Զինջիրլիքույու գերեզմանատուն

Զինջիրլիքույու գերեզմանատուն (թուրքերեն՝ Zincirlikuyu Mezarlığı), քաղաքային գերեզմանատուն Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Շիշլի շրջանում, Էսենթեփե և Լևենտ թաղամասերի միջև։ Մտնում է Ստամբուլի տեսարժան վայրերի ցանկում, սակայն համարվում է գործող գերեզմանատուն։ Գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Համարվում է Ստամբուլի կենտրոնական գերեզմանատունը։

Զինջիրլիքույու գերեզմանատուն
թուրքերեն՝ Zincirlikuyu Mezarlığı
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՇիշլի
Երկիր Թուրքիա
Հիմնման տարի1935
Մակերես380,847 մ²
ibb.gov.tr/tr-TR/kurumsal/Birimler/MezarliklarMd/Documents/website/Index.html(թուրքերեն)

Նկարագրություն և նշանակություն

խմբագրել

Սա Ստամբուլի առաջին գերեզմանատունն է, որը ստեղծվել է ժամանակակից պլանավորման ընթացքում։ Իր ներկայիս չափերին հասել է 1950 թվականին։ Զբաղեցնում է 380,847 մ² կամ 94 աքր տարածք։ Գերեզմանատանը ազատ տեղ չկա, բացառությամբ ընտանեկան մի քանի դամբարաններից։ Գերեզմանատանն է գտնվում Թուրքիայի առաջին դիակիզարանը։

Գերեզմանատան տարածքում գործում է մզկիթ, որը կառուցվել և նվիրվել է գերեզմանատանը Իբրահիմ Բոդուրի կողմից։ Այն բացվել է 2004 թվականի ապրիլի 2-ին։ Մզկիթը կառուցվել է դիակի լվացման համար և տեղավորում է մոտ 500 մարդ[1]։

Չնայած մզկիթի գոյությանը, գերեզմանատունը աշխարհիկ է և այնտեղ թաղված են նաև ոչ մուսուլմանական համայնքներից, ովքեր ունեն թուրքական ծագումնաբանություն։ Գերեզմանատան ղեկավարության նստավայրը գտնվում է մուտքի մոտ։

Գերեզմանատան դարպասներին փակցված է Ղուրանի սուրահներից մեկը, որը ասում է "Её canli ölümü tadacaktır "՝ «Ամեն հոգի ի վերջո մեռնում է» («Ալ Իմրան» սուրահ 3:185)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել