Էլեկտրակայան
Էլեկտրակայան, արդյունաբերական ձեռնարկություն, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակները էլեկտրականի փոխակերպելու միջոցով։ Նայած փոխակերպվող էներգիայի տեսակին, էլեկտրակայանները լինում են՝
- Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ)
- Ատոմակայան (ԱԷԿ)
- Հողմաէլեկտրակայան
- Ջերմաէլեկտրակենտրոններ (ջէկ)
- Գազատուրբինային էլեկտրակայան (գէկ)
Ջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է փոխակերպվում տարբեր վառելանյութերի (քարածուխ, նավթ, գազ, տորֆ) ջերմային էներգիան, հիդրոէլեկտրակայանում՝ շրային հոսքի էներգիան, ատոմային էլեկտրակայանում՝ միջուկային էներգիան, հողմաէլեկտրակայանում՝ օդային հոսքի էներգիան, գազատուրբինային էլեկտրակայաններն ունեն գազատուրբինային շարժիչ, որի այրման խցում այրվում է վառելանյութ։ Ջերմաէլեկտրակենտրոնում կատարվում է էլեկտրաէներգիայի և ջերմության զուգակցված արտադրություն։
Ներկայումս Հայաստանում գործում են 1 ատոմային, 3 ջերմային, 188 ջրային, 4 հողմային, 20 արևային էլեկտրակայաններ, ինչպես նաև կենսազանգվածից էլեկտրաէներգիա արտադրող մեկ կայան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գործող էլեկտրակայններ». ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայք.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլեկտրակայան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 13)։ |