Էդվարդ Կոցբեկ (անգլ.՝ Edvard Kocbek, սեպտեմբերի 27, 1904(1904-09-27)[1][2], Sveti Jurij ob Ščavnici, Շտիրիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 3, 1981(1981-11-03)[1][2], Լյուբլյանա, ՀՍՖՀ), սլովենացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հասարակական ու քաղաքական գործիչ։

Էդվարդ Կոցբեկ
սլովեն.՝ Edvard Kocbek
Ծնվել էսեպտեմբերի 27, 1904(1904-09-27)[1][2]
ԾննդավայրSveti Jurij ob Ščavnici, Շտիրիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էնոյեմբերի 3, 1981(1981-11-03)[1][2] (77 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, ՀՍՖՀ
ԳերեզմանԺալե գերեզմանոց
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, կոմիսար, գրող, թարգմանիչ, քաղաքական գործիչ, պարտիզան և ակնարկագիր
Լեզուսլովեներեն
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունԼյուբլյանայի համալսարան
Պարգևներ
 Edvard Kocbek Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1904 թվականին Մարիբորում (Ներքին Շտիրիա)։ Հայրը եղել է եկեղեցական երգեհոնահար։ Երկու տարի աստվածաբանություն է ուսումնասիրել Մարիբորում, այնուհետև Լյուբլյանայի համալսարանում ուսանել է ռոմանական բանասիրություն (1927-1930)։ Աշխատել է ուսուցիչ, պատկանել է ձախ կաթոլիկներին, գտնվել գերմանացի փիլիսոփա, կաթոլիկ աստվածաբան Ռոմանո Գվարդինիի ազդեցության տակ (1928-1929 թվականներին Կոցբեկը Բեռլինում լսել է նրա դասախոսությունները), համագործակցել է կաթոլիկ «Խաչ» ու «Տուն և խաղաղություն» ամսագրերի հետ։ Ֆրանսիայում եղած ժամանակ 1931-1932 թվականներին ծանոթացել ու մտերմացել է ֆրանսիացի պերսոնալիստների հետ։ Երբ Իսպանիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել, խիստ քննադատել է իսպանական հոգևորականության կեցվածքը, ինչը հարուցել է սլովենական կաթոլիկ վերնախավի դժգոհությունը և «Տուն և խաղաղություն» ամսագրի փակման առիթ դարձել․ այդ ամսագրում էր տպագրվել Կոցբեկի «Մտքեր Իսպանիայի մասին» հոդվածը։ 1938-1943 թվականներին հրատարակել է «Գործ» ամսագիրը։ Նացիզմի ներխուժումից հետո դարձել է Սլովենիայի ազատագրական ճակատի հինադիրներից մեկը, գտնվել ընդհատակում, այնուհետև միացել հարավսլավական պարտիզաններին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սլովենիայի դաշնային կառավարությունում ստանձնել է նախախարի, ապա Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոն։ Երբ լույս է տեսել նրա ինքնակենսագրական «Վախ և խիզախություն» նովելը (1951), որը բարձրացնում էր բարոյական ընտրության ու հակաֆաշիստական ընդհատակում մարդկային արժեքի հարցը, ազատվել է բոլոր պաշտոններից, դուրս մղվել քաղաքական ու հասարակական կյանքից՝ հայտնվելով լիակատար մեկուսացման մեջ։ Էդվարդ Կոցբեկը հայտնվել է հատուկ մարմինների վերահսկողության տակ (անձնական № 584 գործը հարուցվել էր արդեն 1944 թվականին)։ Նրան հետել ու մատնել են նաև մտերիմ ընկերները, այդ թվում՝ հայտնի գրող, հրապարակախոս Յոժե Յավորշեկը։ Կոցբեկն այդ ընթացքում զբաղվել է ֆրանսիական ու գերմանական գրականության թարգմանությամբ, թարգմանել է Բալզակի, Մոպասանի, Էքզյուպերիի, Մաքս Ֆրիշի գործերից։ 1975 թվականին, երբ Բորիս Պահորի և Ալոիզ Ռեբուլի «Ծովածոց» թերթում տպագրվել է գրողի հարցազրույցը, որտեղ Կոցբեկը խիստ քննադատության էր ենթարկում Սլովենական շարժման (Slovensko domobranstvo) մոտ 10,000 անդամի և հարավսլավական պարտիզանների մտերիմների նկատմամբ դաժան հաշվեհարդարը (Բլայբուրգյան սպանդ), նա փաստացի մի քանի տարով հայտնվել է տնային կալանքում, նրա հանդեպ հասարակական կարծիքի թունավորման շարժում է սկսվում։ Դատական հետապնդումից նրան փրկել է Արևմուտքի մտավորականների միջամտությունը։ Կոցբեկին հատկապես սատարել է Հայնրիխ Բյոլը։ Կոցբեկի բանաստեղծությունները տպագրվել են «Մայրցամաք» ամսագրում (1976)։

Ստեղծագործություն և ճանաչում

խմբագրել

Կոցբեկի բանաստեղծությունների առաջին գիրքը տպագրվել է 1924 թվականին։ Մի քանի տասնամյակի անուշադրությունից հետո նրա ստեղծագործությունը ճանաչում է գտել 1980-ական թվականների վերջին Սլովենիայում և նրա սահմաններից դուրս։ Նրա գործերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, Կոցբեկի մասին մենագրությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն։ Կոցբեկի բանաստեղծություններն ու արձակը զգալի ազդեցություն են թողել սլովենացի գրողների հետագա սերունդների վրա (Մարյան Ռոժանց, Յոժե Սնոյ, Դանե Զայց, Դրագո Յանցար, Թոմակ Շալամուն)։

Բանաստեղծի անունով են կոչվել փողոցներ Լյուբլյանայում և Ցելեում։ Նրա հարյուրամյակը լայնորեն նշվել է Սլովենիայում։ Լյուբլյանայի զբոսայգիներից մեկում 2004 տեղադրվել է Էդվարդ Կոցբեկի արձանը։ Թողարկվել է գրողի դիմանկարով նամականիշ։

Ստեղծագործություններ

խմբագրել

Բանաստեղծություններ

խմբագրել
  • Առաջին բանաստեղծություններ/ Prve pesmi (1924)
  • Երկիր/ Zemlja (1934)
  • Սարսափ/ Groza (1963, Ֆրանցե Պրեշերնի մրցանակ)
  • Մատնություն/ Poročilo (1969)
  • Հատընտիր բանաստեղծություններ/ Zbrane pesmi (1977)
  • Tovarišija (1949)
  • Վախ և խիզախություն/ Strah in pogum (1951)
  • Վկայություն/ Listina (1967)
  • Krogi navznoter (1977)

Դրամաներ

խմբագրել
  • Plamenica (1920-ական թվականներ)
  • Mati in sin (մոտ 1920)
  • Noč pod Hmeljnikom (1943)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Edvard Kocbek/ France Pibernik, Jurij Kocbek, eds. Сelje: Mohorjeva družba, 2004 (к столетию писателя)
  • Omerza I. Edvard Kocbek: osebni dosje št. 584. Ljubljana: Karantanija, 2010 (документальная монография о преследовании писателя)
  • Inkret A. In stoletje bo zardelo: Kocbek, življenje in delo. Ljubljana: Modrijan, 2011
  • О книге Страх и мужество Արխիվացված 2017-05-17 Wayback Machine(ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Կոցբեկ» հոդվածին։