Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն (ֆր.՝ Élisabeth-Louise Vigée-Le Brun, ապրիլի 16, 1755(1755-04-16)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մարտի 30, 1842(1842-03-30)[2][3][6][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գեղանկարչուհի, մեմուարների և թագուհի Մարի Անտուանետայի նկարների հեղինակ։

Էլիզաբեթ Վիժե լը Բրոն
ֆր.՝ Élisabeth Vigée Le Brun
Ծնվել էապրիլի 16, 1755(1755-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էմարտի 30, 1842(1842-03-30)[2][3][6][…] (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարչուհի, գրական սալոնի տեր, գրող և արվեստագետ
Ոճռոկոկկո[7] և նեոդասականություն[7]
Ժանրդիմանկար, դիմապատկեր[5] և բնանկար[8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMarie Antoinette with a Rose?, Marie Antoinette and Her Children? և Baronne de Crussol?
ՈւսուցիչLouis Vigée? և Gabriel Briard?
ԱշակերտներՄարի–Գիեմին Բենուա
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա և Սեն Լու ակադեմիա
ՀայրLouis Vigée?
ՄայրJeanne Maissin?[9]
ԱմուսինԺան Բատիստ Լը Բրյուն[10]
ԶավակներJulie Le Brun?
ԱզգականներEugénie Tripier-Le Franc?
ստորագրություն
Изображение автографа
 Élisabeth Vigée Le Brun Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը։ Ապագա նկարչուհու խորհրդատուներն են եղել՝ Ժան-Բատիստ Գրյոզը, Ժոզեֆ Վերնեն, Գաբրիել Ֆրանսուա Դուայենը և այլ վարպետներ։ Արդեն 1765 թ. 11-ամյա պատանի նկարչուհու արվեստանոցը ի պաշտոնե փակվել է՝ արտոնագրի բացակայության պատճառով։

1770-ական թվականներին Վիժեների ընտանիքը տեղափոխվեց Փարիզի Սենտ Օնորե փողոցի իրենց բնակարանը, որը գտնվում էր Պալե Ռուայալ պալատի հարևանությամբ և շուտով 15-ամյա արդեն պրոֆեսիոնալ նկարչուհուհին ունեցավ պատվիրատուների մի հսկա բանակ։ Այդ շրջանում նրա աջակիցներն ու հովանավորներն էին Փարիզի մեծահարուստ կանայք, այդ թվում՝ տիկին դը Վերդենը և Մարիա Ադելաիդա դը Բուրբոն-Պենտևրը՝ Շարտրի դքսի կինը։

Փարիզում մեծ համբավ վայելող երիտասարդ նկարչուհին շատ հաճախ հրաժարվում էր երկրպագուների պատվերներից, ովքեր իրականում նրբագեղ օրիորդի հետ հանդիպելու պատրվակ էին փնտրում։

Սերվելով փոքր բուրժուական ընտանիքից Վիժեն շուտով իր ուրույն տեղն ունեցավ ֆրանսիական արքունական ազդեցիկ արիստոկրատիայում։

 
Դիմանկար. թագուհի Մարիա Անտուանետա (Ֆրանսիա[11]) Նկարիչ՝ Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն

1776 թվականին Վիժեն ամուսանցավ գեղանկարիչ և արվեստի գործերի հայտնի վաճառական Ժան-Բատիստ Պիեռ լը Բրոնի հետ։ Ամուսնու կապերի շնորհիվ երիատասարդ դիմանկարչուհին էլ ավելի հայտնի դարձավ ֆրանսիական ազնվազարմ միջավայրում և վերջապես Վիժեն ստացավ թագուհի Մարիա Անտուանետային նկարելու հրավեր։ Վերջինս, բարձր գնահատելով նկարչուհու տաղանդը, հանդես եկավ նորանոր պատվերիների առաջարկով. ավելին՝ 1783 թվականին նրա անմիջական միջնորդությամբ Վիժե լը Բրոնը դարձավ Ֆրանսիայի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամ։

Արվեստ

խմբագրել

1780-ական թվականներին Վիժեն ճանապարհորդում է Եվրոպայում՝ աշխատելով տարբեր երկրներում։ Այն ճանապարհորդության ընթացքում նա նկարում է Եվրոպայի թագավորական ընտանիքների, քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց նկարներ։ Այդպիսով, այդ ընթացքում Վիժե լը Բրոնը նկարեց Հոլանդիայի ապագա թագավոր՝ Վիլհելմ 1-ի, Ռուսաստանում (1795-1799)` վերջին լեհական թագավոր՝ Ստանիսլավ Պոնյատովսկու, իշխան Կոնստանտին Պավլովիչի տիկնոջ՝ իշխանուհի Մարիա Ֆյոդորովնայի և կայսրական ընտանիքի մյուս անդամների դիմանկարները։ Ճանապարհորդության ընթացքում նա զուգահեռաբար ընտրվում էր որպես տեղի Գեղարվեստի ակադեմիաների անդամ։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Վիժե լը Բրոնը Նոպոլեոնի հրավերով վերադառնում է Փարիզ և մինչև 1814 թվականը ապրում է Լուվեսիենի իր կալվածքում։ 1814 թվականին, երբ դաշնակից զորքերի կազմում ռուսակական զորքերը մտնելով Փարիզ տեղեկայվեցին Վիժեի Լավուսիենի կալվածքում՝ նկարչուհին տեղափոխվեց Փարիզ։

1835-1837 թվականներին Փարիզում հրատարակվում են Մարի Վիժե լը Բերնի մեմուարները։

Էլիզաբեթ Մարի Լուիզա Վիժե լը Բրոնը մահացել է 1842 թվականի մարտի 30-ին՝ Փարիզում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ամփոփում են շուրջ 660 դիմանկարներ և 200 բնանակարներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Vigée-Le Brun (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elisabeth Louise Vigée-Lebrun — 2008.
  4. 4,0 4,1 4,2 http://arts-graphiques.louvre.fr/detail/artistes/1/2669-VIGEE-LEBRUN-Elisabeth
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 https://artuk.org/discover/stories/lisabeth-louise-vigee-le-brun-from-rococo-to-revolution
  8. https://www.grandpalais.fr/fr/article/qui-est-elisabeth-louise-vigee-le-brun
  9. https://francearchives.gouv.fr/fr/facomponent/f7e81b2728ab733b5ab8136dd293ff86daa857c3
  10. https://man8rove.com/fr/profile/5cyl1jxd7-elisabeth-vigee
  11. «Փարիզ». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2016 թ․ հոկտեմբերի 24.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Վիժե լը Բրոն» հոդվածին։