Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամփուշտ (այլ կիրառումներ)

Փամփուշտ հրազենային զինամթերքի տեսակ է: Նախատեսված է՝ կրակման հետևանքով, վառոդի այրումից առաջացած գազերով, գնդակը հրազենի փողից դուրս մղելու համար՝ տալով նրան ցանկալի ուղղություն[2]։

Փամփուշտ
Փամփուշտի բաղկացուցիչ մասերը՝ 1.գնդակ; 2. պարկուճ 3. վառոդ 4. եզրակ 5. հրապատիճ
Տեսակզենքի ֆուկցիոնալ դաս
Ենթատեսակզինամթերք[1], արտադրանք, պայթուցիկ սարք և գնդակ[1]

Տեսակներ

խմբագրել
 
Մարտական հրազենի փամփուշտներ ըստ տրամաչափերի և գնդակների կտրվածքների

Փամփուշտները կարելի է դասակարգել ըստ տրամաչափի, վառոդի տեսակի, նշանակության, պարկուճի և գնդակի տեսակների և այլն։ Ուսումնամարզական փամփուշտների մոտ բացակայում է գնդակը, իսկ օրինակ, որսորդական փամփուշտների համար օգտագործվում է կոտորակ: Գնդակների կառուցվածքը տարբեր է, հիմնականում լինում են մետաղական: Որոշ երկրների ոստիկանական ուժեր օգտագործում են ռետինե գնդակներով փամփուշտներ: Կախված փամփուշտի նշանակության, գնդակները լինում են՝ սովորական, զրահահար, զրահահար հրկիզող, լուսածրային, կրկնակի գնդակով և այլ բարդ կառուցվածքի գնդակներ: Որոշ զրահահար փամփուշտների մեջ օգտագործվում են քիմիական բաղադրիչներով գնդակներ: Լինում են նաև հատուկ նշանակության փամփուշտներ որոնց մոտ բացակաում է պարկուճը, այս դեպքում գնդակը մեծ է ու սնամեջ և իր մեջ ներառում վառոդի լիցքը ու հրապատիճը: Պարկուճները պատրաստվում են գունավոր մետաղներից, պլաստմասայից և ստվարաթղթից:

 
Որոշ տեսակի պարկուճների դեպքում հրապատիճը գտնվում է պարկուճի եզրակի մոտ այլ ոչ թե հատակի կենտրոնում:

Պատմություն

խմբագրել

Թղթե փամփուշտները օգտագործվել են դարեր առաջ, մի շարք աղբյուրներում դրանց օգտագործումը թվագրվում է դեռևս 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին։ Պատմաբանները նշում են, որ դրանք օգտագործել են Քրիստիան I-ի՝ Սաքսոնիայի կուրֆյուրստի և նրա որդու զինվորները՝ 16-րդ դարի վերջում[3][4], չնայած որ Դրեզդենի ռազմական թանգարանը վկայում է փամփուշտների օգտագործման մասին 1591 թվականին[3][5]։ Կապո Բիանկոն 1597 թվականին գրել է, որ թղթե փամփուշտները երկար ժամանակ օգտագործվել են նեապոլյան զինվորների կողմից։ Փամփուշտների օգտագործումը լայն տարածում գտավ արդեն 17-րդ դարում[3]։ 1586-թվականի փամփուշտը բաղկացած էր թղթե պարկուճի մեջ գտնվող վառոդի լիցքից և գնդակից։ Ստվարաթուղթը մինչ օրս նաև հայտնի է որպես «փամփուշտի թուղթ»՝ այս փամփուշտներում իր գործածության պատճառով[6]։ Մեկ այլ աղբյուր նշում է, որ փամփուշտը հայտնվել է 1590 թվականին[7]։ Շվեդիայի թագավոր Գուստավուս Ադոլֆուսի զորքերը 1600-ականներին օգտագործում էին փամփուշտներ[8]։ Փամփուշտը արտաքինով թղթե գլանակ էր ոլորված ծայրերով որում գնդակը մի ծայրում էր, իսկ մնացած մասը զբաղեցնում էր վառոդը[9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4173559-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Sparano, Vin T. (2000). «Cartridges». The Complete Outdoors Encyclopedia. Macmillan. էջ 37. ISBN 978-0-312-26722-3.
  3. 3,0 3,1 3,2 Greener, William Wellington (1907), «Ammunition and Accessories.–Cartridges», The Gun and Its Development, Cassell, էջեր 570, 589, Արխիվացված օրիգինալից 22 March 2015-ին, Վերցված է 22 March 2017-ին
  4. Nickel, Helmut; Pyhrr, Stuart W.; Tarassuk, Leonid (2013). The Art of Chivalry: European Arms and Armor from the Metropolitan Museum of Art. էջ 174. ISBN 978-0300199413.
  5. Metschl, John (1928). «The Rudolph J. Nunnemacher Collection of Projectile Arms». Bulletin of the Public Museum of the City of Milwaukee. 9: 60.
  6. Oxford English Dictionary, article on "cartridge" (subsection: "cartridge-paper").
  7. U.S. Army (September 1984), Military Explosives, Technical Manual, Department of the Army, TM 9-1300-214, p. 2-3, stating "1590. Cartridges with ball and power combined were introduced for small arms."
  8. U.S. Army 1984, էջեր. 2–3 indicates the period 1611–1632 and states the improved cartridge increased the rate of fire for the Thirty Years' War.
  9. Sharpe, Philip B. (1938), «The Development of the Cartridge», The Rifle in America, New York: William Morrow, pp. 29–30.