Էդուարդ Նապրավնիկ
Էդուարդ Ֆրանցևիչ Նապրավնիկ, (օգոստոսի 24, 1839[1][2][3][…], Býšť[4] - նոյեմբերի 23, 1916[1][4][5] կամ նոյեմբերի 10, 1916[2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[6][7]), դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական գործիչ։ Ազգությամբ չեխ։ 1861 թվականից բնակվել է Սանկտ Պետերբուրգում, աշխատել իշխան Ն․ Ցուսուպովի նվագախմբում որպես կապելմայստեր, 1863 թվականից՝ Մարիինյան թատրոնի կապելմայստերի օգնական, 1867 թվականից՝ երկրորդ, 1869 թվականից՝ առաջին կապելմայստեր՝ կես դար ղեկավարելով ռուս, խոշորագույն օպերային թատրոնը։ Նապրավնիկը բարձր վարպետության է հասցրել թատրոնի կատարողական մակարդակը, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Սակավ նշանակալից է Նապրավնիկի կոմպոզիտորական գործունեությունը (գրել է օպերաներ, նվագախմբային երկեր, խմբերգեր, կամերային գործիքային անսամբլներ, դաշ նամուրային պիեսներ, ռոմանսներ և այլն)։ Ժամանակակից թատրոնների խաղացանկում պահպանվել է միայն «Դուբրովսկի» օպերան (ըստ Ալեքսանդր Պուշկինի, 1895)։
Էդուարդ Նապրավնիկ | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Eduard Nápravník |
Ծնվել է | օգոստոսի 24, 1839[1][2][3][…] Býšť[4] |
Երկիր | Բոհեմիայի թագավորություն, Ռուսական կայսրություն և Ավստրիական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 23, 1916[1][4][5] (77 տարեկան) կամ նոյեմբերի 10, 1916[2] (77 տարեկան) Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[6][7] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Ամուսին | Q4526644? |
Eduard Nápravník Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 Направник Эдуард Францевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 Česká divadelní encyklopedie
Գրականություն
խմբագրել- Направник Э․ Փ․, Автобиогра фические, творческие материалы, документы, письма, вступ․ ст․ Л․ М․ Кутателадзе, Л․, 1959․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Նապրավնիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։ |