էդիթ Լուիզա Սիտուել (անգլ.՝ Dame Edith Louisa Sitwell DBE, սեպտեմբերի 7, 1887(1887-09-07)[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1][2][5][…], St Thomas' Hospital, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի պոետ, արձակագիր, գրականագետ[8][8]։

Էդիթ Սիտուել
Ծնվել էսեպտեմբերի 7, 1887(1887-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրՍկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1][2][5][…] (77 տարեկան)
Վախճանի վայրSt Thomas' Hospital, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]
ԳերեզմանChurch of St Mary, Weedon Lois
Մասնագիտությունբանաստեղծուհի, ակնարկագիր, գրական քննադատ, գրող և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներFaçade?
Պարգևներ
 Edith Sitwell Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Բոֆորտի դքսերի զինանշան

Էդիթ Սիտուելը բարոնետ[Ն 1] պարոն Ջորջ Սիտուելի միակ աղջիկն էր։ Նա Րենիշո-խոլ ընտանեկան կալվածքի էքսցենտրիկ սեփականատեր էր, ծագումնաբանության և լանդշավթային դիզայնի մասնագետ[8][8]։ Էդիթի մայրը լեդի Իդա Էմիլի Ավգուստի Սիտուելը (1869—1937), (մինչ ամուսնանալը Դենիսոն) Պլանտագենետների հարստություն ժառանգորդն էր, Լոնդսբորոյի Առաջին կոմսի աղջիկը և Բոֆորտի 7- րդ դուքս Հենրի Սոմերսեթի ծոռը [Ն 2]: Նա եղել է գրողներ Օսբերտ և Սաչեվելա Սիտուելի ավագ քույրը։ Էդիթը Թագավորական գրական հասարակության Բենսոնի մեդալի դափնեկիր էր։ 1913 թվականից գրողը սկսել է ակտիվորեն հրապարակումներ կատարել։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը երաժշտական էին[9]։ Դրամատիկ ոճը և անսովոր հանդերձանքը նրան մամուլում հեղինակություն բերեցին։ Սիտուելի բանաստեղծությունները, բանաստեղծական հմուտ տեխնիկայի և ոճի մանրակրկիտ ավարտի համար, բազմիցս գովվել են քննադատների կողմից։

Ստեղծագործություններ

խմբագրել

Էդիթ Սիտուելը մի շարք բանաստեղծական հավաքածուների հեղինակ էր։

  • 1918 թվական, Ծաղրածուների տունը անգլ.՝ Clowns’ Houses
  • 1927 թվական, Գյուղական էլեգիաներ անգլ.՝ Rustic Elegies
  • 1929 թվական, Ոսկե ափի սովորույթներ անգլ.՝ Gold Coast Customs
  • 1948 թվական, Ցրտի երգը անգլ.՝ The Song of the Cold
  • 1950 թվական, Ֆասադ և այլ բանաստեղծություններ անգլ.՝ Façade and Other Poems 1920–1935
  • 1953 թվական, Այգեպաններ և աստղագետներ անգլ.՝ Gardeners and Astronomers
  • 1957 թվական, Ընտրված բանաստեղծություններ անգլ.՝ Collected Poems
  • 1962 թվական, Վտարանդիներ անգլ.՝ The Outcasts
  • 1933 թվական, Անգլիական էքսցենտրիկա անգլ.՝ English Eccentrics պատմական պատմությունների և էսսեների գրքեր
  • 1946 թվական, Խնջույք Էլիզաբեթի համար անգլ.՝ Fanfare for Elizabeth
  • 1962 թվական, Թագուհիներ և մեղվափեթակ անգլ.՝ The Queens and the Hive
  • 1937 թվական, Ջոնաթան Սվիֆթի գեղարվեստական կենսագրություն՝ Ես ապրում եմ սև արևի տակ I Live Under a Black Sun

Պատկերասրահ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Բարոնետը բրիտանական թագի կողմից (անգլ.)Baronetry կոչված ժառանգական կոչման կրողն է։
  2. Բոֆորտը դքսական կոչում է Մեծ Բրիտանիայի հասակակիցների շրջանում, գոյություն ունի 1682 թվականից։ Պատկանում է Սոմերսեթների ընտանիքին, որը միակն էր և սերում էր Պլանտագենետների տոհմից 7-րդ դուքս Հենրի Սոմերսեթի ծոռը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 988.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  8. 8,0 8,1 8,2 8,3 Rybakin, A. I. (2000). «Slovarʹ angliĭskikh lichnykh imen». AST. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Edith Sitwell (1887 - 1964) - Vocal Texts and Translations at the LiederNet Archive». www.lieder.net. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • անգլ.՝ Brinnin, John Malcolm. The Sitwells in Situ // Sextet: T. S. Eliot, Truman Capote and Others. — 1981.

Արտաքին հղումներ

խմբագրել