Էդգար Էլբակյան Կրտսեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Էլբակյան Կրտսեր (հունիսի 30, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2000, Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր։
Էդգար Էլբակյան Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1982 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 13, 2000 (18 տարեկան) |
Մահվան վայր | Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները։
1999 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում և կինոֆիլմերում[1]. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ Էդգար - Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում՝ Միխո - Գ. Սունդուկյանի «Քանդած օջախում», Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ պատանի Արամ - Ա.Էլբակյանիի «Ամենափրկիչ ջրհեղեղում», Արտուշ - Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում, Համազգային թատրոնում՝ Օվին - Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում։
Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ'Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է[1]։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան Կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս տեսան Էդգար Էլբակյան Կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն[1]։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Արմեն Էլբակյան
- Մայրը՝ Աննա Էլբակյան
- Քույրը՝ Լիլի Էլբակյան
Ֆիլմեր
խմբագրել- 1992 - Որտե՞ղ էիր, մարդ աստծո - Արտուշ
- 2011 - Մոխրաման - ֆիլմի երաժշտություն
Գրականություն
խմբագրել- «Գծից այն կողմ», Էդգար Էլբակյան Կրտսեր, «Զանգակ-97», 2002, 280 էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Մայրիկին լուսինը նվիրող տղայի ստեղծագործությունները նոր շունչ են ստացել. լույս է ընծայվել Էդգար Էլբակյան կրտսերի ձայնասկավառակն ու գիրքը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.