Զոյա (ֆիլմ, 1944)
«Զոյա» (ռուս.՝ Зоя), ռեժիսոր Լեո Արնշթամի գեղարվեստական ֆիլմը[2], որ նկարահանվել է «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայում 1944 թվականին (վերականգնվել է 1967 թվականին Գորկու անվան կինոստուդիայում)։
Զոյա ռուս.՝ Зоя | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1944 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեո Արնշտամ[1] |
Սցենարի հեղինակ | Լեո Արնշտամ և Բորիս Չիրսկով |
Դերակատարներ | Գալինա Վոդյանիցկայա |
Օպերատոր | Ալեքսանդր Շելենկով |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Սոյուզդետֆիլմ և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 95 րոպե |
Zoya (film, 1944) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է մոսկվացի մի աշակերտուհու՝ Զոյա Կոսմոդեմյանսկայայի կարճատև կյանքի մասին, որը Հայրենական մեծ պատերազմի սկզբում դարձել է պարտիզանուհի և դիվերսանտ ու մահապատժի ենթարկվել գերմանացիների կողմից 1941 թվականի նոյեմբերին Մոսկվայի մերձակայքում գտնվող Պետրիշչեվո գյուղում։ Իր սխրագործության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (հետմահու)։
Դերերում
խմբագրել- Գալինա Վոդյանիցկայա – Զոյա
- Կատյա Սկվորցովա – Զոյա մանկության տարիներին
- Քսենյա Տարասովա – Զոյայի մայրը
- Նիկոլայ Ռիժով – Զոյայի հայրը
- Ալեքսանդր Կուզնեցով – Բորիս Ֆոմին, Զոյայի համադասարանցի
- Բորիս Պոսլավսկի – Միխայիլ Յակովլև Ֆիլին
- Վլադիմիր Վոլչիկ – Շիլով
- Վերա Պոպովա – խրճիթի տիրուհին
- Թամարա Ալցևա – Աննա Սերգեևնա
- Զոյա Ժուկովա – Զինա, Զոյայի համադասարանցին
- Նիկոլայ Բոգատիրյով – Պետյա Վասիլև, Զոյայի համադասարանցի
- Վլադիմիր Պոդգորնի – գերմանացի սպա
- Ռոստիսլավ Պլյատ – գերմանացի զինվոր
- Ալեքսեյ Բատալով – Ալեքսեյ Բատալով, Զոյայի համադասարանցի (տիտրերում չկա)
- Մարիա Վինոգրադովա – Զոյայի համադասարանցի
- Օլգա Խորկովա – Զոյայի համադասարանցի
Մրցանակներ
խմբագրել- Երաժշտության հեղինակների և կատարողների միության մրցանակ՝ Բորիս Չիրսկովին լավագույն սցենարի համար, Կաննի առաջին միջազգային կինոփառատոնում (1946),
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ Լեո Արնշթամին (ռեժիսոր), Գալինա Վոդյանիցկայային (գլխավոր դերակատար), Ալեքսանդր Շելենկովին (կինոօպերատոր), 1946 թվական։
Լրացուցիչ փաստեր
խմբագրել- Վարձույթի առաջատար (1944, 3-րդ հորիզոնական), 21,87 մլն հանդիսատես,
- Մարտական կադրերն ստեղծվել են Ալեքսանդր Պտուշկոյի տաղավարում,
- Ալեքսեյ Բատալովը ֆիլմում կատարել է իր առաջին դերը կինոյում (Ալյոշա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0037482/
- ↑ Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 379.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Զոյա» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Զոյա» ՅուԹյուբում
- «Զոյա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա (ֆիլմ, 1944)» հոդվածին։ |