Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա)
Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 6 - Krempna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Կրեմպնա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են ավստրիական, գերմանական և ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Զինվորական գերեզմանատուն № 6 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Krempna? |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Պատմություն
խմբագրելԳերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։
Գերեզմանատանը հուղարկավորված են 53 ավստրիացի, 33 ռուս և 34 գերմանացի անհայտ զինվորներ։ 1914 թվականին Կրեմպնա գյուղում գտնվող Սուրբ Կոսմի և Դեմիանի եկեղեցիները եղել են դաշտային հիվանդանոց և ենթադրվում է, որ այստեղ թաղված են զինվորներ, ովքեր զոհվել են վերքերից։
Բնութագիր
խմբագրելԳերեզմանատունը ցանկապատված է քարե ցանկապատով։ Գերեզմանատան կենտրոնում գտնվում է հուշարձան, կազմված չորս քարե սյուններից, որոնց գագաթներ միանում են քարե ծաղկեպսակով։ Այս հուշարձանը տեղադրվել է 1990 թվականին և ստեղծել են արաբ փորագրիչները լեհ և ավստրիացի զինվորականների պատվերով, ովքեր խաղաղապահներ են Գոլանի բարձունքներում։
Աղբյուրներ
խմբագրել- Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 32-33. ISBN 83-85557-20-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Cmentarze z I wojny światowej, Okręg I Nowy Żmigród Արխիվացված 2017-02-03 Wayback Machine (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)