Զկեռենի
Զկռենի, Զկեռենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Mespilus L.
| ||||||||||||
|
Զկեռենի (լատին․՝ Mespilus), զղեար, զղրենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի կամ ցածրաբուն ծառերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԲարձրությունը 3-6 մ է։ ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով։ Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ։ Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն։ Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ։ Կորիզները 4-5 հատ են, ամուր։
Տարածում
խմբագրելՀանդիպում է Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում։ Աճում է լուսավոր կաղնուբոխու անտառներում, անտառեզրերին, թփուտներում և այլն։
Տեսակներ
խմբագրելՏարբերում են զկեռենու 5[1], բայց հիմնականում տարածված են երկու տեսակ՝
- Զկռենի սովորական կամ գերմանական զկռենի (Mespilus germanica)
- Զկռաշլոր- մերձարևադարձային զկռենի կամ ճապոնական զկեռենի (Mespilus canescens)։
Նշանակություն և կիրառում
խմբագրելՏերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Օգտագործվում են թարմ, թթու դրած։ Բնափայտը ծանր է, ամուր, լավ հղկվող, դեղնագորշավուն կամ կարմրավուն, օգտագործվում է մանր ատաղձագործության մեջ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառուտներով։ Մեղրատու է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Species of Mespilus по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
Գրականություն
խմբագրել- James B. Phipps։ Hawthorns and Medlars, 2003, ISBN 0-88192-591-8
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռենի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 696)։ |