ԷԼԴԻԿ
ԷԼԴԻԿ, Հունաստանի զինված ուժեր Կիպրոսում (հունարեն՝ ΕΛΔΥΚ, Ελληνική Δύναμη Κύπρου), Կիպրոսում մշտապես գտնվող Հունաստանի զինված ուժեր, որոնք իրենցից ներկայացնում են Նիկոսիա քաղաքի ծայրամասում գտնվող զորամասեր։ ԷԼԴԻԿ-ը հիմնադրվել է 1960 թվականի օգոստոսի 16-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության անկախ պետության կազմավորման մասին Ցյուրիխ-Լոնդոն համաձայնագրերի (1959) ստորագրման հետ միասին։
ԷԼԴԻԿ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հունաստանի թագավորություն Հունաստանի թագավորություն (1959 - 1973) Հունաստանի Հանրապետություն (1973 - մինչ օրս) |
Ենթարկոում | Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարություն |
Մտնում է | |
Թվակազմ | ~ 1.000 |
. | |
Տեղաբաշխում | Կիպրոսի Հանրապետություն |
Կարգախոս | Το όμαιμόν τε και ομόγλωσσον και ομόθρησκον και ομότροπον (հայերեն՝ Մեկ արյան և մեկ լեզվի և մեկ հավատքի և ընդհանուր ավանդույթների) |
Հանդերձանք | |
Ստեղծվեց | 1959 |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գնդապետ Պրոկոպիուս Մավրագանիս |
Հայտնի հրամանատարներ | Դիոնիսիոս Արբուզիս |
Ենթարկվում է Հունաստանի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին։ Ներկա հրամանատարը հետևակի գնդապետ Պրոկոպիուս Մավրագանիսն է[1]։
Իր գոյության հենց առաջին օրվանից մինչ այսօր ԷԼԴԻԿ-ը համարվում է հունական բանակի առավել մարտունակ զորամասերից մեկը։ ԷԼԴԻԿ-ում ծառայող զինվորներին ոչ պաշտոնապես անվանում են «էլդիկարիաներ»։ Հարկ է նշել, որ ԷԼԴԻԿ-ը համարվում է անվտանգության և կայունության տեղական գործոնը, և առանձնահատուկ հարգանքի է արժանանում բոլոր հույն կիպրացիների կողմից։
ԷԼԴԻԿ-ի պատմություն
խմբագրելԷԼԴԻԿ-ի ուժերը համալրվել են 1959 թվականի նոյեմբերի 20-ին Ագիոս Ստեփանոս արվարձանում (Արևելյան Ատտիկե, Հունաստան) «Կիպրոսի Հանրապետության հիմնադրման պայմանագրի» ստորագրումից հետո։ 1960 թվականի օգոստոսի 16-ին ԷԼԴԻԿ-ի զորքերը տանկա-դեսանտային «Ալյակմոն» նավից ափ են իջեցվել Ամոխոստոս (Ֆամագուստա) նավահանգստում[2]։ ԷԼԴԻԿ-ը բաղկացած էր հրամանատարությունից, շտաբից, 1-ին և 2-րդ հետևակային գումարտակներից, աջակցության վաշտից և ղեկավարությունից։ Անձնակազմի ընդհանուր թիվը կազմում էր 950 սպա և շարքային։ ԷԼԴԻԿ-ը տեղակայված էր Նիկոսիայից արևմուտք Երոլակոս գյուղում, և գտնվում էր Եռակողմ շտաբ-կայանի ենթակայության տակ։
1974 թվականի հուլիսի 15-ի իրադարձություններ
խմբագրել1974 թվականի հուլիսի 15-ին ԷԼԴԻԿ-ը Կիպրոսի Ազգային գվարդիայի ուժերի հետ միասին մասնակցում էր արքեպիսկոպոս Մակարիոս III-ի պաշտոնից հեռացմանը[3]։ Արդյունքում կարճ, բայց ինտենսիվ մարտերից հետո Կիպրոսում հաջողվել է փոխել գործող կառավարությունը։ Մասնավորապես, ԷԼԴԻԿ-ի ուժերը ակտիվ մասնակցություն են ունեցել Նիկոսիայի շրջանում մարտական գործողություններին` նախագահական պալատի վրա հարձակմանը, օդանավակայանի և քաղաքային բանտի գրավմանը[4]։
ԷԼԴԻԿ-ը այսօր
խմբագրելԱյսօր ԷԼԴԻԿ-ը Կիպրոսում ունի երեք ճամբար, որոնք գտնվում են Նիկոսիայի մոտակայքում` Մալունդա և Ագիոս Իոաննիս գյուղերում, ինչպես նաև Ագլանձիա արվարձանի Ատալասա ազգային անտառապուրակում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mod.gov.cy/mod/mod.nsf/0/982585f39dcfecd3c225775a0038fc10?OpenDocument&Click=(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Ι. Γ. Μπήτος, Από την Πράσινη Γραμμή στους δύο Αττίλες, β' έκδοση, Αθήνα 1998, σελ 194 - 204 και 207 - 208
- ↑ Γιάννης Κ. Λάμπρου,Ιστορία του Κυπριακού, Τα χρόνια μετά την ανεξαρτησία, 1960-2004, Λευκωσία 2004, σελ 469 - 473
Արտաքին հղումներ
խմբագրել- Επίσημη ιστοσελίδα Արխիվացված 2012-05-23 Wayback Machine