Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան (Չարենցավան)
Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան, 1990 թվականից մինչև 2016 թվականը զոհված 33 օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան։
Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան (Չարենցավան) | |
---|---|
Տեսակ | շենք |
Երկիր | Հայաստան |
Ներկա վիճակ | կանգուն |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը կառուցվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` 2014 թվականի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից ամենակրտսերի` Ազատ Արթուրի Սահակյանի ծննդավայրում։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 14-ին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիների` Արթուրի և Ալեքսանդրի, և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդու` Մամիկոնի կողմից։
Բացման արարողության ժամանակ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մեջբերեց հետևյալ խոսքերը.
Օդաչուները չեն մահանում. օդաչուները թռչում են և չեն վերադառնում։ |
2019 թվականի հունիսի 29-ին հուշակոթողի տարածքում բացվեց հուշաղբյուր՝ ի հիշատակ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկից Բարձրաշեն լեռնային հատվածում կործանված ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 մարտական օդանավի օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի[1]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը։
Հեղինակ
խմբագրելՀուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան Չարենցավանում
-
Զոհված օդաչուների անունները և «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը