Էլիել Սաարինեն
Էլիել Սաարինեն (ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen, օգոստոսի 20, 1873[1][2][3][…], Rantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3] - հուլիսի 1, 1950[1][3][4], Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, ազգային ռոմանտիզմի հիմնադիրը ֆիննական ճարտարապետության մեջ։
Էլիել Սաարինեն ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen |
Ծնվել է | օգոստոսի 20, 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Rantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3] |
Մահացել է | հուլիսի 1, 1950[1][3][4] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3] |
Ոճ(եր) | մոդեռն, ար-դեկո, ինտերնացիոնալ ոճ և յուգենդստիլ |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան և Former Real Lyceum? |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Հելսինկի կենտրոնական կայարան |
Պարգևներ | |
Eliel Saarinen Վիքիպահեստում |
Էրո Սաարինենի հայրը։
Կենսագրություն
խմբագրելՄանկության մի մասը անցկացրել է Սանկտ Պետերբուրգ նահանգի Գատչինայի մոտ գտնվող Շպանկովո գյուղում, որտեղ նրա հայրը՝ Յուխա Սաարինենը, ծառայել է որպես լյութերական ծխական համայնքի ղեկավար։ Սովորել է Գատչինայի պրոգիմնազիայում։ 1893-1897 թվականներին սովորել է Հելսինգֆորսի (Հելսինկի) համալսարանում (գեղանկարչություն) և Պոլիտեխնիկական ինստիտուտում (ճարտարապետություն)։ 1903-1923 թվականներին ապրել է Հելսինկիի հարևանությամբ գտնվող իր սեփական Վիտրես առանձնատանը՝ ճարտարապետական բյուրոյի իր գործընկերներ Արմաս Լինդգրենի և Գերման Գեզելիուսի հետ։ Սաարինենն ամուսնացել է երկու անգամ, 1904 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Գեզելլիուսի քրոջ՝ Լոյեի հետ։ Այս ամուսնությունից ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Եվա-Լիզան, որդին՝ Էրոն, ով հետագայում դարձավ ամերիկյան ամենահայտնի ճարտարապետը։ 1923 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։
Սաարինենի նշանավոր գործը Հելսինկիի կայարանի շենքն է (1904-1914), այլ կառույցներից են՝ ֆիննական տաղավարը, Հելսինկիի Կենտրոնական կայարանը (1904–14) (1900) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, ստուդիա (1902) Վիտրեսկում (երկուսն էլ՝ Հերման Գեզելիուսի, Արմաս Լինդգրենի հետ), Ազգային թանգարանը (1902) Հելսինկիում։ 1923 թվականից աշխատել է ԱՄՆ-ում, 1937-ից՝ որդու՝ Էրո Սաարինենի հետ (եկեղեցի Միննեապոլիսում, 1950, Միննեսոթա նահանգ)։ Սաարինենի վաղ շրջանի քաղաքաշինական չիրականացված նախագծերը (հատկապես «Մեծ Հելսինգֆորս» նախագիծը, 1915-1918) զգալի ազդեցություն են ունեցել սկանդինավյան երկրների 1940-50-ական թվականներին քաղաքաշինության տեսության ու պրակտիկայի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.mfa.fi/kokoelmat/arkkitehdit/eliel-saarinen/
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Sanna A. (unspecified title) — ISBN 978-88-6637-024-6, 978-88-6637-023-9, 978-88-6637-025-3
- ↑ Castrén C. Korkeimpien suomalaisten kunniamerkkien haltijat 1918–1969 (фин.) — Tietosanakirja-osakeyhtiö, 1970. — P. 31.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 492. — ISBN 978-951-37-7005-1
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիել Սաարինեն» հոդվածին։ |