Զվիադ Կոնստանտինովիչ Գամսախուրդիա (վրաց.՝ ზვიად კონსტანტინეს ძე გამსახურდია, Զվիադ Կոնստանտինես դձե Գամսախուրդիա, մարտի 31, 1939(1939-03-31)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 1993(1993-12-31)[2][1][3], Ձվելի Խիբուլա), վրացի[4] հասարակական, քաղաքական և պետական գործիչ, գրող, գիտնական, այլախոհ, ազգայնական, բանասիրական գիտությունների դոկտոր, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ (1990-1991 թթ.), Վրաստանի նախագահ (1991-1992 թթ.): Հանդիսացել է վրացական ազգային շարժման առաջնորդներից։ Նրա իշխանության օրոք կառավարման ավտորիտար համակարգը և ազգայնական քաղաքականությունը դարձան վրաց-օսեթական հակամարտության և երկրում ներքաղաքական անկայունության պատճառներից։ Հեղաշրջման հետևանքով գահընկեց արված նախագահ Գամսախուրդիան Արևմտյան Վրաստանում ստեղծեց վտարանդի կառավարություն, որի հետևանքով կենտրոնական իշխանությունների և Գամսախուրդիայի կողմնակիցների միջև սկսվեց քաղաքացիական պատերազմ։

Զվիադ Գամսախուրդիա
(վրաց.) ზვიად კონსტანტინეს ძე გამსახურდია
Գամսախուրդիան 1988թ.-ին Թբիլիսիում
Դրոշ
Դրոշ
(1-րդ) Վրաստանի նախագահ
Դրոշ
Դրոշ
մայիսի 26, 1991 - հունվարի 6, 1992
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Էդուարդ Շևարդնաձե
Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ
նոյեմբերի 14, 1990 - մայիսի 26, 1991
Նախորդող Իրակլի Աբաշիձե
Հաջորդող Ակակի Ասաթիանի
 
Կուսակցություն՝ Կլոր սեղան-Ազատ Վրաստան
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրականության պատմաբան, բանասեր և գրական քննադատ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 31, 1939(1939-03-31)[1]
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1993(1993-12-31)[2][1][3] (54 տարեկան)
Վախճանի վայր Ձվելի Խիբուլա
Թաղված Մթածմինդա
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ ზვიად გამსახურდია
Հայր Կոնստանտին Գամսախուրդիա
Մայր Միրանդա Պալավանդիշվիլի
Ամուսին Մանանա Արչվաձե-Գամսախուրդիա և Դալի Լոլա
Զավակներ Ցոտնե Գամսախուրդիա և Konstantine Gamsakhurdia?
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Վրաստանի ազգային հերոսի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Զվիադ Գամսախուրդիան ծնվել է 1939 թվականի մարտի 31-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում վրացի գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի և Միրանդա (Մատիկո) Պալավանդիշվիլու ընտանիքում։ Հոր կողմից նախնիները սերում են Ռուսական կայսրությունում ազնվական համարվող Գամսախուրդիաների տոհմից, իսկ մայրական կողմից՝ Պալավանդիշվիլիների իշխանական տոհմից։

1954 թվականին Զվիադ Գամսախուրդիան Մերաբ Կոստավայի հետ միասին հիմնեց «Գորգասլիանի» ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունը։ 17 տարեկան հասակում Գամսախուրդիան Մերաբ Կոստավայի և խմբի այլ անդամների հետ մասնակցեցին 1956 թվականի մարտի 5-ից 9-ը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին։ Այդ ժամանակահատվածից սկսած հայտնվեց Վրացական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում և 1956 թվականի դեկտեմբերի 14-ին իր կազմակերպության 7 անդամների հետ միասին ձերբակալվեց։ Ենթարկվեց Վրացական ԽՍՀ-ի Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված պատժի։ Նշված հոդվածով հարուցված թիվ 4612 քրեական գործը Ալեկսեյ Ինաուրիի ղեկավարությամբ քննում էր Վրացական ԽՍՀ-ի Գերագույն դատարանը։ 1957 թվականի ապրիլի 5-ին դատարանը բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց և դատապարտեց պայմանական ազատազրկման 3-ից 5 տարի ժամկետով և բոլորին ազատ արձակեց դատարանի դահլիճից։ 1958 թվականին Զվիադը կրկին ձերբակալվում է այս անգամ հակակոմունիստական գրականություն տարածելու համար և ազատազրկվում 6 ամիս ժամկետով՝ տեղափոխվելով հոգեբուժարան[5]։ 1961 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևմտաեվրոպական լեզուների ֆակուլտետը[5]։ Մասնագիտությամբ բանասեր է։

1965 թվականին դարձել է Թբիլիսիում գտնվող Սիոնի եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամ[6]։ 1970-ական թվականներից հանդիսանում է Վրաստանի գրողների միության անդամ։

Այլախոհական գործունեություն

խմբագրել

Զվիադ Գամսախուրդիան 1974 թվականին կապեր է հաստատում մոսկովյան իրավապաշտպանների հետ, որի շնորհիվ «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրություն» տեղեկագրում սկսեցին հայտնվել Վրացական ԽՍՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ։ Հանդիսացել է 1974 թվականին Վրացական ԽՍՀ-ում ստեղծված «Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնողական խմբի» հիմնադիր անդամը։ Եղել է սամիզդատական մի շարք աշխատանքների հեղինակ, «Amnesty International» կազմակերպության խորհրդային խմբի անդամ։ 1975 թվականին Զվիադը սամիզդատում հրապարակում է վրացական բանտերում բռնությունների և կտտանքների ենթարկվածների մասին զեկույց[6]։

1977 թվականի հունվարից անդամագրվել է Վրաստանյան Հելսինկյան խմբին, որը ստեղծվել էր Մոսկովյան Հելսինկյան խմբի նմանությամբ։ Համաձայն Գամսախուրդիայի ինքնակենսագրության՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները իրեն հետապնդել են, ենթարկել հանկարծակի խուզարկությունների, դատական հետապնդումների, ազատազրկման, կտտանքների, թունավորման[7][8][9]։

1977 թվականի ապրիլի 7-ին Մերաբ Կոստավայի հետ միասին Զվիադը ձերբակալվել է։ 1978 թվականի գարնանը տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարները վանկարկել են «Ազատությո՜ւն Գամսախուրդիային»[6]։ Նույն թվականին հանդես է եկել մեղայական հայտարարությամբ, որը ցուցադրվել է վրացական հեռուստատեսությամբ։ Այդ հայտարարությունը ենթադրում էր դատավճռի մեղմացում։ 1978 թվականի ամռանը Զվիադը դատապարտվում է 2 տարվա ազատազրկման (որոշ տվյալներով՝ 3) և արտաքսվում դեպի Դաղստան։ Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի որոշմամբ 1979 թվականի հունիսին ազատ է արձակվել։ Թբիլիսի վերադառնալուց հետո Վրացերենի ինստիտուտում ստացել է ավագ գիտաշխատողի պաշտոն[10]։

Գրական և գիտական գործունեություն

խմբագրել

Զվիադ Գամսախուրդիան 1975 թվականին դարձավ վրացերեն լեզվով հրատարակվող «Օկրոս Սամիսի» («Ոսկե մորթի») գրական - հրապարակախոսական ամսագրի գլխավոր խմբագիր։ Հետագայում՝ արդեն 1976 թվականին, Մերաբ Կոստավայի հետ միասին վրացերեն լեզվով հրատարակում է «Սաքարթվելոս մոամբե» («Վրաստանի տեղեկագիր») պարբերականը[6]։ Գամսախուրդիայի գիտական հետաքրքրությունների ոլորտում էին վրացական մշակույթը, աստվածաբանությունը, մարդաբանությունը, արտասահմանյան գրականությունն ու դիցաբանությունը։ Նա հանդիսանում է մենագրությունների, գիտական աշխատությունների, գրական ուսումնասիրությունների, ինչպես նաև ամերիկացի, անգլիացի և ֆրանսիացի գրողների ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ[11]։

1988-1991 թվականներին եղել է «Սուրբ Իլյա Արդար» անվանումը կրող համայնքի համանախագահ (Մ. Կոստավայի հետ), «Կլոր շրջան՝ ազատ Վրաստան» դաշինքի առաջնորդ։ 1991 թվականին Վրացերեն լեզվի ինստիտուտի կողմից արժանացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչման[11]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Զվիադ Գամսախուրդիան հանդիսացել է 1989 թվականին մի շարք այլ անձանց հետ Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել է հակաաբխազական, հակաօսեթական և հակախորհրդային բազմօրյա հանրահավաք, որը իշխանությունների կողմից ցրվել է ապրիլի 9-ին և խլել 18 մարդու կյանք[12]։

1990 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի են ունենում Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի ընտրություններ, որում հաղթում է Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարած ազգայնական ճակատը։

1990 թվականի նոյեմբերի 14-ին Վրաստանի Գերագույն խորհրդի կողմից ընտրվում է խորհրդի նախագահ։ Այդ նիստի ժամանակ հայտարարվում է անցումային փուլ մինչև Վրաստանի անկախության վերականգնում (ըստ օրենքի՝ նման որոշում կարող էր ընդունել միայն ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների նիստը[Ն 1])։ Այդ նիստում նաև որոշում կայացվեց Վրացական ԽՍՀ-ն վերանվանել «Վրաստանի Հանրապետություն»։ Որպես պետության խորհրդանիշներ՝ ընդունվեցին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրոշն ու զինանշանը[13]։ Զվիադ Գամսախուրդիայի կողմից որդեգրվեց առանց ինքնավարության ունիտար պետություն կառուցելու ուղղին։

1991 թվականին Գամսախուրդիան զբաղեցրել է նաև Վրաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը[12]։

Հարավային Օսիա և ազգային փոքրամասնություններ

խմբագրել

1989 թվականի նոյեմբերի 10-ին Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների նիստը ընդունեց ինքնավար մարզը Վրացական ԽՍՀ-ի կազմում ինքնավար հանրապետություն դարձնելու որոշում։ Սակայն Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը այդ որոշումը համարեց անօրինական և ստեղծել Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցը ուսումնասիրելու հանձնաժողով։ Նոյեմբերի 23-ին Զվիադ Գամսախուրդիան կազմակերպում է 50 000 վրացի ազգայնականների երթը դեպի Ցխինվալի, որոնց խորհրդային բանակն ու Լենինի դիմանկարներով ու կարմիր դրոշներով մի քանի հարյուր տեղացիներ կանգնեցնում և արգելում են մտնել քաղաք։ Միջոցառումն ավարտվեց վրացիների կողմից քաղաքի շրջափակումով։ Բնակիչների շրջանում եղան բազմաթիվ զոհեր։ Օսեթական կողմի տվյալներով քաղաքի շրջափակման մի քանի ամիսների ընթացքում սպանվել են մի քանի տասնյակ օսեր, հարյուրավորները ենթարկվել ծեծի[14]։ Շրջանառվում է այն տեղեկատվությունը, ըստի որի, Զվիադ Գամսախուրդիան օսեթ գեներալ Կիմ Ցագալովին ասել է, - «Ես կբերեմ 200 հազարանոց բանակ։ Ոչ մի օս չի մնա Սամաճաբլո հողի վրա։ Ես պահանջո՛ւմ եմ իջեցնել խորհրդային դրոշները»։[15] Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի ասելով՝ դեպի ինքնավար մարզի մայրաքաղաք գնալիս Ցխինվալիից 7 կմ հեռավորության վրա գտնվող Երեդվի գյուղում տեղի ունեցած հանրահավաքում Գամսախուրդիան հայտարարել է.

  Շուտով իմ 10 000 արծիվների հետ ես կլինեմ Ցխինվալիում, և կտեսնենք, թե Ցխինվալիի հանրությունը ինչ հանդիպում կկազմակերպի նրանց համար։ Մենք կոլորենք նրանց վիզը, հատկապես որ նման թույլ հակառակորդներ, ինչպիսիք են օսերը, դժվար չի լինի զսպել։ Վրաստանի կեսը կլինի այնտեղ, և այնտեղ կերևա, թե ում արյունը ամենից շատ կթափվի։
- Զվիադ Գամսախուրդիա, [10]
 

Անհաջող երթից հետո Գամսախուրդիան հայտարարեց, որ միջոցառումը կազմակերպվել է օսերին ահաբեկելու նպատակով.

  Այո, այդ երթը կազմակերպվել է իմ կողմից։ Մենք ցանկանում էինք ստիպել օսերին համաձայնվել։ Օսերը վախեցան, և դա միանգամայն տրամաբանական է, քանի որ նրանք հանցագործներ են... Օսերը անկիրթ, վայրի մարդիկ են։ Խելացի մարդիկ կարող են հեշտությամբ ղեկավարել նրանց։
- Զվիադ Գամսախուրդիա, [10]
 

Բացի օսերից, էականորեն վատթարացավ նաև ազգային մյուս փոքրամասնությունների վիճակը։ 1990 թվականի ամռանը Ղվարելի շրջան այցելության ժամանակ Գամսախուրդիան հայտարարել է հետևյալը.

  «Կախեթը ժողովրդագրական առումով միշտ եղել է ամենամաքուր շրջանը, որտեղ վրացական տարրը միշտ գերակշռել է և իշխել։ Այժմ այնտեղ այնպես են արել, որ մենք մտածում ենք, թե ինչպես փրկել Կախեթը։ Այստեղ հիմա թաթարներն են (նկատի ունի ադրբեջանցիներին) գլուխ բարձրացնում և պայքարում Կախեթի դեմ։ Այստեղ լակերն են (նկատի ունի ավարներին), այստեղ հայությունն է, իսկ այնտեղ օսեթներն են, ովքեր ուր որ է կուլ կտան Կախեթիան։
- Զվիադ Գամսախուրդիա,[10]
 

Խորհրդային տարիներին Դմանիսի և Բոլնիսի բնակչության 50 %-ը ադրբեջանցիներ էին։ Գամսախուրդիայի ժամանակ նրանց մեծ մասը, այդ թվում՝ 800 ընտանիք Բոլոնիսիից, բռնի կերպով հանվեցին իրենց տներից[16] 1980-ական թվականներին Քվեմո Քարթլիի մարզի տեղական կառավարման մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցիները հեռացվեցին իրենց պաշտոններից[17]։ 1989 թվականին տեղի ունեցան վրաց-ադրբեջանական բախումներ, որոնք կապված էին ադրբեջանցիների կողմից Մառնեուլի, Բոլոնիսի և Դմանիսի շրջանների տարածքում ստեղծել Ռուսթավի մայրաքաղաքով Բորչալուի ինքնավարություն[16][18]։ 1990-ական թվականներին բազմաթիվ ադրբեջանցիներ արտագաղթեցին՝ վախենալով Գամսախուրդիայի ազգայնական քաղաքականությունից։ Այդ ժամանակ 32 գյուղեր, բազմաթիվ գետեր և լեռների ադրբեջաներեն անվանումներ վերանվանվեցին վրացերեն անվանումների[16]։

1990 թվականի հունիսին Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները պաշարում են Ղվարելի շրջանում գտնվող ավարական Տիվի գյուղը, որից հետո հաջորդում են վրաց-ավարական կարճաժամկետ բախումներ։ Այդ իրադարձությունների հետևանքով ավարները լքեցին Տիխլիցկարո աուլը, ինչպես նաև հեռացան Տիվի, Չանթլիս-կուրե գյուղերից և Լագոդեխի քաղաքից։ Համաձայն դաղստանցի իրավապաշտպան Վազիֆ Մելանովի հայտարարության, որը նա ասել էր մարդու իրավունքներին նվիրված «Վիլնյուս -Լենինգրադ 1990» համաժողովի ընթացքում, առաջին հակաավարական միջոցառումները սկսվել են 1990 թվականի հունիսի 14-ին վրացական Ախալսոփել գյուղում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով, որի ժամանակ Զվիադ Գամսախուրդիան առաջարկեց «դուրս շպրտել ավարներին վրացական հողերից»[19]։

1990 թվականի դեկտեմբերի 6-ին անգլիական «Թայմս» պարբերականին տված հարցազրույցում Զվիադ Գամսախուրդիան հանդես է եկել նաև հակահայկական և հակաադրբեջանական ելույթներով։ Նա մասնավորապես ասել է. - «հայերն ու ադրբեջանցիները միասին հանդիսանում են Վրաստանի բնակչության 20 տոկոսը. դա վտանգ է վրաց ազգի համար։ Նրանց մեծամասնությունը թշնամիներ են»[20]։

1990 թվականի դեկտեմբերի 11-ին Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենք ընդունեց[Ն 2]։ Զվիադ Գամսախուրդիան, ելույթ ունենալով Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդում, նշված օրենքի ընդունման մասին ասել է.

  Կայսերական իշխանության կողմից անօրինական ինքնավարությունների ստեղծումը հարկավոր է դիտարկել որպես համընդհանուր ընդունված իրավական դրույթների խախտում և միջազգային հանցագործություն։ Այս ամենը հստակ երևում է այսպես կոչված «Հարավ-օսեթական ինքնավար մարզի» օրինակով, երբ պատմական Սամաչաբլոյի, Սապալավանդոյի և Քսանսկի տարածքները հայտարարվեցին Հարավային Օսեթիա, իսկ հետո ստեղծվեց մարզը։
- Զվիադ Գամսախուրդիա, [21][22]
 

1991 թվականին Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց. - «Վրաստանում կան օսեթներ, բայց ոչ Օսաեթիա»[23] Մեկ այլ հայտարարությամբ ասեց հետևյալը.

  «Օսեթական ժողովուրդը աղբ է, որին պետք է թափել Ռոկիի թունելով։ Մենք կքայենք Օսիայով, և թող օսերը կա՛մ հնազանդվեն և դառնան վրացի, կա՛մ էլ եթե նրանք այդքան սիրում են ռուսներին, թող Վրաստանից գնան Ռուսաստան։
- Զվիադ Գամսախուրդիա, [10]
 

1991 նոյեմբերի 10-ին ուղիղ եթեր հեռարձակվող «Մոսկվա - Թբիլիսի» հեռուստակամրջի ընթացքում, պատասխանելով լրագրողների և հեռուստադիտողների հարցերին, Գամսախուրդիան ասել է.

  Մինչև 1922 թվականը Ցխինվալիի տարածաշրջանը միշտ կոչվել է Ներքին Քարթլի։ 1922 թվականին բոլշևիկների կողմից հնարվեց նոր տերմին՝ Հարավային Օսեթիա։ Հարավային Օսեթիան բոլշևիկների կողմից հորինված ոչ աշխարհագրական անվանում է։ Ոչ մի Հարավային Օսեթիա չկա։
- Զվիադ Գամսախուրդիա, [20][24]
 

Վրաստանի նախագահ

խմբագրել

Համաձայն Վրաստանի «Հանրաքվեի մասին» օրենքի՝ 1991 թվականի մարտի 31-ի հանրապետությունում անցկացվեց Վրաստանի Հանրապետության անկախության վերականգնամ հանրաքվե[25]։ Քվեարկությանը մասնակցած 90 %-ի 98,93 % քվեարկել է անկախության օգտին[26]։ Ապրիլի 9-ին ժամը 12։ 30-ին Վրաստանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին դրույթը՝ հիմնվելով 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի անկախության դրույթը[27]։

Ապրիլի 14-ին տեղի ունեցած Գերագույն խորհրդի առաջին արտակարգ նստաշրջաի ընթացքում անկախ Վրաստանի առաջին նախագահ ընտրվեց Զվիադ Գամսախուրդիան[28] Իր առաջին հրամանագրով նա հրամայեց բոլոր պետական մարմիններին ապահովել «համընդհանուր ազգային և քաղաքացիական անհնազանդության քարոզչության համակարգված բնույթը», որպեսզի Վրաստանի լիակատար անկախության հասնելու դեպքում չտուժի հանրապետության տնտեսական շահը[29] Մայիսի 26-ին տեղի ունեցան համընդհանուր նախագահական ընտրություններ, որում, հավաքելով 87% կողմ ձայն, հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիան[30][31]։ Գամսախուրդիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ դեռևս 1990 թվականին խորհրդային հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին ասել էր. - «եթե իմ ժողովուրդը ընտրի Գամսախուրդիային, ապա ես կլինեմ դեմ ամբողջ ժողովրդին»[10]։

1991 թվականի օգոստոսի 19-ին Ասլան Աբաշիձե, տեղեկանալով Մոսկվայում օգոստոսյան պուտչի մասին, այդ մասին հեռախոսով հայտնում է Գամսախուրդիային, ով տվյալ պահին ընտանիքի հետ միասին հանգստանում էր բարձր լեռնային Կազբեկ բնակավայրում։ Աբաշիձեն Գամսախուրդիային համոզում է կատարել Արտակարգ դրության պետական կոմիտեյի պահանջները, մասնավորապես՝ համաձայնվել ռազմականացված խմբավորումների կազմալուծմանը[12]։

Օգոստոսի 19-ի առավոտյան Գամսախուրդիան կատարում է Արտակարգ դրության պետական կոմիտեի պահանջը ռազմականացված խմբավորումների կազմալուծման վերաբերյալ՝ վերացնելով Ազգային գվարդիան և վերջինիս անձնակազմը ընդգրկելով Հանրապետական Ներքին Գործերի նախարարության կազմ։ Արտակարգ դրության պետական կոմիտեի ձախողումից հետո նախագահը հայտարարեց, որ տվյալ որոշումն ընդունվել է ի շահ ժողովրդի և Անդրկովկասյան ռազմական շրջանի կողմից հնարավոր ռազմական գործողություններից խուսափելու համար, սակայն, գվարդիան հեռացավ դեպի Ռկոնյան անտառ[32]։ Նույն օրը Գամսախուրդիան պաշտոնանկ արեց վարչապետ Թենգիզ Սիգուային և արտաքին գործերի նախարար Գեորգի Խոշտարիային, ովքեր նրան մեղադրել էին դավաճանության մեջ[12]։ Սեպտեմբերի 1-ին Հարավային Օսեթիայի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը վերականգնում է Հարավային Օսեփիայի Հանրապետությունը, որը ձևավորվել էր 1990 թվականի սեպտեմբերի 20-ին։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցավ Վրաստանի ազգային ժողովրդական կուսակցության (հակիրճ՝ ՎԱԺԿ) հանրահավաքը, որի ժամանակ հնչեցվեցին Վրաստանի նախագահի և կառավարության պաշտոնանկության, ինչպես նաև Գերագույն խորհրդի ինքնալուծարման պահանջներ։ Ռուսթավելու պողոտայում գտնվող ՕՄՈՆ-ականները կրակ բացեցին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում ստացավ 6 մարդ[32]։ Հաջորդ օրը ցուցարարներից նախագահի անվտանգությունն ուժեղացնելու համար Ազգային գվարդիայի հրամանատար Թենգիզ Կիտովանին հրաժարվում է մայրաքաղաք ուղարկել գումարտակ, որից հետո գվարդիականների շարասյունը Ռկոնիի կիրճից շարժվում է դեպի Թբիլիսի՝ ողջունելով նախագահի դեմ դուրս եկած ազգային ժողովրդական կուսակցությանը[32], և որպես տեղակայման վայր, ընտրում է Շավնաբադը (Ձերժինսկու անվան նախկին կոմսոմոլյան քաղաքային ավան)։ Արդեն սեպտեմբերի 11-ին Գամսախուրդիայի հրաժարականի պահանջը սատարում էին 25 կուսակցությունների առաջնորդներ[33]։ Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը փոխհրաձգության հետևանքով սպանվում է Գամսախուրդիայի 2 կողմնակից, որից հետո՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանի խորհրդարանի արտակարգ նիստի ընթացքում ընդունվեց որոշում, որի համաձայն այդ իրադարձությունները որակվեցին որպես պետական հեղաշրջման փորձ[34]։ Նոյեմբերի 11-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց ԽՍՀՄ զինված ուժերի՝ Վրաստանի տարածքում գտնվող ունեցվածքի ազգայնացման մասին[35]։

Տապալում

խմբագրել

1991 թվականի դեկտեմբերի 20-ին Զվիադ Գամսախուրդիան պահանջեց Ազգային գվարդիան անմիջապես զինաթափվել և ցրել՝ սպառնալով վերջինների ռազմակայանը գրոհել «երկիր-երկիր» դասի 4 հրթիռով[36]։ Դեկտեմբերի 22-ի առավոտյան Թենգիզ Կիտովանիի ղեկավարությամբ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները Թբիլիսիում ընդդեմ Գամսախուրդիայի խռովություն սկսեցին։ Ապստամբները գրավեցին քաղաքի մի շարք կարևորագույն շինություններ և գրոհեցին խորհրդարանի շենքը։ Կատարվածի վերաբերյալ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տվել է հետևյալ գնահատականը.

  Հիմա մենք լիովին վստահ լինելով կարող ենք ասել, որ պետական հեղաշրջման լուրջ փորձեր չեն եղել։ Այդպես պատահեց այն պատճառով, որ Գամսախուրդիան չէր ցանկանում ցանկանում ընդդիմության հետ որևէ բանակցություններ վարեր կամ բավարարեր նրանց որոշ պահանջներ
- «ՏԱՍՍ» լրատվական գործակալություն
 

Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում շուրջ երկու շաբաթ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ, որոնց ներգրավված էին հրետանային կայաններ և տանկեր։ 1992 թվականի հունվարի 6-ին Գամսախուրդիան և նրա համախոհները լքեցին Կառավարության տան ապաստարանը և հեռացան երկրից։ Տվյալ պահին Վրաստանի գործող Սահմանադրության 121.7 կետի (ընդունված 1978 թվականին) համաձայն չիրականացվեց նախագահի իմպիչմենտի արարողակարգը[37]։ Իշխանության եկած ռազմական խորհուրդը Սահմանադրությունը չգործող համարեց՝ հայտարարելով, որ ուժի մեջ է մտնում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 1921 թվականին ընդունված Սահմանադրությունը[38]։ Հատկանշական է, որ 1921 թվականի Սահմանադրությամբ նախագահի պաշտոն սահմանված չէր։

Իշխանության համար պայքար

խմբագրել

Արտաքսում

խմբագրել

Այն բանից հետո, երբ Գամսախուրդիան լքեց Կառավարության շենքի ապաստարանը, փորձեց քաղաքական ապաստան ստանալ Ադրբեջանում։ 1992 թվականի հունվարի 6-ին առավոտյան ժամը 9-ին նրա ավտոշարասյունը հատեց հարևան երկրի պետական սահմանը։ Շուրջ 5 ժամ նա քաղաքական ապաստան ստանալու նպատակով հեռախոսային բանակցություններ էր վարում, սակայն Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի կողմից մերժում ստացավ[39]։

Ադրբեջանում մերժում ստանալուց հետո նա ուղևորվեց դեպի Հայաստան, որտեղ հունվարի 10-ին նա պաշտոնապես քաղաքական ապաստան խնդրեց։ Հայաստանի իշխանությունների կողմից նրա խնդրանքը բավարարվեց։ Գամսախուրդիայի՝ Վրաստանում գտնվող համախոհները, որոնք հայտնբի են զվիադականներ անունով, չհաշտվեցին նրա արտաքսման հետ՝ դառնալով նոր իշխանությունների համար ընդդիմություն։ Գամսախուրդիայի կողմնակիցները Զուգդիդի քաղաքում գրավեցին հայ ուղևորներով ավտոբուս և առաջարկեցին նրանց փոխանակել, ըստ իրենց, «բռնի կերպով Հայաստանում պահվող» Վրաստանի նախագահի հետ[40]։ Հունվարի 14-ին Վրաստանում պաշտոնազուրկ նախագահին մեղադրանք առաջադրվեց «էթնիկ ատելության տարածման, հատկապես խոշոր չափերի պետական միջոցների հափշտակման ծառայողական դիրքի չարաշահման և պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման համար» հոդվածով[41]։ Հետաքննությունն ավարտվեց 1992 թվականի մայիսին։ Վրաստանի ռազմական խորհրդի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձած Թենգիզ Սիգուան հայտարարեց.

  Գամսախուրդիան չի կարող մասնակցել հետագա քաղաքական գործընթացներին, քանի որ նա հանդիսանում է պետական հանցագործ, ինչպես նաև հոգեպես անառողջ մարդ։ Այդ իսկ պատճառով նա չի կարող կանգնել դատարանի առաջ։ Առկա են համապատասխան բժշկական եզրակացություններ, որոնք թվագրվում 1950, 1956 և 1977 թվականներով։ Վեց բժիշկներից հինգը, ովքեր Գամսախուրդիայի հոգեկան անառողջ կարգավիճակի մասին եզրակացություն են տվել, կենդանի են և պատրաստ հաստատել իրենց ախտորոշումը  

Որոշ ժամանակ անց Զվիադ Գամսախուրդիային ընդունում է Չեչենական ինքնահռչակ Հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը, ով իրեն սպասարկող ինքնաթիռը Գամսախուրդիայի համար ուղարկել էր Երևան։ 1992 թվականի փետրվարի 15-ին Գրոզնիում Զվիադ Գամսախուրդիային պատվով ընդունեցին և տեղաովրեցին քաղաքի կենտրոնում գտնվող առանձնատանը։

Լինելով Գրոզնիում՝ 1992 թվականի մարտին Գամսախուրդիան ստորագրեց Վրաստանի Հանրապետության կողմից Չեչենական Հանրապետության ճանաչման հռչակագիրը[42][43][44]։

1992 թվականի օգոստոսին Գրոզինում Գամսախուրդիան ստեղծեց Էդուարդ Շևարդնաձեյի ռեժիմի ահաբեկչական գործունեության դեմ պայքարի կենտրոն[12]։

Քաղաքացիական պատերազմ

խմբագրել

1993 թվականի սեպտեմբերի 24-ին Զվիադ Գամսախուրդիան վերադառնում է Վրստան, որտեղ Զուգդիդ քաղաքում (Արևմտյան Վրաստան) ստանձնում է յսպես կոչված «Վտարանդի կառավարությունը»։ 1993 թվականի հոկտեմբերի 10-ին Զվիադ Գամսախուրդիան կազմակերպեց հանրահավաք, որի ընթացքում իր համախոհների առջև հայտարարեց, որ «օրինական իշխանությունը կվերականգնվի»։ 1993 թվականի նոյեմբերին նրա հավատարիմ ուժերի հաջող գրոհի հետևանքով զվիադականների վերահսկողության ներքո հայտնվեց Արևմտյան Վրաստանի մեծ մասը, այդ թվում՝ նաև ռազմավարական կարևորագույն Փոթի նավահանգիստը[45]։ Վրաստանի դատախազությունն իր հերթին կարգադրեց ձերբակալել Զվիադ Գամսախուրդիային, Լ.Կոբալիային, ինչպես նաև նրանց համախոհներին։ Դատախազության եզրակացության մեջ նշված է.

  Հետաքննությամբ պարզվեց, որ Լոթի Կոբալիայի զինված բանդաները, մտնելով Կլուխորի լեռնանցք, տեղակայվել են այնտեղ՝ համաձայն աբխազական անջատողականների հետ համաձայնության, որպեսզի նրանց ցուցաբերեն օգնություն։ Սուխումի անկումից հետոնախկին նախագահի համախոհները սկսել են անողոք թալանել տարհանված բնակչությանն ու զորամասերը...՝ ստիպելով մարդկանց փրկություն գտնել նեղ Ցեբելդինյան լեռնանցքում։ Մտնելով Փոթի՝ վանդալները Թուրքիա են տարել և վաճառել հազարավոր տոննա մետաղ։ Բանկից գողացվել է մեծ քանակությամբ գումար։ Փոթիի նավահանգստից գողացվել է 4000 տոննա հացահատիկ, ավելի քան 600 տոննա բեռներ։ Բարբարոսները դաժանորեն հաշվեհարդար են տեսել Սամտրեդիա բնակավայրի բնակիչների նկատմամբ, որտեղ սպանվել են տասնյակ մարդիկ։ Կապված վերը թվարկված բարբարոսական հանցագործությունների հետ՝ Վրաստանի Հանրապետության դատախազությունը հայրենիքի դավաճանության և այլ հոդվծներով քրեական գործ է հարուցե[45]  

Այդ ժամանակ վրացական բանակը, պարտություն կրելով Աբխազիայում, բարոյալքվել էր։ Ստանալով ռուսական խաղաղապահների դեը ստանձնած ռուսական զինվորների խոստումը կապված այն հանգամանքի հետ, որ Աբխազիայի կողմից գրոհ կդադարեցվի՝ Էդուարդ Շվարդնաձեն իրեն հավատարիմ բոլոր զորամասերը ուղարկում է զվիադիստների դեմ պայքարի[46]:1993 թվականի նոյեմբերի 6-ին Շվարդնաձեյին հավատարիմ ուժերի կողմից գրավվում է Գամսախուրդիայի՝ Զուգդիդ քաղաքում գտնվող շտաբակայանը։ Գամսախուրդիան կարողանում է իր մի խումբ համախոհների հետ հեռանալ դեպի լեռներ[12]։

1993 թվականի դեկտեմբերի վերջին Զվիադ Գամսախուրդիայի համար առավել դժվար էր թաքնվել իրեն որոնող կառավարական ջոկատներից։ 1993 թվականի դեկտեմբերի 31-ին նա մահանում է Սամեգրելո շրջանի Դզվելի Խիբուլա գյուղի տներից մեկում։ Տան սեփականատերի խոսքերով Գամսախուրդիան ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրակելով գլխին։ Այնուամենայնիվ ինքնասպանությունից բացի շրջանառվել է նաև վարկած, ըստ որում, նա սպանվել է[47][48][49]։ Գամսախուրդիայի սպանության մեջ մեղադրվել է Էդուարդ Շևարդնաձեն[48]։

2009 թվականին «Վրեմենի նովոստեյին» տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Թենգիզ Սիգուան հիշեցրել է Գամսախուրդիայի մահվան ևս մեկ վարկած։

  Եթե նրան սատարեին իր մյուս համախոհները, ապա հավանաբար մահվան դեպքից կարող էինք խուսափել։ Իսկ Գամսախուրդիան, ինչպես գայլ, թափառում էր անտառում։ Կա թունավորման վարկած, ամեն դեպքում ես լսել եմ, որ նա մահվանից առաջ հրաժարվել է սննդից։ Միայն խմել է թեյ՝ բողոքելով որովայնի ցավերից  

Մահվան հետաքննություն

խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանը ստեղծեց հանձնաժողով, որը պետք է հետաքններ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հանգամանքները[50]։ Սակայն Վրաստանի դատախազությունը չհաստատեց ո՛չ ինքնասպանությունը, ո՛չ սպանությունը։ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի փորձագետ, Ներքին գործերի նախկին նախարար Միխայել Օսադձեն հայտնել է.

  Զվիադ Գամսախուրդիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը սկսվել է 1994 թվականին և ավարտվել է 2004 թվականին։ Կատարված աշխատանքի շնորհիվ հավաքվել է ութ հատոր, որի եզրափակիչ մասում նշված է, որ հաջողվել է ստանալ տեղեկություն կապված առաջին նախագահ Զվիադ Գամնսախուրդիայի ինքնասպանության վերաբերյալ։ Դատախազությունը նշում է նաև այն, որ չի հաջողվել գտնել Գամսախուրդիայի սպանության վերաբերյալ փաստեր
- Միխայել Օսադձեն
 

2011 թվականի հունվարին Վրաստանի առաջին նախագահի մահվան հանգամանքներն ուսումնասիրող Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եզրահանգման է եկել այն մասին, որ Գամսախուրդիան սպանվել է[51]։ Հանձնաժողովի նախագահ, նախագահի որդի Կոստանդին Գամսախուրդիան հայտարարեց, որ բազմամսյա հետաքննությունը «հնարավորություն տվեց ասել, որ կատարվել է սպանություն, այլ ոչ թե ինքնասպանություն[52]։

2015 թվականին Վրաստանի դատախազությունը Գամսախուրդիայի սպանության հետ կապված քրեական գործ է հարուցել[53]։

Զվիադ Գամսախուրդիայի հուղարկավորություն

խմբագրել
«Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը պատմության առջև և Թբիլիսի տեղափոխենք Վրաստանի առաջին նախագահի աճյունը»[10]
Միխեիլ Սաակաշվիլի
 
Զվիադ Գամսախուրդիայի տապանաքարը Թբիլիսիում

1994 թվականի հունվարին Զվիադ Գամսախուրդիան գաղտնի կերպով հուղարկավորվել է Ջիխասկարի գյուղում՝ իր մահվան վայրից ոչ հեռու։ Սակայն, Գամսախուրդիայի ընտանիքի անդամները, անհանգստանալով, որ նրա գերեզմանը կարող է հակառակորդների կողմից ենթարկվել հարձակման, պահանջեցին նախկին նախագահի մարմինը տեղափոխել Չեչնիա։ Նույն թվականի փետրվարի 17-ին Զվիադ Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվեց Չեչնիա[54], որտեղ փետրվարի 24-ին պատվո պահակախմբի ուղեկցությամբ այն հուղարկավորվեց Գրոզնիում։ Չեչենական առաջին պատերազմի ժամանակ Գամսախուրդիայի գերեզմանը լուրջ վնասվում է։ 1999 թվականին՝ Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ գերեզմանը կանգնած էր իսպառ ոչնչացման եզրին, այդ իսկ պատճառով Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվեց երկրորդ անգամ։

Զվիադ Գամսախուրդիայի երրորդ գերեզմանի գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, և շատերը նրա աճյունը կորսված էին համարում[55]։ 2007 թվականի մարտի 3-ին Գամսախուրդիայի աճյունն այնուամենայնիվ հայտնաբերվեց Գրոզնի քաղաքի Կիրովի անվան զբոսայգում և երկու օր անց փորձաքննության նպատակով ուղարկվեց Դոնի Ռոստով[56]։ Աճյունը հայտնաբերելու հաջորդ օրը այն Թբիլիսի տեղափոխելու հետ կապված բանակցություններ սկսվեցին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև։

2007 թվականի մարտի 27-ին փորձաքննության արդյունքները փաստեցին, որ փորձաքննության է ենթարկվել հենց Զվիադ Գամսախուրդիայի աճյունը։ Հաջորդ օրը նրա աճյունը տեղափոխվեց Թբիլիսի և տեղադրվեց նրա ընտանիքի տանը (այսպես կոչված Կոլխսյան աշտարակում)[57]։ Մարտի 31-ին դագաղի մեջ տեղադրված Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվեց Մցխեթում գտնվող Պատրիարքական Սվետիցխովելի տաճար, որպեսզի ցանկացողները կարողանան հրաժեշտ տան նախկին նախագահին[58]։ Տաճարում հոգեհանգստի արարողությունը անցկացրեց անձամբ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը։

2007 թվականի ապրիլի 1-ին Վրաստանի առաջին նախագահի աճյունը ռազմական և պետական պատվո արարողությամբ ամփոփվեց Վրաստանի պետական և հասարակական գործիչների Մթածմինդա պանթեոնում։ Հրաժեշտի արարողությանը ներկա էին շուրջ 35000 մարդ, այդ թվում՝ Վրաստանի այն ժամանակվա գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Հարավային Օսեթիայի վրացամետ կառավարության ղեկավար Դմիտրի Սանակոյևը, Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն[54]։

Գնահատականներ և քննադատություն

խմբագրել
 
Զվիադ Գամսախուրդիայի հուշարձանը Զուգդիդ քաղաքում

Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի համար և ոչ միայն, հակասական գործիչ է։ Գամսախուրդիայի քննադատների կարծիքով նա իր կատարած արարքներով թշնամանք է հրահրել Վրաստանի և Ռուսաստանի միջև[59]։ Գամսախուրդիան կազմակերպել էր հացադուլներ, և նրա ղեկավարած Վրաստանը հետխորհրդային հանրապետություններից առաջիններից մեկն էր, որ հայտարարեց ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին։

Զվիադ Գամսախուրդիան անջատողականների դեմ ռազմական գործողությունների ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել էր, որ Հարավային Օսեթիայի բնակչության շատ չնչին մասն է սատարում անջատողականներին, ովքեր իրավունք չունեն որոշել տարածքի անջատման հարց[60]։

Վրաստանի Գիտությունների ակադեմիայի ժողովրդագրության և սոցոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ռևազ Գաչեչիլադձեն 1992 թվականին իր հոդվածներից մեկում Զվիադ Գամսախուրդիայի կառավարման մասին վերլուծույթունում այն անվանել է որպես ավտորիտար[61]։

Անձնական կյանք

խմբագրել

Զվիադ Գամսախուրդիան տիրապետել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների[11]։

Զվիադ Գամսախուրդիան երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին անգամ ամուսնացել է Դալի Միխայլովանե Լոլուայի հետ, ումից ունեցել որդի՝ Կոնստանտին Գամսախուրդիա («Ազատություն» քաղաքական ուժի ղեկավար)։ Երկրորդ անգամ ամուսնացել է Մանանե Արչվադձեյի հետ, ումից ունեցել է երկու որդի՝ Ցոտե և Գեորգի։

Գամսախուրդիայի որդիները ունեցել են չորս զավակ՝ Զվիադ և Դմիտրի (Կոստանտինի որդիներ), Թամարա և Դանիել (Ցոտնեյի զավակներ)։

Պարգևներ

խմբագրել

2013 թվականին Զվիադ Գամսախուրդիան հետմահու պարգևատրվել է Վրաստանի ազգային հերոսի շքանշանով[62]։

Նշումներ

խմբագրել
  1. Закон СССР от 3 апреля 1990 года «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» (ռուս.)
  2. Закон Республики Грузия от 11.12.1990 об упразднении Юго-Осетинской автономной области. (отменен Президентом СССР Михаилом Горбачевым 7 января 1991 года)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. Гамсахурдия, Звиад, Первый президент Грузии.(ռուս.)
  5. 5,0 5,1 Фатех Вергасов. «Гамсахурдиа». www.pseudology.org.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Грузинское национальное движение». «Мемориала» կայք. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.(ռուս.)
  7. За независимую Грузию (автобиография)(չաշխատող հղում), Звиад Гамсахурдия. Документ веб-сайта Консервативной партии Грузии. Արխիվացված 2013-05-21 Wayback Machine(ռուս.)
  8. Антисоветский Советский Союз, гл. Как вы могли так жить?, Владимир Войнович. (ռուս.)
  9. Ковалев Сергей Адамович(չաշխատող հղում), Кировское региональное отделение РОДП ЯБЛОКО.(ռուս.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Маркедонов С. М. Земля и воля Звиада Гамсахурдиа Արխիվացված 2013-07-29 Wayback Machine // Институт политического и военного анализа, 4 апреля 2007.(ռուս.)
  11. 11,0 11,1 11,2 Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М.: «Новое время», «Всё для вас», 1993. — С. 160. — ISBN 5-86564-033-X(ռուս.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Биография на сайте «Кавказский узел»(ռուս.)
  13. Закон Республики Грузия от 14.11.1990 Об объявлении переходного периода в Республике Грузия (ռուս.)
  14. День начала противостояния Южной Осетии и Грузии Արխիվացված 2008-09-04 Wayback Machine // Комитет по информации и печати Южной Осетии, 23 ноября 2005 (ռուս.)
  15. Алексей Зверев. «Этнические конфликты на Кавказе, 1988—1994 гг». VUB University Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.(ռուս.)
  16. 16,0 16,1 16,2 «Армянское и азербайджанское меньшинства Грузии». Доклад № 178 Европа. 22 ноября 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.(ռուս.)
  17. Джонатан Уитли (сентябрь 2009 г.). «Интеграция национальных меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли». Европейский центр по делам меньшинств.(ռուս.)
  18. А. Кухианидзе. «Национальные меньшинства Восточной и Южной Грузии». Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.(ռուս.)
  19. «Кварельские аварцы: вчера, сегодня, завтра (цикл «Национальные меньшинства Закавказья»)». Закавказская шеф-редакция ИА REGNUM. 19.04.2007.(չաշխատող հղում)(ռուս.)
  20. 20,0 20,1 «Звиад Гамсахурдиа. Портрет в цитатах». Одесская региональная общественная организация «Единое Отечество». 1.09.08. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.(ռուս.)
  21. Газета «Заря Востока». 1990. 14 декабря(ռուս.)
  22. Осетино-грузинский нарратив(ռուս.)
  23. How the South Ossetians Became ‘Separatists’. NYT(անգլ.)
  24. «Daily report. Soviet Union, 1991, №218-223». FBIS. 1991.(ռուս.)
  25. Этнополитическая ситуация в Грузии и абхазский вопрос (1987 — начало 1992 гг.). Очерки. Документы.. — М.: ЦИМО, 1998. — С. 87. — ISBN 5-201-13737-7(ռուս.)
  26. «Profile: Nationalist Ideals Drive Georgian's Kremlin Battle». Los Angeles Times. 1991 թ․ ապրիլի 9.
  27. АКТ о Восстановлении Государственной Независимости Грузии Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(ռուս.)
  28. «Звиад Гамсахурдиа — Президент Грузии» Արխիվացված 2017-03-26 Wayback Machine // Независимая газета, 16 апреля 1991 г., с.3 (ռուս.)
  29. «ПРЕЗИДЕНТ ГАМСАХУРДИА ОБЪЯВИЛ ЗАБАСТОВКУ». Журнал «Власть». 15.04.1991.(ռուս.)
  30. «Soviet Union Nationalist Wins Easily in Georgia». Los Angeles Times. 1991 թ․ մայիսի 28.(անգլ.)
  31. «Гамсахурдиа — Президент Грузии» Արխիվացված 2017-03-27 Wayback Machine // Российская газета, 28 мая 1991 г.(ռուս.)
  32. 32,0 32,1 32,2 СЕРГЕЙ Ъ-ВОРМ (09.09.1991). «Грузия: гвардия вышла из леса» (ռուսերեն). Журнал «Власть».
  33. СЕРГЕЙ Ъ-ВОРМ (16.09.1991). «Гамсахурдиа пускается "в забой"». Журнал «Власть».(ռուս.)
  34. СЕРГЕЙ Ъ-ВОРМ (14.10.1991). «Коммунисты — вперед!». Журнал «Коммерсантъ».(ռուս.)
  35. РОМАН Ъ-ГЛЕБОВ (18.11.1991). «Грузия, Азербайджан и Молдова объявили о национализации имущества СА». Журнал «Коммерсантъ».(ռուս.)
  36. СЕРГЕЙ Ъ-ВОРМ (30.12.1991). «Гамсахурдиа — чужой среди своих?» (ռուսերեն). Журнал «Власть».
  37. Закон Республики Грузия от 14 апреля 1991 г. об учреждении поста Президента Республики Грузия и внесении в связи с этим изменений и дополнений в Конституцию Республики Грузия. Արխիվացված 2018-07-25 Wayback Machine(ռուս.)
  38. Декларация Военного совета Республики Грузия. Արխիվացված 2018-07-25 Wayback Machine(ռուս.)
  39. «Zviad Gamsakhurdia». Register-Guard. 1992 թ․ հունվարի 7.
    (անգլ.)
  40. СЕРГЕЙ Ъ-ВОРМ (20.01.1992). «Призрак бродит по Зугдиди». Журнал «Коммерсантъ».(ռուս.)
  41. «Персоналии: Гамсахурдия Звиад Константинович». Интернет-СМИ "Кавказский узел".(ռուս.)
  42. «В. Гугушвили о признании государственной независимости Чечни (ВИДЕО)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  43. Постановление ВС Республики Грузия о признании государственной независимости Чеченской Республики
  44. «Указ президента Республики Грузия о признании государственной независимости Чеченской Республики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  45. 45,0 45,1 Марина РАЗОРЕНОВА. «Грузия в октябре 1993 года» (ռուսերեն). МЕЖДУНАРОДНЫЙ ИНСТИТУТ ГУМАНИТАРНО-ПОЛИТИЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.(ռուս.)
  46. Грузия Покидает Снг Без Сожаления И Радости | Вестник Кавказа.(ռուս.)
  47. «Битва за торговые площади и исторические руины: Обзор ростовских СМИ». REGNUM. 19 марта 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.(ռուս.)
  48. 48,0 48,1 «Кого пугает прах Гамсахурдия, или Шеварднадзе арестуют?» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.(ռուս.)
  49. «М. Саакашвили называет «справедливым» погребение З. Гамсахурдия в Грузии».(ռուս.)
  50. Парламент Грузии утвердил создание комиссии по гибели Гамсахурдиа. Արխիվացված 2009-10-23 Wayback Machine(ռուս.)
  51. Елена Парцвания (25/01/2011). «Прокуратура Грузии не подтверждает факт самоубийства Гамсахурдия». РИА НОВОСТИ.(ռուս.)
  52. «В Грузии раскрыта тайна смерти первого президента». "Утро". 2011/01/24.(ռուս.)
  53. Грузинская прокуратура считает, что президента Гамсахурдиа убили.(ռուս.)
  54. 54,0 54,1 «Как хоронили лидеров стран СНГ». Газета «Коммерсантъ». 25.04.2007.(ռուս.)
  55. http://www.gazetasng.ru/chronology/society/?id=3272
  56. Останки Гамсахурдиа доставлены в Ростов — Радио Свобода © 2010 RFE/RL, Inc. Արխիվացված 2007-09-30 Wayback Machine(ռուս.)
  57. [1](չաշխատող հղում)
  58. [2]
  59. Журнал «Бизнес и время». Արխիվացված 2014-08-12 Wayback Machine(ռուս.)
  60. «Ma è colpa del Cremlino». LaStampa 17/02/1991 - numero 37 pagina 7. (իտալ.)
  61. Р.Г. ГАЧЕЧИЛАДЗЕ (1992 г.). «ПРАВДА О ГРУЗИНСКОЙ ЗИМЕ» (PDF). Из ближнего зарубежья.(չաշխատող հղում)(ռուս.)
  62. Первому президенту Грузии присвоили звание национального героя.(ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվիադ Գամսախուրդիա» հոդվածին։