Էդվարդ Ավետիսյան (նկարիչ)
Էդվարդ Ավետիսյան (անգլ.՝ Edward Avedisian, հունիսի 15, 1936[1], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 17, 2007[2], Philmont, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ աբստրակտ նկարիչ, ով ճանաչում ու համբավ է ձեռք բերել 1960-ական թվականներին։ Նրա ստեղծագործությունն սկզբանական շրջանում աղերսներ ուներ գունավոր դաշտային նկարչության ուղղության, իսկ 1960-ականների վերջին՝ քնարական աբստրակցիայի հետ։
Էդվարդ Ավետիսյան անգլ.՝ Edward Avedisian | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1936[1] |
Ծննդավայր | Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 17, 2007[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Philmont, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ |
Կարիերա
խմբագրելԷդվարդն արվեստ է սովորել Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոցում։ 1950-ականների վերջին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1958-1963 թվականներին ունեցել է վեց անհատական ցուցահանդես։ Սկզբում ցուցադրվել է Հանզայի պատկերասրահում, ապա երեք ցուցադրություն է ունեցել Տիբոր դե Նագի պատկերասրահում, այնուհետև՝ 1962 և 1963 թվականներին՝ Ռոբերտ Էլկոն պատկերասրահում։ Ընդ որում՝ հետագայում Ռոբերտ Էլկոն պատկերասրահում ցուցադրվել է գրեթե ամեն տարի՝ մինչև 1975 թվականը[4]։
1960-ականներին Ավետիսյանի աշխատանքները լայնորեն ներկայացվել են ժամանակակից արվեստի աշխարհում։ Նրա նկարներից մեկը 1969 թվականին հայտնվել է Artforum ամսագրի շապիկին, նրա աշխատանքը ներառվել է 1965 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված Op Art The Responsive Eye ցուցահանդեսում[5], չորս անգամ էլ՝ Ամերիկյան արվեստի Ուիթնիի թանգարանի ամենամյա ցուցահանդեսում։ Ավետիսյանի ստեղծագոևծություններն արդեն պահանջարկ էին վայելու ու փնտրվում էին։ Նյույորքյան և այլ խոշոր թանգարաններ, արվեստի գործերի բազմաթիվ համբավված հավաքորդներ ձեռք բերեցին նրա նկարներից։
Հավաքածուներ
խմբագրելԷդվարդ Ավետիսյանի գործերից ձեռք բերած թանգարաններից են՝
Ժամանակակից արվեստի թանգարան, Սոլոմոն Ռ. Գուգենհայմի թանգարան, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարան, Բերքշիրի թանգարան, Փիթսֆիլդ (Մասաչուսեթս), Ուադսվորթ Աթենում, Հարթֆորդ (Կոնեկտիկուտ), Օլդրիխ ժամանակակից արվեստի թանգարան, Ռիջֆիլդ (Կոնեկտիկուտ), Մինեապոլիսի կերպարվեստի թանգարան, Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան, Փասադենայի արվեստի թանգարան, Քրայսլերի թանգարան, Փրովինսթաունի թանգարան, Նոյբերգերի արվեստի թանգարան, Նյու Յորք նահանգի Փըրչեյս քաղաքի թանգարան, Մինեապոլիսի արվեստների ինստիտուտ, Օլբրայթ-Նոքս արվեստի պատկերասրահ, Բաֆալո, Նյու Յորք, Սթեմֆորդի թանգարան և բնության կենտրոն, Հարավային Տեխասի Կորպուս Քրիստիի արվեստի թանգարան։
Բացի այդ, նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Անիտա Շապոլսկու պատկերասրահում և Նյու Յորքի Բերի Քեմփբել պատկերասրահում[6][7]։
Վերջին տարիները
խմբագրել1999 թվականին Ավետիսյանը ցուցադրել է 1960-ականների իր նկարները Միտչել Ալգուս պատկերասրահում, այնուհետև ՍոՀոյում։ Նրա գործերի վերջին ցուցադրությունը, որտեղ գերակշռում էին ստեղծագործական ուշ շրջանում արած բնանկարները, տեղի է ունեցել 2003 թվականին Ալգուս պատկերասրահում, որն այժմ Չելսիում է։
Էդվարդ Ավետիսյանի միակ ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ. Նրա կենակիցը՝ Ջադսոն Բոլդուինը, մահացել է 2006 թվականին[8]։ Ավետիսյանը մահացել է առողջության վատթարացումից հետո Նյու Յորք նահանգի Ֆիլմոնտ քաղաքի իր տանը, 71 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2007/08/23/arts/design/23avedisian.html?ex=1345521600&en=8903f5361f5522dd&ei=5088&partner=rssnyt&emc=rss
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ «Edward Avedisian», CarrieHaddadGallery.com, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին
- ↑ Orensten, Evan, «MoMA 1965: The Responsive Eye», CoolHunting.com, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին
- ↑ «Avedisian, Edward». anitashapolskygallery.com.
- ↑ «Edward Avedisian 1936, US». ArtFacts.net.
- ↑ Smith, Roberta (2007 թ․ օգոստոսի 23), «Edward Avedisian, Artist Who Painted Bold and Bright, Dies at 71», The New York Times, Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 20-ին
Արտաքին հղումներ
խմբագրել- Edward Avedisian collection at the Israel Museum. Retrieved September 2016.