Էլիզե Ռիխտեր
Էլիզե Ռիխտեր (գերմ.՝ Elise Richter, 2 մարտի, 1865, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - 23 հունիսի, 1943, Տերեզիենշտադտ, Տերեզին, Լիտոմերիցեի շրջան), ավստրիացի գիտնական, բանասեր, 1905 թվականին դարձել է առաջին կինը, որ Վիեննայի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։
Էլիզե Ռիխտեր գերմ.՝ Elise Richter | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1865[1][2][3][…] Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | հունիսի 21, 1943[2][3][5][…] (78 տարեկան) Տերեզիենշտադտ, Terezín[5][4] |
Բնակության վայր(եր) | Վիեննա[5] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | պրոֆեսոր, գրական քննադատ և վիպասան |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[5][6] և հաբիլիտացիա[7] (1905) |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][9] |
Կուսակցություն | Հայրենական ճակատ |
Elise Richter Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷլիզե Ռիխտերը ծնվել է 1865 թվականի մարտի 2-ին Վիեննայում, հրեա Մաքսիմիլիան Ռիխտերի (մահացել է 1891 թվականին) ու նրա կնոջ՝ Էմիլի Լաքենբախերի (մահացել է 1891 թվականին) ընտանիքում։ Էլիզե Ռիխտերի քույրը՝ Էլենը, փիլիսոփայություն է սովորել Վիեննայի համալսարանում և գիտական աստիճան է ստացել 1901 թվականին։
Քսան տարեկան հասակում Էլիզե Ռիխտերը հիվանդացել է ռևմատիզմով, ինչից տառապել է հետագա ողջ կյանքի ընթացքում։ 1891 թվականից նա՝ որպես հյուր ունկնդիր, որոշ դասախոսությունների է հաճախել Վիեննայի համալսարանում։ Երբ կանանց թույլատրվել է հանձնել քննություններ, 1896 թվականին նա ատեստատ է ստացել Վիեննայի մասնավոր Ակադեմիական գիմնազիայում։ Մեկ տարի անց ընդունվել է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ 1905 թվականին Էլիզե Ռիխտերը դարձել է առաջին կինը, որ այդ համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան ռոմանական լեզուների գծով և եղել է առաջին կին դոցենտը, որ 1921 թվականին նշանակվել է պրոֆեսոր։ 1920 թվականից Էլիզե Ռիխտերը գլխավորել է Ավստրիացի ակադեմիկ կանանց միությունը (գերմ.՝ Verband der Akademikerinnen Österreichs)։
Անշլյուսից ու Ավստրիայում նացիստական հակասեմիտական քաղաքականության ծավալումից հետո Էլիզե Ռիխտերն ազատվել է պաշտոնից։ Իր քրոջ հետ նա 1942 թվականի հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մահացել է 1943 թվականի հունիսի 23-ին։
Հիշատակ
խմբագրել- Ավստրիական գիտական հիմնադրամի (FWF) ծրագիրը, որ կանանց աջակցում է պրոֆեսոր դառնալու գործընթացքում, կոչվել է Էլիզե Ռիխտերի պատվին[10]։
- 1999 թվականից Ռոմանագետների գերմանական միությունը շնորհում է 1500 եվրո մրցանակ ռոմանագիտության բնագավառում գրված լավագույն դիպլոմային աշխատանքի համար։ Այդ մրցանակը ևս կոչվել է Էլիզե Ռիխտերի անունով։
- 2008 թվականին Վիեննայի Ֆլորիդսդորֆ փողոցներից մեկն անվանվել է Էլիզե Ռիխտերի պատվին։
- 2016 թվականի ամռանը Էլիզե Ռիխտերի կիսանդրին տեղադրվելու է Վիեննայի համալսարանում[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 [Elise Richter Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 4,0 4,1 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 223—224. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Database of victims — Prague: Terezín Initiative Institute.
- ↑ Database of the Terezín Memorial
- ↑ https://geschichte.univie.ac.at/de/elise-richter
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Elise-Richter-Programm (գերմ.)
- ↑ Sieben Frauendenkmäler für Uni Wien (գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Richter, Elise 1865-1943 Արխիվացված 2006-05-29 Wayback Machine (գերմ.)
- Elise Richter (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզե Ռիխտեր» հոդվածին։ |