Զուզանա Պիուսսի
Զուզանա Պիուսսի (հոկտեմբերի 21, 1971[1], Բրատիսլավա[2]), սլովակ ռեժիսոր, վավերագրող և դերասանուհի[4]։
Զուզանա Պիուսսի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բրատիսլավա[2] |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | ռեժիսոր, երգչուհի, բեմանկարիչ, հագուստ ձևագծող, դերասանուհի, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող և պրոդյուսեր |
Ծնողներ | մայր՝ Tatiana Fabini?[3] |
Կյանք և գործունեություն
խմբագրելԶուզանա Պիուսսին ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 21-ին Բրատիսլավայում։ Ավարտել է Բրատիսլավայի Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը[5]։ 1992-2000 թվականներին աշխատել է «Սթոկա» թատրոնում։ Այնուհետև նա ներգրավվել է SkRAT թատերական նախագծում[4]։
Պիուսսիի առաջին վավերագրական ֆիլմը՝ Výmet (Wipe out) (2003) արժանացել է մեծ մրցանակի Բեյրութի կինեձառատոնում՝ Լիբանանի ամենահին և ամենահայտնի կինոփառատոնում և արաբական կարևոր կինոփառատոններից մեկում[6]:։ Երկու տարի անց նրա վավերագրական «Anjeli plačú» (2005) վավերագրական ֆիլմը Ջիհլավայում (Չեխիա) Վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[6]։
2008 թվականին Պիուսսիի Babička (Տատիկ) կիսավավերագրական ֆիլմը արժանացավ ԶԼՄ-ների ուշադրությանը, քանի որ այն պատմում էր «ծերացող կնոջ» մասին, որը «չի ցանկանում հրաժարվել սիրային կյանքից»[7][8]։
Մեկ տարի անց կինոռեժիսորն իր «Կոլիբա» (2009) վավերագրական ֆիլմով անդրադարձավ մի շատ խոցելի թեմայի։ Ֆիլմը կենտրոնանում էր Սլովակիայի ազգային կինոստուդիայի՝ Կոլիբայի սեփականաշնորհման և գողության սկանդալային պատմության վրա[9]։
Նույն թվականին Զուզանա Պիուսսին ստեղծեց նաև Պավել Բրանկոյի դիմանկարը՝ Hrdina našich čias (Մեր ժամանակի հերոսը) վերնագրով։ Վերնագիրը վերաբերում է Լերմոնտովի վեպին և Բրանկոյի՝ ինքն իրեն «ավելորդ մարդ» համարելու տեսակետին[10]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Výmet (Ոչնչացնել), 22 րոպե (2003)
- Bezbožná krajina (Անաստված երկիր, հեռուստաֆիլմ), 34 րոպե (2004)
- Anjeli plačú (Angels Cry), 54 րոպե (2005)
- Stoka (2007), 18 րոպե – (Stoka թատրոնի մասին)
- Stoka – Epilog (2007), 19 րոպե
- Babička (Տատիկ), 74 րոպե (2008)
- Myslím, tedy slam, 51 րոպե (2008)
- Koliba, 45 րոպե (2009)
- Hrdina našich čias (Մեր ժամանակների հերոսը), 55 րոպե (2009)
- Nemoc tretej moci (Երրորդ իշխանության հիվանդություն), 52 րոպե (2011)
- Kuracia láska (Հավի սեր), 45 րոպե (2011)
- Muži revolúcie (Հեղափոխության մարդիկ), 65 րոպե (2011)
- Od Fica do Fica (Ֆիկոյից Ֆիկո), 82 րոպե (2012)
- Krehká identita (Փխրուն ինքնություն), 70 րոպե (2012)
- Přímý přenos (Փոխանցում), 57 րոպե (2014)
- Těžká volba (Դժվար ընտրություն), 72 րոպե (2016)
- Český Alláh (Չեխական Ալլահ), 91 րոպե (2017)
Գրականություն
խմբագրել- Mariana Jaremková, "Gorila a politické zoo," in: film.sk, No.11/2012, pp. 22–23. (On the film From Fico to Fico.) Also online: http://www.filmsk.sk/uploads/wnm/page/pdf_sk/91/filmsk-11-2012.pdf Արխիվացված 2022-10-10 Wayback Machine
- Nina Hradiská, "O nich, o nás," in: film.sk, No. 12/2012, pp. 32–33. (On the film From Fico to Fico.) Also online: http://www.filmsk.sk/uploads/wnm/page/pdf_sk/90/filmsk-12-2012.pdf Արխիվացված 2022-10-10 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.csfd.cz/ Check: Zuzana Piussi in: the Czech-Slovak Film Database
- http://vimeo.com/22138046 - Զուզան Պիուսսին ներկայացնում է իր նոր ֆիլմը՝ «Հավի սերը»
- http://www.probiznis.eu/politikov-filmy-prilis-nezaujimaju/ Արխիվացված 2015-11-28 Wayback Machine - Susan Piussi: "Politicians do not care too much about movies "
- https://www.imdb.com/find?q=zuzana+piussi&s=all
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 https://komentare.sme.sk/c/5109330/nasa-mama-bola-astronomka.html
- ↑ 4,0 4,1 Zuzana Uličianska, "Od Piussi do Piussi - slabý hlas, ktorý výrazne počuť (From Piussi to Piussi - faint voice that is plainly heard)," interview with Susan Piussi, in: SME, Dec. 21, 2012
- ↑ Matej Adamov, "Režisérka Zuzana Piussi (The Film Director Susan Piussi)", in:TNU trendy, Časopis o živote študentov a učitel'ov Trenčianskej Univerzity Alexandra Dubčeka, ročnik 2/ čislo 2, 2013, p.23. – Also online: [1]
- ↑ 6,0 6,1 kul (i.e., culture page editor), "Cena pre Zuzanu Piussi. Slovenská dokumentaristka získala Cenu Andreja Stankoviča (Prize for Susan Piussi. Slovak documentarist was awarded the Andrej Stankovič prize)" in: SME, June 27, 2013.
- ↑ kk, "Zuzana Piussi predstaví voyerský dokument o zrelej žene a mladíkoch (Susan Piussi presents a voyeuristic documentary about a mature woman and young men)," in: SME, March 8, 2010.
- ↑ Iris Kopcsayová, "Mierne zvrhlá babička. V Prahe mal premiéru film Babička. Nie je to čistý dokument, ale nie je to ani fikcia (Slightly kinky granny: In Prague, the film "Grandmother" premiered. It is not a pure documentary, but it's neither a fiction.)," in: SME, March 2, 2009, culture page.
- ↑ Miloš Krekovič, "Kto rozkradol Kolibu? (Who did steal Koliba away?)," in: Sme, March 25, 2009, culture page.
- ↑ Andreas Weiland, "Svet plný krásy – a nad priepasťou (A world of beauty – and at the edge of the abyss)," in: Kino-Ikon, A Journal for the Sciences of the Moving Image and Cinema, Vol. 16, No.1, 2012, pp.212-218.