Էդվարդ Բելամի
Էդվարդ Բելամի (անգլ.՝ Edward Bellamy, մարտի 26, 1850[1][2][3][…], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 22, 1898[1][2][3][…], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), սոցիալիստական հայացքներով ամերիկացի քաղաքական մտածող, ֆանտաստիկ, երևակայական վեպերի հեղինակ։
Էդվարդ Բելամի անգլ.՝ Edward Bellamy | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 22, 1898[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Fairview Cemetery[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Յունիոն քոլեջ |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Looking Backward? |
Edward Bellamy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Չիկոպի-Ֆոլս (Մասսաչուսեթս նահանգ) քաղաքում։ Սովորել է Յունիոն քոլեջում, սակայն կրթությունը չի ավարտել։ 18 տարեկան հասակում ճանապարհորդել է Եվրոպայով։ 1871 թվականին աշխատել է լրագրող, սկզբում՝ New York Evening Post թերթում, ապա՝ Springfield Union-ում (1872-1876 թթ.): 1882 թվականին ամուսնացել է Էմմա Ավգուստա Սենդերսոնի հետ (Emma Augusta Sanderson, 12.02.1861 թ.-4.09.1956 թ.), նրանք ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Փոլը (Paul, 1884 թ.—?) և աղջիկը՝ Մերիոնը (Marion, ամուսնացել է Earnshaw, 1886-1978 թթ.): Դրանից հետո աշխատել է թերթում և դարձել է փորձառու գրող։ Բելամին մահացել է տուբերկուլոզից։
«Հայացք անցյալին»
խմբագրելԲելամին գրել է ավելի քան երեք տասնյակ հեքիաթներ և երեք վեպ։ Ամենամեծ փառքը նրան բերել է 1888 թվականին գրած սոցիալիստական ուտոպիստական «Հայացք անցյալին» (անգլ.՝ Looking Backward):
Գրքերի գլխավոր հերոսը հիպնոսի ազդեցությամբ լեթարգիական քուն է մտնում Բոսթոնում 19-րդ դարի վերջին և արթնանում 2000 թվականին և պարզում է, որ ԱՄՆ-ի ամբողջ արտադրական հզորությունն արդեն պետական սեփականությունն է և յուրաքանչյուր 21-ից 45 տարեկան երիտասարդ աշխատում է «արդյունաբերական բանակում», բայց պետական ներդրումների հիման վրա ստանում ամեն անհրաժեշտը (վեպում առաջին անգամ հիշատակվում է դեբետային քարտերի և սուպերմարկետների մասին), այդ թվում՝ կացարան։ Ապագայի ֆինանսական և տնտեսական համակարգերը Բելամին անվանել է «ազգայնական», որ չնմանեցնեն այդ ժամանակի սոցիալիստների արմատականության հետ։
Գիրքը ստացել է լայն արձագանք, ԱՄՆ և ուրիշ պետություններում առաջ եկան քաղաքական և սոցիալական շարժումներ, որոնց նպատակն էր գործնական դարձնել վեպում նկարագրվածը։ Այդ քաղաքական շարժերը տևեցին ավելի քան 15 տարի, օրինակ մինչև 1947 թվականը Նիդերլանդներում գոյություն է ունեցել Բելամիի կուսակցությունը[5]։ Վեպը վերահրապարակվել է շատ անգամներ և ընդհանուր հրատարակված վեպերի քանակը մեկ միլիոն տպաքանակ է[6]։
1897 թվականին Բելամին գրել է «Հավասարություն» (անգլ.՝ Equality) վեպը, որը «Հայացք անցյալին» վեպի շարունակությունն է, որտեղ նա պատասխանել է առաջին գրքի տարբեր քննադատությունների։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել2011 թվականին Եկատերինբուրգում բացվել է Բանկային պլաստիկ քարտի հուշարձանը։ Հուշարձանը տեղադրվել է Մալիշև 316 հասցեում։ Չուգունե բանկի քարտի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը։ Հենց նրա անունն է փորագրված, որովհետև իր «Հայացք անցյալին» վեպում նա առաջին անգամ է հիշատակել բանկային քարտի մասին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Институт нидерландской истории
- ↑ «Էդվարդ Բելամի». OZON. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
- ↑ Եկատերինբուրգում տեղադրվել է չուգունե բանկային քարտ