Էգոն Խոստովսկի
Էգոն Խոստովսկի (չեխ․՝ Egon Hostovský, 23 ապրիլի, 1908, Խրոնով, Գրադեց Կրալովեի երկրամաս, Չեխոսլովակիա — 7 մայիսի, 1973, Մոնտկլեր, Նյու Ջերսի, ԱՄՆ), չեխ գրող։
Էգոն Խոստովսկի չեխ․՝ Egon Hostovský | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրոնով[4][5][6][…] |
Վախճանվել է | մայիսի 7, 1973[1][2][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, թարգմանիչ, արձակագիր և խմբագիր |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Կեսգիշերային հաճախորդ Երեք գիշեր |
Պարգևներ | |
Egon Hostovský Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷգոն Խոստովսկին ծնվել է 1908 թվականի ապրիլի 23-ին հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր։ Էգոն Խոստովսկին Ստեֆան Ցվայգին նկարագրել է որպես իր հեռավոր ազգականի[7]։ Չհետևելով հոր օրինակին՝ սկսել է զբաղվել գրականությամբ։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրահայում, ապա Վիեննայում, բայց այդպես էլ չի ավարտել դասընթացը։ 1930 թվականին վերադառնալով Պրահա՝ աշխատել է տարբեր հրատարակչություններում։ 1937 թվականից տարբեր պաշտոններով աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Բրյուսելում, Փարիզում, Լիբանանում, Նյու Յորքում։ Նրա ընտանիքը զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարներում[8][9]։
Պատերազմից հետո վերադարձել է Չեխոսլովակիա։ 1948 թվականին, երբ երկրի իշխանությունն անցավ կոմունիստներին, դիվանագիտական գործերով մեկնել է Դանիա, Նորվեգիա, որտեղից էլ 1949 թվականին մեկնել է ԱՄՆ։ Դասավանդել է չեխերեն, տպագրել գրական ստեղծագործություններ, համագործակցել «Ազատ Եվրոպա» ռադիոյի հետ։ Կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է անգլերեն։
1974 թվականին Էգոն Խոստովսկու անվան մրցանակ է սահմանել նրա երրորդ կինը։ Նրանց որդին՝ Պոլ Խոստովսկին (ծնվել է 1959 թվականին), նույնպես բանաստեղծ է[10][11]։
Ստեղծագործությունը
խմբագրելՈրպես գրող՝ սկզբնական տարիներին կրել է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ Էգոն Խոստովսկու գրքերը նրա հայրենիքում արգելված էին մինչ թավշե հեղափոխությունը։
Գրքեր
խմբագրել- 1926 — Zavřené dveře /Փակված դուռը (պատմվածքների ժողովածու)
- 1928 — Stezka podél cesty/ Շավիղը ճանապարհի երկայնքով (հոգեբանական վեպ)
- 1928 — Gheto v nich
- 1930 — Danajský dar/ Դանայցիների շնորհը
- 1932 — Případ profesora Körnera/ Պրոֆեսոր Կյորների դեպքը
- 1933 — Černá tlupa/ Սև կակաչ
- 1935 — Žhář
- 1941 — Listy z vyhnanství/Նամակներ աքսորավայրից
- 1942 — Sedmkrát v hlavní úloze (վեպ)
- 1943 — Úkryt
- 1947 — Cizinec hledá byt/ Արտասահմանցին փնտրում է բնակարան
- 1957 — Nezvěstný/ Անհայտը (լրտեսական վեպ)
- 1954 — Půlnoční pacient/ Կեսգիշերային հաճախորդ (լրտեսական վեպ, որի հիման վրա Անրի Ժորժ Կլուզոն նկարահանել է Լրտեսներ վեպը)։
- 1957 — Dobročinný večírek
- 1961 — Všeobecné spiknutí/ Համընդհանուր դավադրություն (ինքնակենսագրություն)
- 1964 — Tři noci/Երեք գիշեր (վեպ)
- 1972 — Epidemie/ Համաճարակ (վիպակ)
- 1972 — Osvoboditel se vrací/ Ազատագրողը վերադառնում է(դրամա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Databáze Vojenského historického archivu
- ↑ Evidence zájmových osob StB
- ↑ “Egon Hostovský: Vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu”, Sixty-Eight Publishers, 1974
- ↑ Publisher's notes to “The Arsonist”, Twisted Spoon Pr (December 1996), ISBN 80-902171-0-9.
- ↑ http://www.amazon.ca/Arsonist-Egon-Hostovsky/dp/8090217109
- ↑ “Fathers and Sons, Poems and Oboes: An interview with Paul Hostovsky”, Newsletter of the Embassy of the Czech Republic, January 2007.
- ↑ http://www.paulhostovsky.com/interview_2007_01.html
Գրականություն
խմբագրել- Sturm R. Egon Hostovský։ vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu. Toronto։ Nakladatelství 68, 1974.
- Svoboda J. Spisovatel Egon Hostovský. Ostrava։ Item, 1992.
- Papoušek V. Hostovský։ člověk v uzavřeném prostoru. Praha։ H & H, 1996.
- Sádlo V. Egon Hostovský a rodný kraj. Liberec։ Bor, 2007.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էգոն Խոստովսկին IMDB կայքում
- [1](չաշխատող հղում) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգոն Խոստովսկի» հոդվածին։ |