Էլենի Ֆուրեյրա (հունարեն՝ Ελένη Φουρέϊρα, մարտի 7, 1987(1987-03-07)[1], Ֆիերի, Ալբանիա[1]), ալբանական ծագմամբ հույն երգչուհի[3], ով ներկայացրել է Կիպրոսի Հանրապետությունը Լիսաբոնում կայացած Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ եզրափակչում գրավելով պատվավո երկրորդ հորիզանականը։

Էլենի Ֆուրեյրա
Բնօրինակ անունալբ․՝ Entela Fureraj
Ծնվել էմարտի 7, 1987(1987-03-07)[1] (37 տարեկան)
Ֆիերի, Ալբանիա[1]
Երկիր Հունաստան
Ժանրերէլեկտրոփոփ[2] և փոփ[2]
Մասնագիտություներգչուհի և պարուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլMinos EMI և Panik Records
Կայքelenifoureira.gr
 Eleni Foureira Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլենի Ֆուրեյրան ծնվել է 1987 թվականի մարտի 7-ին Ալբանիայի փոքիկ Ֆիեր քաղաքում։ Այնտեղ էլ անցել է վերջինիս մանկությունն ու պատանեկության առաջին տարիները՝ նախքան Հունաստանում մշտական բնակություն հաստատելը։ Էլենին երգում է երեք տարեկանից ի վեր։ Ավելի ուշ սովորել է կիթառ նվագել, իսկ որպես մասնագիտություն՝ սովորել հագուստի գեղարվեստական ձևավորում և դիզայն։

Էլենին իր պրոֆեսիոնալ երաժշտական գործունեությունը սկսել է 18 տարեկան հասակում։ Շուտով նա առաջարկներ է ստացել պրոդյուսերներ Վասիլիս Կոնտոպուլոսից և Անդրեաս Յախտակոսից՝ դառնալով «Mystique» խմբի անդամ։ Խմբի առաջին իսկ ձայնագրած երգը, որը կրում էր «Մեկ այլ էջում» (հուն․՝ «Σε άλλη σελίδα») անվանումը, Հունաստանում և Կիպրոսում դառնում է հիթ։ Շուտով խումբը համալրվում է նոր անդամներով, իսկ Էլենին «Մի արեք, եթե չեք հիշում» (հունարեն՝ «Μην κάνεις πως δεν θυμάσαι») երգի թողարկումից շատ չանցած լքում է խումբը՝ իր կարիերան շարունակելով որպես մենակատար (սոլո երաժիշտ)։

2010 թվականի փետրվարին երգչուհին մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթի հունաստանյան պատվիրակի ընտրությանը, իսկ 2017 թվականին՝ հաղթել Կիպրոսի ազգային ընտրությունում։ Շուտով Էլենին ներկայացնում է Կիպրոսը Լիսաբոնում կայացող Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենի Ֆուրեյրա» հոդվածին։