Էլեֆտերիա Արվանիտակի
Էլեֆտերիա Արվանիտակի (հուն․՝ Ελευθερία Αρβανιτάκη, հոկտեմբերի 17, 1957[1], Պիրեյոս, Հունաստան), հույն երգչուհի։ Համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սեզարիա Էվորան, Արտո Թունջբոյաջյանը, Արա Դինքջյանը։
Էլեֆտերիա Արվանիտակի | |
---|---|
Բնօրինակ անուն | Ελευθερία Αρβανιτάκη |
Ի ծնե անուն | հուն․՝ Ελευθερία Αρβανιτάκη |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1957[1] (67 տարեկան) Պիրեյոս, Հունաստան |
Երկիր | Հունաստան |
Ժանրեր | լաիկո, ջազ և Էթնիկ երաժշտություն[2] |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ[2] |
Գործունեություն | 1981-այժմ |
Լեյբլ | Lyra Universal Music Greece EmArcy |
Անդամակցություն | Opisthodromiki Kompania?[3] |
Կայք | arvanitaki.gr |
Կենսագրություն
խմբագրելԷլեֆտերիա Արվանիտակին ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին Պիրեյում։ Նրա ընտանիքն այդտեղ էր տեղափոխվել Իկարիա կղզուց։ Էլեֆտերիա Արվանիտակիի ազգականն է հունական ծագմամբ ավստրալիացի կինոռեժիսոր Էնթոնի Մարաշը։
Իր երաժշտական կարիերան Էլեֆտերիա Արվանիտակին սկսել է 1980-ական թվականներին՝ միանալով «Οπισθοδρομική Κομπανία» խմբին։ 1981 թվականին թողարկվել է Վանգելիս Գերմանոսի «Ta Barakia» ալբոմը, որի երգերից մեկը կատարում է Էլեֆտերիա Արվանիտակին։ Որոշ ժամանակ անց Էլեֆտերիա Արվանիտակին հեռանում է խմբից և սկսում նախապատրաստել իր առանձին ալբոմը։ 1984 թվականին թողարկվում է երկգչուհու առաջին ալբոմը, որ կոչվում է «Eleftheria Arvanitaki»:
2004 թվականի օգոստոսին Էլեֆտերիա Արվանիտակին մասնակցել է Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ Նա ելույթ է ունեցել մի շարք փառատոններում, այդ թվում է WOMAD (World of Music, Arts and Dance) փառատոնը։ 2006 թվականին Էլեֆտերիա Արվանիտակին՝ որպես «European Divas» կոչված կատարողների խմբի անդամ, Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքում մասնակցել է «Frostroses» սուրբծննդյան համերգին։ Այդ խմբում ընդգրկված էին նաև Սիսել Շիրշեբոն (Նորվեգիա), Eivør Pálsdóttir (Ֆարերյան կղզիներ), Պետուլա Կլարկը (Մեծ Բրիտանիա), Ռագա Գիսլան (Իսլանդիա) և Պատրիսիա Բարդոնը (Իռլանդիա)։
Էլեֆտերիա Արվանիտակին պայմանագիր է կնքել Verve ջազային լեյբլի հետ (Universal Music Group-ի դուստր լեյբլ), ինչի շնորհիվ իրականացել են նրա ալբոմների միջազգային թողարկումները։ Դրանից հետո նա համագործակցել է EmArcy Records ձայնագրման ստուդիայի հետ, որ աշխատում էր եվրոպացի ջազ երգիչների հետ՝ նրանց դարձնելով հայտնի ամբողջ աշխարհում։
2010 թվականի մարտի 14-ին հունական Alpha TV ալիքը հրատարակել է ազգային ձայնագրական դարաշրջանի լավագույն երգչուհիների ցանկը, որում Էլեֆտերիա Արվանիտակին զբաղեցնում էր վեցերորդ տեղը[4]։
Ալբոմներ
խմբագրելՏարեթիվ | Վերնագիր | Հավաստագրում |
---|---|---|
1984 | Eleftheria Arvanitaki |
- |
1986 | Kontrabanto |
Պլատինե |
1989 | Tanirama |
- |
1991 | Meno Ektos |
Ոսկե |
1993 | I Nihta Katevainei |
- |
1994 | Ta Kormia Kai Ta Maheria |
Պլատինե |
1996 | Tragoudia Gia Tous Mines |
Պլատինե |
1998 | Ektos Programmatos |
2x Պլատինե |
2001 | Ekpombi |
Ոսկե |
2002 | Eleftheria Arvanitaki - Live |
Ոսկե |
2004 | Ola Sto Fos |
Պլատինե |
2006 | Grigora I Ora Perase |
Ոսկե |
2008 | Kai Ta Matia Kai I Kardia |
Ոսկե |
2010 | Prosopo Me Prosopo |
|
2015 | 9 + 1 istories |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.musicpaper.gr/editorial/item/5510-opistodromiki-kompania
- ↑ Chart Show: Your Countdown. Alpha TV. Airdate: 14 March 2010