Էդուար Անրի Ավրիլ
Էդուար Անրի Ավրիլ (ֆր.՝ Édouard-Henri Avril, սովորաբար ստորագրել է` Պոլ Ավրիլ (ֆր.` Paul Avril), մայիսի 21, 1849[2][3], Ալժիր, Ֆրանսիա[1] - հուլիսի 28, 1928[1], Լե Ռեյնսի[1]), ֆրանսիացի նկարիչ։ Հայտնի է էրոտիկ գրականության իր նկարազարդումներով։
Ի ծնե | ֆր.՝ Édouard-Henri Avril[1] |
---|---|
Կեղծանուն | Paul Avril[1] |
Ծնվել է | մայիսի 21, 1849[2][3] |
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 28, 1928[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լե Ռեյնսի[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | Հնադարյան ՊՈՌՆՈ օպերատոր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | De figuris Veneris? |
Պարգևներ | |
Édouard-Henri Avril Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդուար Անրի Ավրիլը ծնվել է ժանդարմերիայի գնդապետ Ֆրանսուա-Ժոզեֆ Ավրիլի ընտանիքում։ Որպես ֆրանսիական բանակի հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ, մասնակցել է 1870 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին, որից հետո, 1871 թվականին պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1872 թվականին, վնասվածք ստանալուց հետո անցել է թոշակի։
Ինքն իրեն նորովի դրսևորելու նպատակով, Փարիզի տարբեր սրահներում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1874-1878 թվականներին Էդուարդ Հենրի Ավրիլը ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։
Էրոտիկ բնույթի իր առաջին նկարազարդումները նա կատարել է Թեոֆիլ Գոթիեի «Ֆորտունիո» վեպի համար։ Հետագայում նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո», Ջոն Քլելանդի «Ֆաննի Հիլլ. Հաճույքներ պատճառող կնոջ նոթերը», Պիետրո Արետինոյի «Արետինոյի դիրքերը» և շատ այլ գրքեր, այդ թվում անանուն` որոնք տարածում էին գտնում ստորագրությունով։ Առավելապես ճանաչում են ձեռք բերել գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Ֆորբերգի «De Figuris Veneris. Դասական էրոտիկայի տեղեկատու» գրքի նկարազարդումները։
Պոլ Ավրիլի նկարազարդումներից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Անրի Ավրիլ» հոդվածին։ |