Էլեանոր Պրովենսացի (մոտ 1223[1][2] կամ 1222[3], Էքս-ան-Պրովանս - հունիսի 25, 1291(1291-06-25)[2], Amesbury, Անգլիայի թագավորություն[2]), Անգլիայի թագուհի որպես Հենրի III-ի կին 1236 թվականից մինչև իր մահը` 1272 թվականը։ Նա եղել է Անգլիայի ռեգենդ՝ իր ամուսնու բացակայության ժամանակ՝ 1253 թվականին[7]։

Էլեանոր Պրովանսացի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1223[1][2] կամ 1222[3]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս
Մահացել էհունիսի 25, 1291(1291-06-25)[2]
Մահվան վայրAmesbury, Անգլիայի թագավորություն[2]
ԳերեզմանAmesbury Abbey
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՀենրի III[4][5]
Ծնողներհայր՝ Ramon Berenguer IV, Count of Provence?[6], մայր՝ Beatrice of Savoy?[6]
ԵրեխաներԷդուարդ I[6], Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)[1][6], Beatrice of England?, Edmund Crouchback?[6], Katherine of England?, Richard of England?[1], John of England?[1], William of England?[1] և Henry of England?[1]
 Eleanor of Provence Վիքիպահեստում

Չնայած նա լիովին հավատարիմ էր իր ամուսնուն և պաշտպանում էր նրան Սիմոն դը Մոնֆորի ապստամբության ժամանակ, նրան լոնդոնցիների մեծամասնությունը ատում էր։ Սրա պատճառն այն էր, որ իր հետ Անգլիա էր բերել մեծ թվով ազգականների՝ հայտնի որպես «Սավոյարդներ», և նրանց տրվել էին ազդեցիկ պաշտոններ կառավարությունում և արքունիքում։ Էլեանորը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից և նրա ուղղությամբ նետվել են քարեր, ձվեր և բանջարեղեն։

Էլեանորը հինգ երեխայի մայր էր, ներառյալ ապագա թագավոր Էդուարդ I-ի։ Նա փայլում էր իր մտքով, բանաստեղություններ գրելու ունակությամբ և ժամանակի նորաձևության թելադրողն էր։

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է Էքս ան Պրովանսում։ Նա Պրովասնի կոմս Ռամոն Բերենգեր IV-ի (1198–1245) և Բեատրիս Սավոյեցու (1198–1267) երկրորդ դուստրն էր։ Նա լավ կրթված երեխա էր և շատ էր սիրում ընթերցանել։ Նրա երեք քույրերը նույնպես ամուսնացել էին թագավորների հետ[8]։ Երբ նրա ավագ քույր Մարգարետ ամուսնացավ Լուի IX-ի հետ, նրանց մորեղբայր Վիլյամը կապնվեց Անգլիայի թագավոր Հենրի III-ի հետ և առաջարկեց ամուսնանալ Էլեանորի հետ։

Իր մոր և տատիկի նման Էլեանորը աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ։ Նա մուգ մազերով սևահեր էր մեծ աչքերով[9]։ Պիրս Լանտոֆտը նրա մասին ասել է «Կոմսի աղջիկը ամենաբարոյականն էր իմ կյանքում»[10]։ 1235 թվականի հունիսի 22-ին Էլեանորը նշանվեց Թագավոր Հենրի III-ի (1207–1272) հետ[11]։ Հավանաբար Էլեանորը ծնվել է 1223 թվականի վերջում, քանի որ Մաթևոս Փարիզեցին նրան բնորոշում էր «jamque duodennem» (արդեն տասներկու), երբ նա մեկնեց Անգլիայի թագավորություն ամուսնանալու համար։

Թագուհի

խմբագրել
 
Էլեանորը (ձախից) և Հենրի III-ը, պատկերված Մաթևոս Փարիզեցու կողմից 1250-ական թվականներին:

Էլեանորը ամուսնացավ թագավոր Հենրի III-ի հետ Անգլիայում 1236 թվականի հունվարի 14-ին[12]։ Նա երբեք չէր տեսել թագավորին մինչև ամուսնանալը Քենթերբերիի տաճարում և անգամ երբեք ոտք չէր դրել նրա թագավորությունում[13]։ Էլեանորը հագել էր փայլուն ոսկեգույն հագուստ, որն ընդգծում էր նրա կոնքերը[14]։ Դրանից հետո զույգը մեկնեց Լոնդոն, որտեղ նրանց դիմավորեց ցնծացող ամբոխը և Էլեանորը թագադրվեց որպես Անգլիայի թագուհի Ուեստմինստերյան աբբայությունում[15]։ Նրա սերը դեպի ամուսինը 1236 թվականից սկսած նշանակալի մեծացավ։

Հակաժողովրդականություն

խմբագրել

Էլեանորը միշտ հավատարիմ է եղել իր ամուսնուն, սակայն իր հետ բերել էր մեծ թվով մորեղբայրներ և զարմիկներ, «Սավոյացիներ», և նրա ազդեցությունը ու հակաժողովրդականությունը բերեց բարոնների երկպառատկման Հենրիի կառավարման ժամանակ[16]։ Նրա մորեղբայր Վիլյամ Սավոյացին դարձավ նրա ամուսնում մոտ խորհրդականը` բերելով անգլիացի բարոնների զայրույթը[17]։

Չնայած Էլեանորը և Հենրին ունեին որոշ տարաձայնություններ, երբ Հենրին մեկնեց Գասկոնիա 1253 թվականին, որպես ռեգենտ թողեց Էլեանորին։ Էլեանորը հավատարիմ մնաց իր ամուսնու ուղղությանը` տղամարդորեն քննադատելով Սիմոն դը Մոնֆորին։

1263 թվականի հուլիսի 13-ին, երբ նա նավարկում էր Թեմզայով, նրա վրա հարձակվեցին Լոնդոնի քաղաքացիները[18]։

Թագուհի այրի

խմբագրել

1272 թվականին Հենրին մահացավ և նրանց որդի Էդուարդը, ով 33 տարեկան էր դարձավ Անգլիայի թագավոր Էդուարդ I: Էլեանորը մնաց Անգլիայում որպես թագուհի այրի և մեծացրեց մի քանի թոռների, այդ թվում Էդուարդի որդի Հներիին և դուստր Էլեանորին, Բերատրիսի որդի Հովհանին։ Երբ նրա թոռ Հենրին մահացավ 1274 թվականին իր գրկում, Էլեանորը առավոտյան հրամայեց, որ իր սիրտը թաղվի Գիլֆորդի մոտ, որպես հիշատակ Հենրիին։ 1275 թվականին մահացան Էլեանորի մյուս երկու դուստրերը` Մարգարետը փետրվարի 26-ին և Բերատրիսը մարտի 24-ին։

Նա մեկնեց կանանց մենաստան, սակայն կապ պահպանեց իր որդու, թագավոր Էդուարդի և քրոջ` Ֆրանսիայի թագուհի Մարգարետի հետ։

Էլեանորը մահացել է 1291 թվականի հունիսի 24/25-ին Էյմսբերիում, Սոլսբերիից ութ մղոն հյուսիս։ Նա հուղարկավորվեց Էյմսբերիի Աբբայությունում։ Նրա գերեզմանի հստակ տեղը հայտնի չէ, լինելով միակ Անգլիայի թագուհին, որի գերեզմանի վայրը անհայտ է։ Նրա սիրտը տեղափոխվեց Լոնդոն և թաղվեց Ֆրանկիսյան մենաստանում[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել