Զովաբեր
Զովաբեր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Զովաբեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Սևանի շրջան | ||
Գյուղապետ | Արա Բաղդասարյան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 1,20 կմ² | ||
ԲԾՄ | 1773±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | Չափավոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1683[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գյուղը տարածված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1890 մ բարձրության վրա[3]։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչությունն անցած 165 տարիների ընթացքում ավելացել է բացառապես բնական աճի հետևանքով, որի վրա էապես ազդել են բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, երկրի քաղաքական իրավիճակը և օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ այլ գործոններ։ Հատկանշական է, որ բնակչությունը բոլոր տարիներին պահպանել է իր միատարր կազմը, գյուղում ապրել են միայն հայեր, շատ հազվադեպ դեպքեր են եղել, որ ժամանակավորապես բնակվել են 1-2 քրդեր, որոնք հարուստների մոտ անասնապահ կամ հոտաղ են եղել։
Գրեթե բոլոր տարիներին բնակչության մեջ գերակշռել է արական սեռը։ Միջին հաշվով տղամարդիկ կազմել են 51.7%, կանայք՝ 48.3%։ Այդ միտումը խախտվեց Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ գյուղի բնակիչների մեծամասնությունը ներգաղթեց Մակու քաղաքից ու նրա շրջակա գյուղերից, մասնավորապես Արտազ գավառի Ալաջուղ գյուղից։
Բնակչության աճը նվազել է միայն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։ Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին գյուղի բնակչությունը նվազել է 76 մարդով։ 1931-1959 թվականներին ոչ միայն բնակչության աճ տեղի չունեցավ, այլև դրա թվաքանակը խիստ պակասեց՝ 1931 թվականի 1430 մարդուց հասավ 900-ի։
Այս տարիներին բնակչության միգրացիայի միտումը պետք է բացատրել կոլտնտեսային շարժման հետ. այս կամ այն չափով ունևորներին կուլակաթափ էին անում, նրանց նկատմամբ կիրառում էին զանազան սահմանափակումներ և քաղաքական տարբեր հոսանքներին մասնակից լինելու անհիմն մեղադրանքներ հարուցում, որի պատճառով մարդիկ հարկադրաբար հեռանում էին գյուղից։ Իսկ ավելի ուշ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռազմի դաշտ մեկնեց բնակչության վերարտադրությունն ապահովող հիմնական կազմը՝ 400-ից ավելի զովաբերցիներ։
Ներքևի աղյուսակում բերված տվյալները խոսում են այն մասին, որ գյուղի բնակչությունը 165 տարում աճել 463 տոկոսով։ Գյուղը վերաբնակեցման առաջին տարիներին բաղկացած է եղել 56 ընտանիքից, իսկ այսօր՝ 165 տարի անց, գյուղում ապրում է 427 ընտանիք, 1570 բնակչով։
Զովաբերի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1897 | 1908 | 1914 | 1916 | 1922 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչության թիվը | 339 | 598 | 905 | 989 | 1186 | 1237 | 1652 | 1161 | 1133 | 1412 | 900 | 1230 | 1299 | 1422 | 1603 | 1660 | 1683[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Դաշտավարությունը, միշտ էլ տուժել է կարկտահարությունից, որը գրեթե ամեն տարի կրկնվում է հունիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին՝ բույսերի ծաղկման, հասկակալման ու հասունացման շրջանում, բուսաբուծությունը հաճախ տուժում է երաշտից ու ցրտահարությունից։ Զովաբերցիները հիմնականում մշակում են կարտոֆիլ, լոբի, կաղամբ, վարունգ։
Բնական պայմաններ և ռեսուրսներ
խմբագրելԿլիման չափավոր ցամաքային է, երկրագործության համար ոչ այնքան նպաստավոր։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, ձմեռը երկարատև է, կայուն ձնածածկույթով, ամառը մեղմ է ու զով։ Առանց քամիների օրերը հազվադեպ են լինում։ Հյուսիսից թուխպ ամպերի ուղեկցությամբ հաճախ փչում են սառը քամիներ, իսկ հարավից՝ այսպես կոչված «Արանի չոր քամիները», որոնք արագորեն չորացնում են դաշտերն ու արոտները։ Տարեկան միջին ջերմությունը բարձրադիր վայրերում 2 °C է, ցածրադիր վայրերում՝ 6 °C։ Հունվարի միջինը համապատասխանաբար -12-ից -7 °C է, հուլիսինը՝ +10-ից +20 °C։
Գյուղի լանդշաֆտին բնորոշ են բարձրադիր սարահարթները, էրոզիայի ենթարկված ուղղաձիգ լեռնալանջերը՝ ոչ շատ խոր ձորակներով, որոնցով ջուր է հոսում միայն ձնհալի ու հորդառատ անձրևների ժամանակ։
Չնայած բազալտ քարի առատությանը, գյուղացիներն այն որպես շինաքար գրեթե չեն օգտագործում՝ խիստ կարծր, դժվար մշակելի, ծանր ու հողմահարված լինելու պատճառով։
Պատմամշակութային կոթող
խմբագրելԳյուղում հայտնաբերվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակատեղի։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 41, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ «Զովաբերի գյուղապետարանի պաշտոնական կայք». zovaber.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.