Էդուարդ Մալխասյան
Էդուարդ Գուրգենի Մալխասյան (փետրվարի 23, 1926, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2003, Երևան, Հայաստան), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1971)։
Էդուարդ Մալխասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1926 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 7, 2003 (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան[1], ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1], Կովկասի միներալային հումքի ինստիտուտ[1] և ՀԱՊՀ |
Գործունեության ոլորտ | Հրաբխագիտություն և երկրաբանության պատմություն |
Անդամակցություն | Երկրաբանության պատմության միջազգային կոմիտե[1] և ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտե[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1949)[1] |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1971) |
Գիտական ղեկավար | Կոնստանտին Պաֆենհոյլ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխա(ներ) | Իրինա Մալխասյան |
Ստորագրություն |
Իրինա Մալխասյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանը (1949)։ 1951-1954 թվականներին եղել է Մոսկվայի նավթի ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1954-1976 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ։ 1976 թվականից աշխատել է Կովկասի միներալային հումքի ինստիտուտի հայկական բաժանմունքում որպես գլխավոր երկրաբան։ Մալխասյանի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի խորքային մագմատիզմի, մեզոզոյի հրաբխականության և դրանց հետ կապված հանքայնացման հարցերը, ինչպես նաև երկրաբանության պատմության պրոբլեմներ։ Երկրաբանության պատմության միջազգային կոմիտեի թղթակից անդամ է (1967), ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ (1971)։
Երկեր
խմբագրել- Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները, Երևան, 2000 (համահեղինակ)։
- Հայաստանը հանգած հրաբուխների երկիր, Երևան։ Ա. հ., 1970
- Հայկական ՍՍՀ հանքա-հումքային ռեսուրսների ընդլայնման հիմնական ուղղությունները տասներկուերորդ հնգամյակում, Երևան։ Գիտելիք, 1988 (համահեղինակ)
- Интрузивы Даралагяза, Е., 1958
- Юрский вулканизм Армении, М., 1965 (соавтор А. П. Лебедев)
- Геологическое развитие и вулканизм Армении в юрский период, Е., 1975.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ |