Էլիոթ Փեյջ
Էլիոթ Փեյջ[7] (անգլ.՝ Elliot Page, ծնված որպես Էլեն Գրեյս Ֆիլփոթս-Փեյջ (անգլ.՝ Ellen Grace Philpotts-Page), փետրվարի 21, 1987[1][2][3][…], Հալիֆաքս, Կանադա[4]), կանադացի դերասան։ Փեյջի համար բեկումնային է դարձել «Ջունո» (2007) ֆիլմում իր մարմնավորած դերը, որը նրան պարգևատրել է Օսկարի, BAFTA-ի, Ոսկե գլոբուսի և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակներով։
Էլիոթ Փեյջ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 21, 1987[1][2][3][…] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հալիֆաքս, Կանադա[4] |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0680983 |
Վաղ կյանք
խմբագրելՓեյջը ծնվել և մեծացել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Գալիֆաքս քաղաքում, ուսուցչուհի Մարթա Ֆիլպոտսի և գրաֆիկական դիզայներ Դեննիս Փեյջի ընտանիքում[8]։ Մինչև տասներորդ դասարանը սովորել է հալիֆաքսի դպրոցում (անգլ.՝ Halifax Grammar School), որոշ ժամանակ անց հաճախել է Էլիզաբեթ թագուհու ավագ դպրոց (անգլ.՝ Queen Elizabeth High School), և 2005 թվականին ավարտել է Շամբհալ դպրոցը (անգլ.՝ Shambhala School): Երկու տարի եղել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, սովորելով Վոգան Ռոուդ ակադեմիայում (անգլ.՝ Vaughan Road Academy), իր ընկեր դերասան Մարկ Ռենդալի հետ[9]։
Կարիերա
խմբագրելԷլիոթն իր կարիերան սկսել է 4 տարեկան հասակում բազմաթիվ դպրոցական բեմադրություններում մասնակցելով։ Նա առաջին անգամ նկարահանվել է 1997 թվականին՝ 10 տարեկանում, երբ խաղացել է Մեգի Մաքլինի դերը Սի-Բի-Սի կորպորացիայի «Փիթ Պոնի» հեռուստաֆիլմում, որն ավելի ուշ շարունակություն է ստացել որպես լիարժեք սերիալ։ Փեյջը ստացել է «Երիտասարդ դերասան» և «Ջեմինի» անվանակարգերը։ Այնուհետեւ նա նկարահանվել է Կանադայի հեռուստատեսության բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալներում, ընդ որում, նրա դերասանական գործունեության ընթացքում քննադատները հատկապես կարևորում են նրա Տրինա Լեյհիի դերը «Թրեյլերպարկի տղաները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Տասնվեց տարեկանում Փեյջը առաջին անգամ նկարահանվել է եվրոպական արտադրության ֆիլմում «Դեմ առ դեմ» անվանումով։
Փեյջը կատարել է գլխավոր դերը «Սառնաշաքար» թրիլերում, որի պրեմիերան կայացել է 2005 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ Էլիոթը խաղում է Հեյլի անունով աղջկա դերը, որը գերի է բռնել մի մարդու, որին համարում է մանկապիղծ։ Այդ դերի համար նա արժանացել է Օստինի կինեմատոգրաֆիական ընկերության (Austin Film Critics Association) «Լավագույն դերասանուհի» անվանակարգը և ստացել մի քանի այլ անվանակարգեր[10]։
2006 թվականին նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Մասնավորապես, նա կատարել է Քիթի Փրայդի դերը, մի աղջկա, որը կարող է անցնել պատերի միջով, «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆանտաստիկ ֆիլմում։ Հարկ է ընդգծել, որ ֆրանշիզայի նախորդ մասերում այս կերպարի դերը որպես կամեո հանձնվել է մի քանի դերասանուհիների, բայց երբեք չի տրամադրվել որպես հիմնական։ 2014 թվականին Էլիոթ Փեյջը վերադարձել է Քիթի Փրայդի դերին «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում։ Էլիոթ Փեյջը մեծագույն համբավ է ձեռք բերել «Ջունո» ֆիլմում իր դերի համար։ Մասնավորապես, The New York Times-ի քննադատ Սքոթը նրան նկատել է որպես «վախեցնող տաղանդավոր», իսկ Ռոջեր Էբերթը ասել է. «Կարծում եմ՝ սա եղել է տարվա լավագույն դերակատարումը»[11][12]։ Այդ դերի համար Փեյջը առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն պարտվել է Մարիոն Քոտիարին՝ «Կյանքը վարդագույն գույնով» ֆիլմում Էդիթ Պիաֆի դերը մարմնավորելու համար աշխատանքով»։ Այդ դերը նրան մի քանի այլ պարգևներ է բերել, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», «Անկախ ոգի» և «Սպուտնիկ» մրցանակները։
Փեյջը նկարահանվել է նաև «Խելացիներ» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականին Սանդենս կինոփառատոնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս ցուցադրությունը տեղի է ունեցել «Ջունո»-ի ցուցադրությունից հետո, ֆիլմը նկարահանվել է ավելի վաղ[13]։ Դերասանի մասնակցությամբ նախկինում չնշված աշխատանքներից են «Ամերիկյան հանցագործություն» քրեական դրաման, որում նա կատարել է Սիլվիա Լայկենսի դերը (պրեմիերան կայացել է 2007 թվականի հունվարին Սանդենս փառատոնում, DVD-ի թողարկումը՝ 2008 թվականին), և Թրեյսիի դրամատիկ ֆիլմը, որը վարձույթում թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին Կանադայում, իսկ ԱՄՆ-ում՝ 2008 թվականի մայիսին։
2007 թվականին նա հաստատվել է Շարլոթ Բրոնտեի Ջեյն Էյր ստեղծագործության կինոդահլիճում գլխավոր դերի համար[14][15] և ծրագրում էր դեր խաղալ Ջեք և Դիանա ֆիլմում՝ Օլիվիա Տիրլբիի հետ միասին, որի հետ նա աշխատել է «Ջունո» ֆիլմի նկարահանման հարթակում[16], սակայն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ այդ ֆիլմում իր դերը մարմնավորելու է դերասանուհի Էլիսոն Փիլը[17]։
Էլիոթը մասնակցել է «Saturday Night Live» ծրագրին 2008 թվականի մարտի 1-ին[18], իսկ 2009 թվականի մայիսի 3-ին եղել է հրավիրված աստղ «Waverly Hills 9-0-2-1-D 'oh» «Սիմփսոնները» մուլտսերիալի դրվագում, որում հնչյունավորել է Ալյասկա Նեբրասկա անունով մի կերպարի[19]։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականին Փեյջը եղել է 30 հայտնիներից մեկը, որոնք մասնակցել են Բիրմայի համար ԱՄՆ-ի արշավին, որը կոչ էր անում վերջ դնել Մյանմայում ռազմական բռնապետությանը[20]։ Նա պրոչոյս ֆեմինիստ է[21], բուսակեր[22] և աթեիստ[23]։
2014 թվականի փետրվարի 14-ին, ելույթ ունենալով «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» ԼԳԲՏ կազմակերպության համաժողովում, Փեյջը արել է քամինգ աութ որպես լեսբուհի[24][25]։ 2018 թվականի հունվարին Փեյջը ամուսնացել է պարուհի և ուսուցչուհի Էմմա Փորթների հետ[26]։
2020 թվականի դեկտեմբերի 1-ին Փեյջը քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր և հայտնել է իր նոր անունը՝ Էլիոթ[27][28]։ GLAAD-ի ներկայացուցիչ Նիք Ադամսը ասել է, որ «Փեյջը այժմ ոգեշնչելու է տրանս և ոչ-բինար մարդկանց»[29]։ Էլիոթի կինը՝ Էմմա Փորթները, իր ինստագրամյան էջում հայտնել է, որ «շատ հպարտ է Փեյջով»[30]։ Նեթֆլիքսը թվիթթերում հարապարակել է «Հպարտանում ենք մեր սուհերհերոսով։ Մենք սիրում ենք քեզ, Էլիոթ» ("So proud of our superhero! We love you Elliot!)[31]: Էլեն Դեջեներեսը, Ջասթին Թրյուդոն, Ջեյմս Գանը և Կումաիլ Նանջիանին, այս հայտարարությունից հետո իրենց աջակցությունն են հայտնել սոցիալական կայքերում[32][33]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140717056 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Nova Scotia-made Programs Win Gemini Awards — Nova Scotia, 2004.
- ↑ Here are the LGBTQ+ people who made this year's TIME100 — The Advocate.
- ↑ «Canadian actor Elliot Page shares he is transgender | CBC News». CBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Maher, Kevin (2007 թ․ հոկտեմբերի 27). «Ellen Page isn't fazed by her scripts». The Times. UK. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Profile: Ellen Page - Entertainment Celebrity Gossip». MSN Entertainment UK. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Puig, Claudia Ellen: Manipulates Hard Candy to great effect(անգլ.) // USA Today : newspaper. — 2006. — С. E2.
- ↑ Էնթոնի Սքոթ. «Seeking Mr. and Mrs. Right for a Baby on the Way», The New York Times, December 5, 2007.
- ↑ Ռոջեր Էբերթ. Juno review, Chicago Sun-Times, December 14, 2007.
- ↑ Noam Muro (2008). smart people (dvd). Mirmax.
- ↑ «Ellen Page takes on Jane Eyre - Entertainment News, Book Adaptations, Media - Variety». 2008 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Fukunaga Boards Jane Eyre Remake». ComingSoon.net. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Lim, Dennis (2009 թ․ ապրիլի 15). «Independently Intimate Directors». New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Cazzulino, Michelle (2008 թ․ մարտի 29). «Heath Ledger's gambit to be a director | The Daily Telegraph». News.com.au. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Collins, Leah (2008 թ․ փետրվարի 12). «Ellen Page tapped for SNL, Walters special». canada.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Keveney, Bill (2008 թ․ սեպտեմբերի 25). «The Simpsons hits a landmark». USA Today. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Williams, Alex (2008 թ․ մայիսի 4). «Trying to Put a Name to the Face of Evil». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «People always see a movie and project how you're going to be». The Washington Post. 2008 թ․ փետրվարի 17. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «These Are The "Sexiest Vegetarian Celebrities" of 2014» (անգլերեն). Time. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ellen Page on 'Freeheld' and Coming Out» (անգլերեն). Time. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ellen Page Comes Out As Gay: 'I Am Tired of Lying by Omission'». The Hollywood Reporter. 2014 թ․ փետրվարի 14.
- ↑ «Canadian actress Ellen Page comes out as gay: 'I'm tired of hiding'». Canadian Broadcasting Corporation. 2014 թ․ փետրվարի 14.
- ↑ «Surprise! Ellen Page Is Married to Emma Portner». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Page, Elliot [@theelliotpage] (December 1, 2020). «Hi friends...» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 1 December 2020-ին. Վերցված է December 1, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Donnelly, Matt (2020 թ․ դեկտեմբերի 1). «Oscar-Nominated Umbrella Academy Star Elliot Page Announces He Is Transgender». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Elliot Page, Oscar-nominated star of Umbrella Academy, speaks out about being transgender». GLAAD. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Elliot Page's Wife Says She's 'So Proud' of Him for Coming Out as Transgender: 'Love You So Much'». People. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «'Juno' Star Elliot Page, Formerly Known As Ellen Page, Comes Out As Transgender». NDTV.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Silva, Cynthia (2020 թ․ դեկտեմբերի 1). «'Brave,' 'beautiful': Celebs support 'Juno' star Elliot Page after he announces he's trans». NBC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Elliot Page: Canadian actor announces he's transgender». Global News. 2020 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոթ Փեյջ» հոդվածին։ |