Զլատկո Բուրեկ
Զլատկո Բուրեկ (խորվաթերեն՝ Zlatko Bourek, սեպտեմբերի 4, 1929[1], Պոժեգա, Խորվաթիա[2] - մայիսի 11, 2018, Զագրեբ, Խորվաթիա[5][6][7]), խորվաթ ակադեմիկոս, նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, սցենարիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ, տարազների նկարիչ, տիկնիկավար, անիմացիոն և խաղարկային ֆիլմեր ստեղծող, հրեական մշակույթի փորձագետ[8][9]։ Արժանացել է Վլադիմիր Նազորի անվան մրցանակի՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում իր ձեռք բերած նվաճումների համար։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես «Պրոֆեսոր Բալթազար» կինոնկարի շնորհիվ։
Զլատկո Բուրեկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1929[1] |
Ծննդավայր | Պոժեգա, Խորվաթիա[2] |
Մահացել է | մայիսի 11, 2018 (88 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | III Gymnasium Osijek?[4] և Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, տիկնիկագործ, թատերական ռեժիսոր, ռեժիսոր, հագուստ ձևագծող, քանդակագործ, մուլտիպլիկատոր, գծանկարիչ, բեմանկարիչ և puppet designer |
Անդամություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԶլատկո Բուրեկը ծնվել ու մեծացել է հրեայի ընտանիքում[10][11][12][13]։ Կյանքի վաղ շրջանն անց է կացրել սկզբում՝ Պոժեգա քաղաքում, ապա՝ Օսյեկում, ուր իր հրեա մոր և սերբ խորթ հոր հետ տեղափոխվել է չորս տարեկան հասակում։ Բուրեկը նկարչության և քանդակագործության գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայում և Զագրեբի համալսարանում, որն ավարտել է 1955 թվականին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ներկայացումների նկարչական ձևավորումը, մասնակցել բազմաթիվ կոլեկտիվ ցուցահանդեսների, ինչպես նաև կազմակերպել անհատական ցուցահանդեսներ մի շարք հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում՝ Նյու Յորքում, Դույսբուրգում, Դուբրովնիկում, Զագրեբում, Օսյեկում... 1959 թվականից անցել է գրաֆիկական աշխատանքներ ստեղծելուն և 1963-ին դրանք ներկայացրել է ցուցահանդեսում։ Այդ աշխատանքներում հումորի, գրոտեսկի, ժողովրդական բանահյուսության տարրերի, սյուրռեալիզմի ոգու միահյուսումով, ակնառու ինքնատիպությամբ պատկերել է իր արվեստի և ստեղծագործական գորունեության զանազան կողմերը[14]։
Ֆիլմագրություն
խմբագրելՈրպես ռեժիսոր
խմբագրել- Most na Orljavi (2002) անիմացիա
- Mister Ventriloquist (1980) կարճամետրաժ խաղարկային
- Ručak (1979) անիմացիա
- Farsa - Crvenkapica 2. dio (1974) անիմացիա
- Farsa (1973) անիմացիա
- Love story (1973) անիմացիա
- Mačka (1971) անիմացիա
- Školovanje (1970) անիմացիա
- Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
- Bećarac (1966) անիմացիա
- Cirkus Rex (1965) կարճամետրաժ խաղարկային
- I videl sam daljine meglene i kalne (1964) անիմացիա
- Kovačev šegrt (1961) անիմացիա
Որպես սցենարիստ
խմբագրել- Mačka (1971) անիմացիա
- Školovanje (1970) անիմացիա
- Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
- Bećarac (1966) անիմացիա
- I videl sam daljine meglene i kalne (1964) անիմացիա
- Kovačev šegrt (1961) անիմացիա
Որպես բեմադրող նկարիչ
խմբագրել- Kamenita vrata (1992) լիամետրաժ խաղարկային
- Alfred noćni čuvar (1971) անիմացիա
- Zvonko sa zvonika (1971) անիմացիա
- Lutke bez kose (1971) անիմացիա
- Duga profesora Baltazara (1971) անիմացիա
- Problem nespretnosti (1971) անիմացիա
- Školovanje (1970) անիմացիա
- Maestro Koko (1969) անիմացիա
- Tetke pletke (1969) անիմացիա
- Horacijev uspon (1969) անիմացիա
- Martin na vrhu (1969) անիմացիա
- Sreća u dvoje (1969) անիմացիա
- Viktorov jajomat (1969) անիմացիա
- Zvjezdani kvartet (1969) անիմացիա
- Rođendanska priča (1969) անիմացիա
- Hanibalove Alpe (1969) անիմացիա
- O mišu i satovima (1969) անիմացիա
- Leteći Fabijan (1968) անիմացիա
- Vjetrovita priča (1968) անիմացիա
- Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
- Krotitelj divljih konja (1966) անիմացիա
- Kovačev šegrt (1961) անիմացիա
- Dječak i lopta (1960) անիմացիա
- Bumerang (1960) անիմացիա
- Proljetni zvuci (1960) անիմացիա
- Krađa dragulja (1959) անիմացիա
- Djevojka za sve (1959) անիմացիա
- Ludo srce (1959) անիմացիա
- Jaje (ռեժիսոր՝ Վատրոսլավ Միմիչ) (1959) անիմացիա
- Inspektor se vratio kući (1959) անիմացիա
- Kod fotografa (1959) անիմացիա
- Zmaj (1959) անիմացիա
- Nocturno (ռեժիսոր՝ Նիկոլա Կոստելաց) (1958) անիմացիա
- Happy end (1958) անիմացիա
- Veliki strah (1958) անիմացիա
- Cowboy Jimmy (1957) անիմացիա
- Nestašni robot (1956) անիմացիա
Պարգևներ
խմբագրել- 1962: Բելգրադ, Kovačev šegrt – հատուկ մրցանակ՝ համարձակորեն մտահղացված կերպարների և նկարչական ձևավորման համար
- 1965: Բելգրադ, I videl sam daljine meglene i kalne – 3-րդ մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, 2-րդ մրցանակ՝ ռեժիսուրայի համար, CIDALC մրցանակ, Զագրեբ քաղաքի մրցանակ
- 1967: Բելգրադ, Bećarac – դիպլոմ
- 1968: Օբերհաուզեն, Kapetan Arbanas Marko – հատուկ մրցանակ. Մամայա, Kapetan Arbanas Marko -հատուկ մրցանակ լավագույն գրաֆիկայի համար
- 1970: Ատլանտա, Kapetan Arbanas Marko - արծաթե մեդալ
- 1972: Բելգրադ, Mačka – առաջին մրցանակ՝ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում
- 2005: Խորվաթիայի Հանրապետության Վլադիմիր Նազորի անվան մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար
Գրականություն
խմբագրել- Snješka Knežević Aleksander Laslo - Židovski Zagreb, 2011, AGM, Židovska općina Zagreb, Zagreb,isbn=978-953-174-393-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 2,0 2,1 2,2 https://wepa.unima.org/en/zlatko-bourek/
- ↑ https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
- ↑ https://www.jutarnji.hr/zivot/jedina-gimnazija-na-svijetu-koja-ima-dva-nobelovca-i-cak-37-akademika-nalazi-se-u-hrvatskoj-6656277
- ↑ |title=HAZU • Naslovnica|url=http://info.hazu.hr/hr/}}
- ↑ |title=Stvorio Baltazar grad: U 89. godini umro akademik Bourek|url=https://www.24sata.hr/show/stvorio-baltazar-grad-u-89-godini-umro-akademik-bourek-573423%7Caccessdate=2018-05-22%7Clanguage=hr}}(չաշխատող հղում)
- ↑ https://www.vecernji.hr/kultura/umro-akademik-zlatko-bourek-1245229
- ↑ Snješka Knežević (2011, էջ. 99)
- ↑ Jerković, Ana (2010 թ․ օգոստոսի 1). «INTERVJU Zlatko Bourek: Sreća što nisam bogat» (Croatian). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Razgovarala Petra Smoljak: Predstava o đubretu Hitleru i neobičnom Židovu, Večernji list. 4. svibnja 2010. Pristupljeno 15. svibnja 2018.
- ↑ Snješka Knežević, 2011, str. 99
- ↑ Jerković, Ana (01 kolovoz 2010). «INTERVJU Zlatko Bourek: Sreća što nisam bogat» (Croatian). Slobodna Dalmacija. Վերցված է 26 siječanj 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Silobrčić, Dobroslav (06 siječanj 2013). «EKSKLUZIVNO PRIZNANJE Zlatko Bourek: 'Ja sam slavonski erotoman. Ja radim nakaze. I volim ih'» (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 26 siječanj 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Silobrčić, Dobroslav (2013 թ․ հունվարի 6). «EKSKLUZIVNO PRIZNANJE Zlatko Bourek: 'Ja sam slavonski erotoman. Ja radim nakaze. I volim ih'» (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)