Էդուարդ Ազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդուարդ Ազարյան (ապրիլի 11, 1958 կամ նոյեմբերի 4, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։
Էդուարդ Ազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1958 (66 տարեկան) կամ նոյեմբերի 4, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Ազարյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից, իր հոր՝ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ։ 1978 թվականին Էդուարդ Ազարյանը դարձավ բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում։ Նույն թվականին նվաճեց բազմամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալը և աշխարհի առաջնության թիմային արծաթե մեդալը։ 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։
1992 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Նա ստեղծել է մարմնամարզության կենտրոն Aliso Viejo (Կալիֆոռնիա)։