Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլոզևիչ (այլ կիրառումներ)

Էլիա Ֆիլիպո Ֆրանչեսկո Ջուզեպե Մարիա Միլոզեվիչ (իտալ.՝ Elia Filippo Francesco Giuseppe Maria Millosevich, սեպտեմբերի 5, 1848(1848-09-05)[1], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1] - դեկտեմբերի 5, 1919(1919-12-05)[1], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Հռոմյան քոլեջի աստղադիտարանում և հիմնականում զբաղվում էր աստերոիդների և գիսաստղերի դիտարկումներով և նրանց ուղեծրերի հաշվարկներով։ երկու ամիսների ընթացքում 1891 թվականին նա հայտնաբերել է երկու աստերոիդ[2]։ Մեկ այլ իտալացի աստղագետ, Վինչենցո Չերուլիի հետ միասին ստեղծել է 1291 աստղ ներառող ցանկ։

Էլիա Միլոզևիչ
Elia Millosevich
Ծնվել էսեպտեմբերի 5, 1848(1848-09-05)[1]
Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 5, 1919(1919-12-05)[1] (71 տարեկան)
Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Observatory of the Collegio Romano?
ԱնդամակցությունԻտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Տիրապետում է լեզուներինիտալերեն
Երեխա(ներ)Federico Millosevich?[1]
 Elia Millosevich Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1866 թվականին դպրոցը ավարտելուց հետո, ընտանեկան խնդիրների պատճառով, ստիպված է եղել դադարեցնել ուսանումը, և աշխատանքի է անցել փոստային բաժանմունքում։ Հետագայում ընդունվել է Պադուայի համալսարան, որտեղ ուսանել է աստղագիտություն։ 1872 թվականին ստանձնել է աստղագիտության պրեֆեսորի պաշտոնը Վենետիկի ծովային ինստիտուտում, որը զբաղացրել է յոթ տարի։ Վենետիկում նա կատարում էր իր դիտարկումները ինստիտուտին կից գտնվող փոքր շինությունում։ 1879 թվականին Հռոմյան քոլեջի աստղադիտարանի տնօրեն Պյետրո Տակինին (իտալ.՝ Pietro Tacchini) նրան առաջարկեց Օդերևութաբանության կենտրոնական բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 1891 թվականին Միլոզեվիչը տեղափոխվեց արդեն աստղադիտարանի տնօրենի տեղակալի պաշտոն, իսկ 1902 թվականից Պյետրո Տականիի հեռանալուց հետո, մինչ մահը 1919 թվականին, դարձավ աստղադիտարանի տնօրեն։ 1910 թվականից եղել է Իտալական սպեկտրոսկոպագետների միության նախագահի խորհրդականը։

Հայտնաբերված աստերոիդներ՝ 2
(303) Ջոզեֆինա 12 փետրվարի 1891
(306) Յունիտաս 1 մարտի 1891

Ընդհանուր առմամբ Միլոզեվիչը հրատարակել է շուրջ 450 գիտական աշխատություններ, որոնցից նրա աշխատանքները Վեներայի Արեգակի սկավառակի անցման մասին 1874 և 1882 թվականների աշխատանքները լայն ճանաչում ստացան իր ժամանակի աստղագետների շրջանում։ Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերվում էին մոլորակների, գիսաստղերի և աստերոիդների դիտարկումներին։

Պարգևներ

խմբագրել

(433) Էրոս աստերոիդի ուղեծրի հաշվարկի համաչ 1898 և 1904 թվականներին նրան շնորհվեց Դեի Լինչեի ազգային ակադեմիայի աստղագիտության մրցանակը, իսկ 1911 թվականին ստացավ Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի մրցանակը։

Նրա պատվին է անվանվել (69961) Միլոզեվիչ աստերոիդը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Gullino G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2010. — Vol. 74.
  2. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիա Միլոզևիչ» հոդվածին։