենտրոնում ֆուտբոլի գնդակն է։
Հասցե
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Лисовский В. Г., Ленинград. Районы новостроек, Л. 1983
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.