Էդմունդ Գվեն
Էդմունդ Գվեն (անգլ.՝ Edmund Gwenn, ի ծնե ազգանունը՝ Քելլեվեյ (անգլ.՝ Kellaway), սեպտեմբերի 26, 1877[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 6, 1959[4][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասան։ Կինոյում Էդմունդ Գվենի ամենահայտնի աշխատանքը Քրիս Քրինգլի դերն է «Հրաշք 34-րդ փողոցում» սուրբծննդյան ֆիլմում (1947), որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար։ Երկրորդ անգամ Էդմունդ Գվենը «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացել և «Օսկարի» ներկայացվել է «Միստր 880» (1950) կատակերգական ֆիլմի համար։ Նա հայտնի է նաև նրանով, որ նկարահանվել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի չորս ֆիլմերում։
Էդմունդ Գվեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1877[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1959[4][1][2][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Chapel of the Pines Crematory |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և St Olave's and St Saviour's Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Միննի Թերրի |
Պարգևներ և մրցանակներ | |
Որպես թատերական դերասան՝ Էդմունդ Գվենը Վեստ Էնդում և Բրոդվեյում մասնակցել է ժամանակակից դրամատուրգների, այդ թվում՝ Բեռնարդ Շոուի, Ջոն Գոլսուորսիի և Ջոն Բոյնթոն Փրիսթլիի բազմաթիվ ստեղծագործությունների բեմադրությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդմունդ Գվենն ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ հաջող կարիերա է ծավալել Հոլիվուդում և Բրոդվեյում։
Կենսագրություն
խմբագրելԷդմունդ Գվենը ծնվել է 1877 թվականի սեպտեմբերի 26-ին Լոնդոնում, Ջոն և Քեթրին Քելեվեյների ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է Լոնդունում 1895 թվականին՝ Թագավորական քոլեջն ավարտելուց հետո[5]։ Իր խաղով Էդմունդ Գվենը գրավել է դրամատուրգ Բեռնարդ Շոուի ուշադրությունը, և վերջինս նրան դեր է տվել իր «Մարդ և գերմարդ» պիեսում, ապա ևս հինգ բեմադրություններում։ Էդմունդ Գվենի դերասանական կարիերան ընդհատվել է 1914 թվականին, երբ նա հայտնիվել է բրիտանական բանակի շարքերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատերազմի ավարտից հետո Գվենը վերադարձել է թատրոնի բեմ, ինչպես նաև կատարել է նորամուտը կինոյում։
Իր կինոկարիերայի ընթացքում Էդմունդ Գվենը նկարահանվել է ավելի քան 80 կինոնկարներում, որոնցից առավել հայտնի են՝ «Դժբախտ Էնթոնին» (1936), «Հպարտություն և նախապաշարմունք» (1940), «Դևն ու միսս Ջոնսը» (1941), «Երկրային թագավորության բանալիները» (1944), «Նրա՛նք» (1954) և «Անախորժություններ Հարրիի հետ» (1955)։ 1948 թվականին դերասանն արժանացել է «Օսկար» մրցանակի «Հրաշք 34-րդ փողոցում» Քրիս Քրինգլի դերի համար, որը ծերունի է և իրեն համարում է Սանտա Կլաուս։ Մրցանակն ստանալուց հետո Էդմունդ Գվենը խոստովանել է. «Հիմա ես գիտեմ, որ Սանտա Կլաուսը գոյություն ունի»։ 1951 թվականին նա նորից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Միստր 880» ֆիմում կատարած դերի համար։
1959 թվականին Էդմունդ Գվենը ուղեղի կաթված է տարել և դրանից կարճ ժամանակ անց մահացել է թոքաբորբից Կալիֆոռնիայի Վուդլենդ Հիլզ քաղաքում 81 տարեկան հասակում։ Կինոարվեստի բնագավառում ունեցած իր ավանդի համար Էդմունդ Գվենն արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1916 | ֆ | The Real Thing at Last | Ռուպերտ Թանդեր | |
1921 | ֆ | Դժբախտ խաղ | The Skin Game | միստր Հորնբլաուեր |
1931 | ֆ | Դեպք Հինդլում | Hindle Wakes (1931 film) | Քրիս Հոութորն |
1932 | ֆ | Սեր անիվների վրա | Love on Wheels | Ֆիլփոթս |
1933 | ֆ | Ուրբաթ, 13 | Friday the Thirteenth | միստր Ուեյքֆիլդ |
1933 | ֆ | Լավ գործընկերներ | The Good Companions | Ջես Օաքրոյդ |
1933 | ֆ | Ես եղել եմ լրտես | I Was a Spy | բուրգոմիստր |
1933 | ֆ | Channel Crossing | Տրոտեր | |
1934 | ֆ | Վիեննական վալսեր | Waltzes from Vienna | Յոհան Շտրաուս (հայր) |
1934 | ֆ | Java Head | Ջերեմի Էմիդոն | |
1935 | ֆ | Սիլվիա Սքարլեթ | Sylvia Scarlett | Հենրի Սքարլեթ |
1936 | ֆ | Թափառող հանգուցյալը | The Walking Dead | Էվան Բոմոն |
1936 | ֆ | Դժբախտ Էնթոնին | Anthony Adverse | Ջոն Բոնիֆիտեր |
1938 | ֆ | South Riding | Ալֆրեդ Հագինս | |
1938 | ֆ | Յանկին Օքսֆորդում | A Yank at Oxford | |
1938 | ֆ | Penny Paradise | Ջո Հիգինս | |
1940 | ֆ | Հպարտություն և նախապաշարմունք | Pride and Prejudice | միստր Բենեթ |
1940 | ֆ | Կոմսը Չիկագոյից | The Earl of Chicago | Մանսի |
1940 | ֆ | Արտասահմանյան թղթակից | Foreign Correspondent | Ռոուլի |
1941 | ֆ | Միսս Բիշոփի կենացը | Cheers for Miss Bishop | պրոֆեսոր Կորկորան |
1941 | ֆ | Սքոթլանդ Յարդ | Scotland Yard | տոսուչ Քորք |
1941 | ֆ | Դևն ու միսս Ջոնսը | The Devil and Miss Jones | Հուպեր |
1942 | ֆ | Յանկին Իթոնում | A Yank at Eton | տնօրեն Ջասթին |
1943 | ֆ | Լեսին վերադառնում է տուն | Lassie Come Home | Ռոուլի |
1943 | ֆ | Հավերժություն և մեկ օր | Forever and a Day | Սթաբս |
1944 | ֆ | Երկու աշխարհների արանքում | Between Two Worlds | Սքրաբի |
1944 | ֆ | Երկնային թագավորություն բանալիները | The Keys of the Kingdom | ՀիմեշՄաքնաբ |
1946 | ֆ | Ստրկություն մարդկային | Of Human Bondage | Էթելնի |
1946 | ֆ | Ստորջրյա հոսանք | Undercurrent | պրոֆեսոր Դինք Համիլթոն |
1947 | ֆ | Հրաշք 34-րդ փողոցում | Miracle on 34th Street | Քրիս Քրինգլ / Սանտա Կլաուս |
1947 | ֆ | Կյանքը հոր հետ | Life with Father | Լլոյդ |
1947 | ֆ | Կանաչ դելֆինի փողոց | Green Dolphin Street | Օկտավիուս Պատուարել |
1948 | ֆ | Բնակարան Պեգիի համար | Apartment for Peggy | պրոֆեսերՀենրի Բյորնս |
1948 | ֆ | Հայրենի բլուրներ | Hills of Home | Ուիլյամ Մաքլյուր |
1949 | ֆ | Մարտահրավեր Լեսիին | Challenge to Lassie | Ջոն Թրեյլ |
1950 | ֆ | Լուիզա | Louisa | Հենրի Համոնդ |
1950 | ֆ | Միստր 880 | Mister 880 | Միլլեր |
1951 | ֆ | Պեկինի ճեպընթաց | Peking Express | սուրբ հայր Ժոզեֆ Մյուրրեյ |
1952 | ֆ | Բոնզոն գնում է քոլեջ | Bonzo Goes to College | մարզիչ Թեդ Դրյու |
1952 | ֆ | Թշվառները | Les Misérables | եպիսկոպոս Միրել |
1953 | ֆ | Երկկինը | The Bigamist | միստր Ջորդան |
1954 | ֆ | Ուսանող արքայազնը | The Student Prince | պրոֆեսոր Ջաթներ |
1954 | ֆ | Նրանք | Them! | Հարոլդ Մեդֆորդ |
1955 | ֆ | Անախորժությունների Հարիի մոտ | The Trouble with Harry | կապիտան Ալբերտ Ուայլս |
1956 | ֆ | Կալաբուչ | Calabuch | պրոֆեսոր Ժորժ Սերա Համիլթոն |
Մրցանակներ
խմբագրել- Օսկար 1948 — Երկրորդ պկանի լավագույն դերասան («Հրաշք 34-րդ փողոցում»)
- Ոսկե գլոբուս 1948 — Երկրորդ պլանի լավագույն դերասան («Հրաշք 34-րդ փողոցում»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ "Mr Edmund Gwenn – Versatile Character Actor", The Times, 8 September 1959, p. 13
Արտաքին հղումներ
խմբագրել- Էդմունդ Գվեն Internet Movie Database կայքում
- Edmund Gwenn in Screen Director's Playhouse: Miracle on 34th Street (1949) (Downloadable mp3 and streaming audio)
- Edmund Gwenn in Lux Radio Theater: Miracle on 34th Street (1948) (Downloadable mp3 and streaming audio)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Գվեն» հոդվածին։ |