Էդգարաս Յանկաուսկաս (լիտ.՝ Edgaras Jankauskas, մարտի 12, 1975(1975-03-12)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին ֆուտբոլիստ (հարձակվող), Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։ Խաղացել է 9 տարբեր երկրների ակումբներում և 20 տարի հանդես է եկել Լիտվայի ազգային հավաքականի կազմում։ 2004 թվականին «Պորտու» ակումբի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ դառնալով լիտվացի առաջին ֆուտբոլիստը, որ հաղթել է այդ առաջնությունում։ Հինգ անգամ ճանաչվել է Լիտվայի տարվա ֆուտբոլիստ (1997, 1998, 2000, 2001, 2004)։
|
---|
![](//up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/7/74/Jankauskas.JPG/250px-Jankauskas.JPG) |
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
լիտվացի |
---|
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ
Լիտվա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 12, 1975(1975-03-12)[1][2] (49 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Հասակ |
193 սմ |
---|
Քաշ |
84 կգ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
ավարտել է կարիերան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Պաներիս
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1991-1996
|
Ժալգիրիս
|
93 (41)
|
1996
|
ԲԿՄԱ
|
18 (9)
|
1997
|
Տորպեդո
|
29 (10)
|
1998-2000
|
Բրյուգգե
|
52 (16)
|
2001-2003
|
Ռեալ Սոսիեդադ
|
51 (19)
|
2002
|
Բենֆիկա
|
12 (8)
|
2002-2005
|
Պորտու
|
64 (19)
|
2004-2005
|
Նիս
|
21 (0)
|
2005
|
Կաունաս
|
0 (0)
|
2005-2007
|
Հարտ օֆ Միդլոտիան
|
37 (9)
|
2007
|
ԱԵԿ (Լառնակա)
|
13 (4)
|
2008
|
Բելենենսիշ
|
11 (2)
|
2008
|
Սկոնտո
|
10 (2)
|
2009
|
REO LT
|
4 (8)
|
2009-2010
|
Նյու Ինգլանդ Ռևոլյուշն
|
14 (2)
|
2011
|
Ֆակել
|
10 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
1990
|
ԽՍՀՄ (պատանեկան)[3]
|
1995-2010
|
Լիտվա
|
56 (10)
|
|
Մարզչական կարիերա |
---|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էդգարաս Յանկաուսկասն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Վիլնյուսի «Պաներիսե» ակումբում, իսկ 16 տարեկան հասակում տեղափոխվել է «Ժալգիրիս», որտեղ խաղացել է 1991 թվականից մինչև 1996 թվականը։ Դրանից հետո նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ[4] (1996) և «Տորպեդո» (1997) ակումբներում։ 1997 թվականի աշխանը Էդգարաս Յանկաուսկասը տեղափոխվել է բելգիական «Բրյուգգե» ակումբ՝ նրա հետ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Նոր ակումբում խաղալ սկսել է մեծ հաջողությամբ. առաջին հինգ խաղերի ընթացքում նա խփել է վեց գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով՝ դարձել է Բելգիայի չեմպիոն։ 2000 թվականի հունվարին նա իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբը Էդգարաս Յանկաուսկասի համար վճարել է 2,3 միլիոն եվրո, ինչը լիտվացի ֆուտբոլիստի համար վճարված ամենաբարձր գումարն էր։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը վարձավճարով ուղարկվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ, որի կազմում նա խաղացել է 2001/02 մրցաշրջանում։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել Ժոզե Մոուրինյոյի «Պորտու» ակումբի հետ։ Վերջինիս կազմում Էդգարաս Յանկաուսկասը երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում, մեկ անգամ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում և Չեմպիոննարի լիգայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Էդգարաս Յանկաուսկասը վարձավճարով ուղարկվել է ֆրանսիական «Նիս» ակումբ[5], իսկ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել լիտվական «Կաունաս» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական ակումբ, որը, ինչպես և «Կաունասը», պատկանում էր Վլադիմիր Ռոմանովին։
2006 թվականին իր թիմի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Չեմպիոնների լիգայում[6][7] և հաղթել է Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականին նա պայմանագիր է կնքել Կիպրոսի ԱԵԿ (Լառնակա) ակումբի հետ։ 2010 թվականին Էդգարաս Յանկաուսկասը հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան վնասվածքների պատճառով[8], սակայն հաջորդ տարվա փետրվարին միացել է Վորոնեժի «Ֆակել» ակումբում, որի կազմում մի քանի ամիս խաղալուց հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
2011 թվականի հուլիսին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի մարզիչ-թարգմանիչ[9]։ 2012 թվականին հուլիսին նա դարձել է «Հորտ» ակումբի մարզչի օգնական[10]՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը[11]։
2016 թվականին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։
- Չեմպիոնների լիգայի հաղթող - 2003/04
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր - 2002/03
- Լիտվայի գավաթակիր - 1993, 1994
- Բելգիայի չեմպիոն - 1997/98
- Բելգիայի սուպերգավաթակիր - 1998
- Պորտուգալիայի չեմպիոն - 2002/03, 2003/04
- Պորտուգալիայի գավաթակիր - 2002/03
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2003, 2004
- Շոտլանդիայի գավաթակիր - 2005/06