Էլեկտրոդային պոտենցիալ
Էլեկտրոդային պոտենցիալ, պոտենցիալի թռիչք, որն առաջանում է մետաղի և էլեկտրոլիտի լուծույթի միջև։ Էլեկտրոդային պոտենցիալը կարող է մետաղների էլեկտրոններ տալու ունակության և դրանով պայմանավորված քիմիական ակտիվության չափ ծառայել էլեկտրոլիտի լուծույթում։ Էլեկտրոդային պոտենցիալի մեծության փոքրացմամբ դասավորելիս՝ մետաղներն առաջացնում են լարման շարք։ Էլեկտրոդային պոտենցիալի բացարձակ արժեքը չափել հնարավոր չէ, չափում են միայն հարաբերական արժեքները համեմատության էլեկտրոդի նկատմամբ։ Որպես համեմատության էլեկտրոդ ծառայում է նորմալ ջրածնական էլեկտրոդը, որի էլեկտրոդային պոտենցիալ պայմանականորեն ընդունվում է հավասար զրոյի։ Էլեկտրոդային պոտենցիալի իմացությունը կարևոր է հոսանքի քիմիական աղբյուրներ նախագծելիս, էլեկտրոլիզը, մետաղների կոռոզիան ուսումնասիրելիս։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 29)։ |