ԷՏԱ
ԷՏԱ («Բասկերի երկիր և ազատություն», բասկ.՝ ЕТА, Euskadi Ta Askatasuna), բասկյան ձախ ծայրահեղական, ազգայնական անջատողականների կազմակերպություն, որը հանդես է եկել Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բասկերի Երկրի անկախության օգտին։ Կազմակերպությունը գոյություն է ունեցել 1959 թվականից մինչև 2018 թվականը։
Բասկերի երկիր և ազատություն ԷՏԱ բասկ.՝ Euskadi Ta Askatasuna | |
---|---|
ԷՏԱ կազմակերպության տոնական համազարկը | |
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն, զինված կազմակերպություն և նախկին էություն |
Էթնիկ կազմ | Բասկեր |
Գաղափարախոսություն | Բասկյան ազգայնականություն |
Ղեկավար | Ջոսու Ուրուտիկոետխեա Դավիդ Պլա Իրատխե Սորզաբալ Իզասկուն Լեսակա Միկել Իրաստորզա |
Առաջացման երկիր | Իսպանիա |
Գործունեության տարածք | Իսպանիա և Ֆրանսիա |
Ստեղծման տարեթիվ | 1959 |
Լուծարման տարեթիվ | 2018 |
Նախորդ | Բասկերի ազգայնական կուսակցություն |
Հակառակորդներ | Ֆրանկիստական Իսպանիա Իսպանիայի թագավորություն Ֆրանսիա |
ETA Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲասկյան ազգայնականության գաղափարախոսներն ու հիմնադիրներն են հանդիսանում Լուիս (1862 - 1951) և Արան (1865 - 1903) եղբայրները, ովքեր դեռևս 19-րդ դարում հայտարարեցին, որ Իսպանիան Բասկերի Երկիրը դարձրել է իր գաղութ, և պահանջեցին բասկյան հողերի լիակատար անկախություն իսպանական չորս (Բիսկայա, Գիպուսկոա, Ալավա և Նավարա) և ֆրանսիական երեք (Զուբերու, Լաբոուրդ և Ստորին Նավարա) շրջաններում, որոնք բնակեցված են բասկերով։ Նրանց կողմից ձևավորվեցին բասկյան ազգային գաղափարի հիմքերը, ստեղծվեցին դրոշ և սահմանեցին տոները։ 1894 թվականին ստեղծվեց առաջին Բասկերի ազգայնական կուսակցությունը[1]։
ԷՏԱ կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականի հուլիսի 31-ին որպես գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության դեմ պայքարող շարժում Բասկերի ազգայնական կուսակցության մի քանի երիտասարդ անդամների կողմից, ովքեր դժգոհ էին իրենց կուսակցության կողմից զինված պայքարից հրաժարվելուց։ Կազմակերպության կազմակերպչական ժամանակաշրջանը ռազմական ճակատի ստեղծմամբ ավարտվեց 1962 թվականին տեղի ունեցած բասկյան ազգայնականների համագումարով։ Կազմակերպության հիմնական նպատակ հայտարարվեց բասկերի անկախ պետության ստեղծումը, որը կոչվում է Էուսկադի[2]։
1960-ական թվականների սկզբներից ԷՏԱ-ի անդամները որդեգրում են պետական պաշտոնյաների և ժանդարմերիայի անդամների նկատմամբ հարձակումներ, ինչպես նաև սկսում են ոստիկանության բաժանմունքների, զորանոցների և երկաթուղային գծերի պայթեցումներ։ 1962 թվականին ավտորիտար ֆրանկիստական վարչակարգի իրականացրած պատժիչ գործողություններից հետո «Բասկերի երկիր և ազատություն» կազմակերպությունը ստիպված էր որոշակի ժամանակահատվածով ձեռնպահ մնալ ակտիվ գործողություններից։ Կազմակերպության վերականգնողական շրջափուլն ավարտվեց 1964 թվականին, ինչից հետո ԷՏԱ-ի զինված գործողությունները ստացան պարբերական բնույթ[2]։
1960-ական թվականներին Իսպանիայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ԷՏԱ-ի հետ բանակցություններ վարել, և միևնույն ժամանակ, զանգվածային լրատվական միջոցների տվյալներով կողմերը պահպանում էին ոչ պաշտոնական հարաբերություններ։ Այդ ժամանակաշրջանում 15-րդ համաժողովի ժամանակ ԷՏԱ-ից առանձնանում է կազմակերպության ծայրահեղական թևը (ЭТА-VI), որը որդեգրում է պայքարի միայն սաբոտաժի ու ահաբեկչական մեթոդների եղանակը։ Որպես հետևանքո 1960-ական թվականների վերջում ԷՏԱ-ն սկսեց ընթանալ «հեղափոխական» ահաբեկչության ուղիով։ Այդ ժամանակվանից մինչ օրս կազմակերպության կատարած գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 850 մարդ։ Այդ տարիներին կազմակերպության առավել հնչեղություն ստացած գործողությունն էր Սան Սեբաստիանի ոստիկանապետ Մելիտոն Մանսանասի սպանությունը[1]։
1973 թվականին ԷՏԱ-ն իրականացրեց իր առավել հայտնի գործողություններից մեկը՝ Իսպանիայի կառավարության նախագահի պաշտոնում Ֆրանցիսկո Ֆրանկոյի իրավահաջորդ ադմիրալ Լուիս Կարերո Բլանկո։ ԷՏԱ-ի ակտիվիստները (որոնց թվում էր Խոսե Միգել Բենյարանը), Մադրիդի կենտրոնում վարձելով բնակարանում, փողոցի երթևեկելի հատվածի տակ փորել էին թունել։ Հենց այդ փողոցով էր հաճախ անցնում Բլանկոյի ավտոմեքենան։ Թունելում տեղադրվել էր պայթուցիչ։ 1973 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ կառավարության ղեկավարի ավտոմեքենան անցնում էր փողոցը, նախօրոք պատրաստված պայթուցիկ սարքը գործի դրվեց։ Հնչած պայթյունն այնքան ուժեղ էր, որ Բլանկոյի ավտոմեքենան շպրտվել էր դեպի մոտակայքում գտնվող վանական համալիրի պատշգամբ և հայտնաբերվել էր միայն որոշակի ժամանակ անց[2]։
Այդ դրվագը 1979 թվականին ռեժիսոր Ջիլլո Պոնտեկորվոյի կողմից նույնիսկ էկրանավորվել էր։ Ի դեպ, ռեժիսոր Ջիլլոն հանդիսանում էր կոմունիստ և խորհրդային հայտնի ֆիզիկոս Բռունո Պոնտեկորվոյի եղբայրը։
ԷՏԱ-ն հետֆրանկիստական Իսպանիայում
խմբագրել1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո՝ 1978 թվականին «Բասկերի Երկիրը» ստացավ լայն ինքնավարություն և այսօր օգտվում է այնպիսի իրավունքներից, որպիսիք չունի երկրի մեկ այլ տարածք։ Այնուամենայնիվ, ԷՏԱ-ն նախկինի պես պահպանում է լիակատար անկախության կարգախոսներ։
ԷՏԱ-ի շփումները իշխանությունների հետ ակտիվացան 1970-ական թվականների երկրորդ կեսին՝ այսպես կոչված ֆրանկիստական բռնապետությունից դեպի ժողովրդավարության անցման ժամանակաշրջանում, սակայն անջատողականները հրաարվեցին դադարեցնել զինված պայքարը առաջարկված համաներման դիմաց։ Այդ ժամանակաշրջանում չեզոքացվեցին ժողովրդավարական փոփոխությունների կողմնակից գեներալ-լեյտենանտ Կ.Լակասին և բասկյան սոցիալիստների առաջնորդը[1]։
1988 թվականի հունվարին ԷՏԱ-ն հայտարարեց միակողմանի զինադադար ի պատասխան Իսպանիայի համազգային և շրջանային կուսակցությունների կողմից ստորագրված համաձայնագրի, որը կոոչ էէր անում բասկերի հետ բանակցություններ սկսել։ Այնուամենայնվի, բանակցությունները, որոնք տեղի ունեցան 1989 թվականի հունվարին Ալժիրում, ոչ մի արդյունքի չհանգեցրեցին։
1998 թվականի սեպտեմբերի 16-ին ԷՏԱ-ն հայտարարեց ահաբեկչական գոործունեության լիակատար և անժամկետ դադարեցման մասին։ Ի պատասխան այդ քայլի՝ Իսպանիայի իշխանությունները բանտից ազատ արձակեցին ԷՏԱ-ի մի շարք ակտիվիստների։ Բայց 14 ամիս անց անջատողականները դուրս եկան զինադադարից։ Որոշ շրջանակներ կարծում են, որ այդ քայլը պայմանավորված էր կազմակերպության ղեկավար կազմում ծայրահեղական թևի ուժեղացմամբ։ Կարելի է ասել, որ հետֆրանկիստական ժամանակաշրջանում ԷՏԱ-ի գաղափարախոսության մեջ կատարվեցին էական փոփոխություններ։ ԷՏԱ-ի գոյության առաջին տասնամյակում կազմակերպության անդամները իրենց դիտարկում էին որպես հին հակաֆրանկիստական ու հակակոմունիստական պարտիզաններ։ Իսկ Ֆրանկոյի մահվանից հետո ԷՏԱ-ն վերսկսեց ազգայնական գաղափարախոսությունը։
ԷՏԱ-ն 21-րդ դարում։ Ահաբեկչական գործունեությունից հրաժարում
խմբագրել2003 թվականին արգելվեց ԷՏԱ-ի քաղաքական թև հանդիսացող «Բատասունա» կուսակցության գործունեությունը։
2004 թվականի փետրվարին Կատալոնիայի վարչապետի և ԷՏԱ-ի քաղաքական առաջնորդ Միքել Ալբիուսի ոչ հրապարակային բանակցություններից հետո ԷՏԱ-ն հայտարարեց Կատալոնիայի տարածքում կրակի միակողմանի դադարեցման մասին։
2004 թվականի հոկտեմբերին ֆրանսիական Պիրենեյներում ձերբակալեցին ԷՏԱ կազմակերպության առաջնորդ Միկել Ալբիսու Իրիարտեյին (Միկել Անտաս մականունով) և նրա երկու տասնյակ համախոհներին։ Այդ ժամանակ հայտնաբերեցին նաև զենքի, հարյուրավոր կիլոգրամ պայթուցիկի պահեստներ, զինյալների վարժանքների տարածքը, ինչից հետո իշխանությունները հայտարարեցին, որ ԷՏԱ-ն «արյունաքամ է եղել», բայց արդեն մի քանի օր անց պայթյունները վերսկսվեցին։
Եվ այնուամենայնիվ, այդ ձերբակալություններից հետո ԷՏԱ-ն կոչ արեց իսպանական իշխանություններին հակամարտության կարգավորման նպատակով քաղաքական համաձայնության գալ։ 2005 թվականի մայիսին Իսպանիայի խորհրդարանը (բոլոր կուսակցությունները, բայց Ժողովրդականից) սատարեցին այդ նախաձեռնությունը այն պայմանով, որ բասկերը կհրաժարվեն բռնություն գործադրելուց։ Իսպանիայի կառավարությունը այդպիսի բանակցություններ վարելը հավանության արժանացրեց այդպիսի պայմաններով։ Ի պատասխան այդ որոշումների՝ ԷՏԱ-ի ծայրահեղականներն իրականացրեցին մի քանի պայթյուններ։
2005 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ իսպանական իշխանությունների և անջատողականների միջև «անուղղակի շփումների» մասին, որի նպատակն էր սկսել պաշտոնական բանակցություններ։
2006 թվականի մարտի 22-ին ԷՏԱ-ն հայտարարեց, որ «կրակի անժամկետ դադարեցման մասին»:Գրոհայինները հայտնեցին, որ զինյալ պայքարից հրաժարվելու դիմաց մտադիր են հասնել մի քանի հարյուր բասկ ազատազրկվածների համաներման, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, ինչպես նաև ԷՏԱ-ի քաղաքական թևը հանդիսացող «Բատասունա» կուսակցության օրինականացում։
2006 թվականի մայիսի 22-ին Իսպանիայի վարչապետ Խոսե Սապատերոն հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել բասկյան անջատողականների հետ։
2006 թվականի հուլիսի 6-ին իսպանական Սան Սեբաստյան քաղաքում սկսվեցին առաջին պաշտոնական խաղաղ բանակցությունները ԻԻսպանիայի իշխող Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության և արգելված «Բատասունայի» ներկայացուցիչների միջև։ Առաջին փուլում «Բատասունայի» առաջնորդներից ակընկալվում էր ահաբեկչության պաշտոնական քննադատություն և պայքարի բռնի մեթոդներից հրաժարում։
Իսպանական իշխանություններին ներկայացնում էր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության բասկյան բաժանմունքի ղեկավար Պարի Լոպեսը, իսկ բասկյան անջատողականներին՝ «Բատասունայի» առաջնորդ Առնոլդո Օտեգին։
Ինչպես ցույց են տալիս հարցումները ԷՏԱ-ի հետ խաղաղության բանակցություններին կողմ են հանդես եկել իսպանացիների մեծ մասը։ Սակայն այդ բանակցություններին դեմ արտահատվողները նույնպես քիչ չէին։ Վերջինները կարծում էին, որ բասկյան գրոհայինների դեմ պետք է պայքարել ուժային մեթոդներով մինչև «վերջնական հաղթանակ»՝ նրանց հետ չմտնելով ոչ մի տեսակ շփման մեջ։ Խաղաղության բանակցություններից կարճ ժամանակ առաջ ծայրահեղական պահպանողական ոչ կառավարական «Արժանապատվություն և արդարություն» կազմակերպությունը դիմել էր դատարան, որպեսզի արգելվի «ահաբեկիչների հետ հանդիպումը»։ Ակտիվ կերպով բողոքում էին նաև Ահաբեկչության զոհերի հարազատների ասոցիացիան։
Միևնույն ժամանակ, ԷՏԱ-ի դեմ պայքարը ցույց է տալիս, որ այս հակամարտությունը ուժային միջոցներով հնարավոր չէ ավարտել։ Փարձագետները կարծում են, որ վերջին մի քանի տարիներին Ֆրանսիայի և Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից ԷՏԱ կազմակերպությանը հասցված հարվածները էապես թուլացրել էն խմբավորմանը։ Սակայն Եվրոպոլի կարծիքով, ԷՏԱ-ն դեռևս լուրջ աջակցություն ունի Բասկերի Երկրի երիտասարդության շրջանում, որոնցից այն հեշտորեն հավաքագրում է նոր անդամների։ Իսկ Ֆրանսիայի փոխարեն, որտեղ ԷՏԱ կազմակերպությունը նախկինում համարում էր իր հենակայան, սկսեց այդ նպատակով օգտագործել Եվրոպայի այլ երկրներ։
2006 թվականի դեկտեմբերի 30-ին Իսպանիայի վարչապետ Սապատերոն հայտարարեց ԷՏԱ կազմակերպության հետ բանակցությունների ավարտի մասին այն բանից հետո, երբ վերջինը իր վրա վերցրեց Մադրիդի Բարախաս օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն իրականացվել էր խմբավորման գրոհայինների կողմից նույն օրն առավոտյան։ Օդանավակայանում հնչած պայթյունի հետևանքով սպանվեց Էկվադորի երկու քաղաքացի, ևս չորս մարդ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ըստ մասնագետների գնահատականների՝ ականապատված ավտոմեքենայում եղել է մոտավորապես 200 կիլոգրամ պայթուցիչ։ Պայթյունի հետևանքով օդանավակայանի շենքը կրել է լուրջ վնասներ։ Այդպիսով, ԷՏԱ կազմակերպությունը պաշտոնապես խախտեց զինադադարը, որը հայտարարվել էր 2006 թվականի մարտի 22-ին բասկյան անջատողականների կողմից։
2007 թվականի հոկտեմբերի 9-ին ԷՏԱ-ի գրոհայինը ականապատել էր սոցիալիստ-քաղաքագետի թիկնապահի ավտոմեքենան։ Պայթյունի հետևանքով թիկնապահը ստացավ լուրջ վնասվածքներ։
2008 թվականի մայիսի 20-ին ֆրանսիական Բորդո քաղաքում ձերբակալվեց ԷՏԱ-ի ղեկավար Խավեր Լոպես Պենյան, ով հայտնի էր նաև որպես Տերրի անունով։ Իսպանիայի անվտանգության ծառայությունը նրան փնտրում էր 1983 թվականից[3]։
2008 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի գերագույն դատարանի որոշմամբ ԷՏԱ կազմակերպության հետ կապեր ունենալու համար արգելվեց Բասկերի ազգային գործողություն կուսակցությունը։ Այդ որոշումը կուսակցության կողմից բողոքարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վերջինը թողեց Իսպանիայի գերագույն դատարանի որոշումն անփոփոխ։
2008 թվականի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց Միգել Ռուբինայի (Չերոկի կեղծանվամբ) ձերբակալության մասին, ում Իսպանիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները համարում էն Լոպես Պենի Տերիի ձերբակալությունից հետո ԷՏԱ կազմակերպության առաջնորդ։
2009 թվականի հուլիսի 29-ի վաղ առավոտյան իսպանական Բուրգոս քաղաքում պայթեց ականապատված ավտոմեքենա, որը կայանված էր Քաղաքացիական գվարդիայի զորանոցի մոտ։ Պայթյունի հետևանքով 46 մարդ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա վերցրեց բասկյան ԷՏԱ անջատողական կազմակերպությունը։ Ավտոմեքենայի պայթյունը վնասեց զորանոցի 14 հարկանի շենքը, որտեղ բնակվում էին ոստիկաններն իրենց ընտանիքների հետ միասին։ Հենց նրանք հայտնվեցին վնասվածքներ ստացած քաղաքացիների ցուցակում։ 38 անձի բժշկական օգնություն ցուցաբերվեց հիվանդանոցում։ Իսպաննիայի Ներքին գործերի նախարարության տեղակայն կառույցի ներկայացուցիչ Մ.Ալեխոն հայարարեց, որ պայթյունի վայրում առաջացել է խոռոչ, որը լցվել է վնասված ջրատար խողովակից հոսող ջրով։ Պայթյունի հետևանքով վնասվեցին նաև ոստիկանության զորանոցին հարակից մի քանի շենքեր։ Այնտեղ կոտրվել էին պատուհանների ապակիները և քանդվել միջսենյակային պատերը։ Դեպքի վայր էր ժամանել Իսպանիայի Ներքին գործերի նախարար Ալֆրեդո Ռուբալկաբան։
2009 թվականի օգոստոսի 9-ին բասկյան ԷՏԱ կազմակերպությունը Պալմա դե Մալյորկա քաղաքի ծովափին իրականացրեց ահաբեկչական գործողություն՝ պայթյունի տեսքով։ Ռուբի հզորությունը փոքր էր, այդ իսկ պատճառով պայթյունի հետևանքով ոչ ոք չտուժեց։
2010 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի և Իսպանիայի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների հետևանքով ձերբակալվեց ԷՏԱ կազմակերպության առաջնորդ Իբոնա Արոնատեգուն։
2010 թվականի սեպտեմբերի 5-ին բասկյան անջատողական ԷՏԱ կազմակերպությունը հանեդ եկավ զինված պայքարից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ։ ԷՏԱ-ն նաև հայտնեց, որ Բասկերի Երկրի անկախության համար պայքարում կսահմանափակվեն միայն խաղաղ գործողություններով։ Սակայն իսպանական հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ԷՏա կազմակերպության զինված պայքարից հրաժարվելու մասին հերթական հայտարարությունը «ոչ բավարար»[4][5]։
2011 թվականի հունվարի 11-ին ԷՏԱ-ն հայտնեց զինված պայքարից հրաժարվելու մասին[6][7]։ Նույն թվականին կազմակերպությունը ևս մեկ անգամ հաստատեց զինված պայքարից հրաժարվելու մասին[8]։
2011 թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Իսպանիայի համընդհանուր խորհրդարանական ընտրություններում «Ամայուր» բասկյան ազգայնական դաշինքը, որի կորիզը, ինչպես ենթադրվում է, կազմում էին ԷՏԱ կազմակերպության հետևորդները, ստացավ պատգամավորական 7 մանդատ և հնարավորություն կորտեսում ստեղծել սեփական ֆրակցիան[9]։ Այդ պատմական հաջողության հետ կապված ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ ԷՏԱ-ն շուտով կդադարի գոյություն ունենալ (որպես օրինակ տես նապկին գրոհային Էդուարդո Ուրիարտեյի հարցազրույցը[10]):
2018 թվականի ապրիլի 16-ին ԷՏԱ-ն հայտարարեց ինքնալուծարման մասին[[11], բայց իր հայտարարությունը հրապարակեց միայն մայիսի 2-ին[12][13]։
ԷՏԱ-ի միջազգային կապեր
խմբագրելԻր գոյության ամբողջ ժամանակաշրջանում ԷՏԱ կազմակերպությունը ոչ պաշտոնապես օգտվում էր բազմաթիվ մերձկոմունիստական, հակաֆաշիստական, և հակաիմպերիալիստական շարժումների աջակցությունը, ովքեր, ի դեմս բասկյան գրոհայինների, տեսնում էին ֆրանկիստական բռնապետության հակառակորդների, հակաֆաշիստների, Բասկոնիայի ազգային անկախության մարտիկների։ Կազմակերպությունը տարբեր ժամանակներում օգնություն էր ստանում Վարշավայի պայմանագրի երկրներից, հատկապես՝ ԽՍՀՄ-ից և ԳԴՀ-ից, կոմունիստական կուսակցություններից (ինչպես օրինակ Իտալիայի կոմունիստներից)։ 1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ԷՏԱ-ին սկսեցին օգնություն ցուցաբերել «երրորդ աշխարհի» երկրները՝ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի պետությունները, տարաբնույթ հեղափոխական շարժումներ, մասնավորապես՝ Կոլումբիայի հեղափոխական FARC բանակը, տարբեր ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումներն ու զինված կազմակերպությունները, ինչպիսին է օրինակ ՀԱՀԳԲ-ն։ Երբ 2005-2006 թվականներին ԷՏԱ-ն մերժեց Իսպանիայի կառավարության փոխզիջումային մի շարք առաջարկներ, կազմակերպությանը, որպես «իր նպատակներին հետևող և պատասխանատու կառույցի», աջակցության մասին հայտարարեց, մասնավորապես, Աֆրիկյան ազգային կոնգրեսը[10]։
Տես նաև
խմբագրել- Բասկեր
- Բասկերի Երկիր
- Բատասունա
- Բասկերի ազգայնական կուսակցություն
- Սաբինո Արանա
- Խոսե Միգել Բենյարան Օրդենյանա
- «Հրեժ» գործողություն (ֆիլմ)
Նմանատիպ կազմակերպություններ
խմբագրելՕգտագործված գրականություն
խմբագրել- Веденеев Д. В. Війна у кам'яних джунглях: Міська партизанська війна як феномен збройної боротьби та спеціальної діяльності (1945-2005) ISBN 966-504-476-1(ուկր.). — Генеза, 2006. — 512 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Реальный террор. ЭТА Արխիվացված 2013-03-28 Wayback Machine
- Этнополитический конфликт в Басконии (история и аналитика) Արխիվացված 2011-04-14 Wayback Machine
- ЭТА На «Агентуре»
- Интервью с писателем из Страны Басков Արխիվացված 2018-04-28 Wayback Machine
- Баскская террористическая организация ЭТА заявила о полном разоружении // Газета. Ру, 8.04.2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Веденеев, 2006, էջ 125—128
- ↑ 2,0 2,1 2,2 Жаринов К. В. Терроризм и террористы. Исторический справочник / Под общей редакцией А. Е. Тараса. — Минск: «Харвест», 1999. — С. 340. — (Коммандос). — 25 000 экз. — ISBN 985-433-694-8
- ↑ Во Франции арестован глава террористической группировки ETA, lenta.ru, 21.05.2008
- ↑ «Баски сочли уступки со стороны ETA недостаточными». Лента.ру. 6 сентября 2010 года.
- ↑ «Баскские сепаратисты объявили перемирие, а итальянские власти настаивают на их самороспуске». Полит.ру. 6 сентября 2010 года.
- ↑ decreta un alto el fuego 'permanente, general y verificable'(չաշխատող հղում)(իսպ.)
- ↑ ETA окончательно отказалась от вооруженной борьбы
- ↑ Lenta.ru: В мире: Группировка ETA объявила о прекращении вооруженной борьбы.
- ↑ http://www.kommersant.ru/doc/1822079 Баски нашли себе место в парламенте
- ↑ 10,0 10,1 Ъ-Газета — «Насилие стало бессмысленным».
- ↑ https://www.eldiario.es/norte/euskadi/ETA-disuelve-completamente-estructuras-carta-terrorismo-Euskadi-Aiete_0_767123476.html
- ↑ «Баскская сепаратистская группировка ЭТА объявила о самороспуске». Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «ETA adelanta por carta que «disuelve todas sus estructuras»». El Diario Vasco (իսպաներեն). 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԷՏԱ» հոդվածին։ |