Էդուարդ Հիգգինս Ուայթ
Էդուարդ Հիգգինս Ուայթ (անգլ.՝ Edward Higgins White, նոյեմբերի 14, 1930[1][2], Սան Անտոնիո - հունվարի 27, 1967[1][2], Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։
Էդուարդ Հիգգինս Ուայթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1930[1][2] |
Ծննդավայր | Սան Անտոնիո |
Մահացել է | հունվարի 27, 1967[1][2] (36 տարեկան) |
Մահվան վայր | Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Ուեսթ Փոյնթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց (հուլիս 1959) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և military flight engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Ծնողներ | հայր՝ Edward Higgins White, Sr.?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1952 թվականին), Միչիգանի համալսարանը (1959 թվականին), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։
1965 թվականի հունիսի 3–7-ին, Ջեյմս Մաքդիվիթի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 րոպե տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժամ 56 րոպե, անցել մոտ 2,6 միլիոն կմ տարածություն։
Առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ուայթի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/edward-h-white-ii/
- ↑ Astronauts Laud Gemini as Precursor to Shuttle — Albuquerque: 1982. — P. 3. — ISSN 1526-5137; 2578-3963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 174)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Հիգգինս Ուայթ» հոդվածին։ |