Էլինա Սվիտոլինա
Էլինա Սվիտոլինա (ուկրաիներեն՝ Еліна Михайлівна Світоліна, սեպտեմբերի 12, 1994, Օդեսա, Ուկրաինա), ուկրաինացի թենիսիստուհի։
Էլինա Սվիտոլինա ուկրաիներեն՝ Еліна Михайлівна Світоліна | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Բնակվելու վայր | Խարկով |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Ուկրաինա Օդեսա |
Հասակ | 174 սմ |
Քաշ | 60 կգ |
Կարիերայի սկիզբ | 2010 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Սեբաստիեն Մաթյու (2013–2014) Յան Հյուզ (2014–այժմ) Ժյուստին Էնեն (2016–այժմ) |
Պարգևավճար, USD | 3,767,195 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 469–250[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 14 (2016 մարտի 7) |
Ներկայիս վարկանիշ | 14 (2016 հոկտեմբերի 24) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (2014, 2015) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2015) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (2015, 2016) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (2015, 2016) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 48–68[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 108 (2015 մայիսի 4) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1-ին շրջան (2014, 2016) |
Ֆրանսիա | 2-րդ շրջան (2014) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (2016) |
ԱՄՆ | 2-րդ շրջան (2014) |
Թարմացվել է՝ 2016, հոկտեմբերի 24 |
2016 թվականի հուլիսի 18-ի դրությամբ Սվիտոլինան կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը և այսօրվա դրությամբ համարվում է ուկրաինացի թենիսիստների շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Նա կարիերայի իր ամենաբարձր WTA վարկանիշին (թիվ 14-րդ ռակետ) հասել է 2016 թվականի մարտի 7-14-ը։
Սվիտոլինան մինչ այժմ արժանացել է WTA չորս մրցաշարերի հաղթողի տիտղոսի։ Նա իր առաջին տիտղոսը շահել է 2013 թվականի Բաքվի մրցաշարում, որը հաջողությամբ պախտպանել է 2014 թվականին։ Այնուհետև նա իր առաջին հաղթանակն է տարել Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ՝ Պետրա Կվիտովայի նկատմամբ հաղթանակ տանելով Ցիցինատիի մրցաշարի 16 ուժեղագույնների փուլում։ 2015 թվականին նա իր առաջին քառորդ եզրափակիչին է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա պարտվել է Անա Իվանովիչին։ Նույն թվականին նա շահեք է նաև իր երրորդ WTA տիտղոսը Մարաքեշում։ Նրա չորրորդ WTA տիտղոսը նվաճվել է 2016 թվականի սկզբին, երբ նա Էժենի Բուշարին պարտության է մատնում Մալայզիայի մրցաշարում։
Մարզական կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելՊատանեկական կարիերայում Սվիտոլինայի լավագույն արդյունքը դառնում է 2010 թվականի աղջիկների Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով թունիսցի Ունս Ջաբիրի նկատմամբ[2]։ Նա իր առաջին ITF $ 25,000 մրցաշարերի մենախաղի եզրափակիչին հասել է 2010 թվականի մայիսին Խարկովի մրցաշարում[3]։ Սվիտոլինան նաև դուրս է եկել 2012 թվականի Ուիմբլդոնի աղջիկների մենախաղի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա զիջել է Թոփ 10-ի ապագա թենիսիստուհի Էժենի Բուշարին։ Սվիտոլինան որակավորվել էր 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությանը։ Այնտեղ նա առաջին շրջանում պարտվում է 12-րդ դասակարգված և վերջնական արդյունքում քառորդ եզրափակիչի մասնակից Անա Իվանովիչին Սերբիայից։ Նա հաղթել է WTA 125K «2012 Royal Indian Open» մրցաշարի հաղթողի տիտղոսը Պունայում, հաղթելով Անդրեա Կլեպաչին, Ռուտույա Բոսալին, Լուկսիկա Կումհումին, Թոփ 10-ի նախկին թենիսիստուհի Անդրեա Պետկովիչին և եզրափակիչում ճապոնացի վետերանք Կիմիկո Դատեին։
2013 թվական
խմբագրելՍվիտոլինան ուղղակի մասնակցություն է ստանում 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը, որտեղ նրան առաջին շրջանում պարտության է մատնում 5-րդ դասկարագված Անժելիկա Քերբերը։ Նա իր առաջին WTA տիտղոսը նվաճում է Բաքվի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Շահար Պիիրի նկատմամբ, ընդ որում, Սվիտոլինան դառնում է առաջին դեռահասը (նա այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր), ով 2012 թվականի փետրվարից հետո հաղթանակ է տարել WTA մրցաշարում[4]։ Հաղթանակը նրան 32 աստիճանով վեր է բարձրացնում WTA վարկանիշային աղյուսակում և 2013 թվականի հուլիսի 29-ին զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը[5]։
2014 թվական
խմբագրել2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Սվիտոլինան առաջին շրջանում երկու սեթում հաղթում է Մեծ սաղավարտի կրկնակի չեմպիոն և Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի եռակի մասնակից, 19-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովային։ Նա հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվում է Սլոան Սթիվենսին։
Հուլիսին Սվիտոլինան հասնում է կարիերայում իր առաջին WTA տիտղոսին զուգախաղում։ Ստամբուլի մրցաշարում նա համագործակցում է ճապոնուհի Միսակի Դոիի հետ և մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթանակ են տանում 4-րդ դասակարգված Ժանետ Հուսարովա-Կլաուդիա Յանս Իգնչիկ զույգի նկատմամբ։ Եզրափակիչում նրանք առավելության են հասնում Օկսանա Կալաշնիկովայի և Պաուլա Կանիայի նկատմամբ։
Western & Southern Open մրցաշարում Սվիտոլինան կարիերայում իր առաջին հաղթանակն է տանում Թոփ 10-ի թենիսիստուհու նկատմամբ, երկրորդ շրջանում հաղթանակ տանելով վերջերս Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակի հասած Պետրա Կվիտովայի նկատմամբ[6]։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչ է հասնում Premier Mandatory/Premier 5 մակարդակի մրցաշարում, որտեղ երկու սեթում պարտություն է կրում Անա Իվանովիչից[7]։
Սվիտոլինան իր առաջին Premier 5 մրցաշարի կիսաեզրափակիչին հասնում է Ուհանի առաջին WTA մրցաշարում, հաղթանակի հասնելով Կամիլա Ջորջիի, Սաբինա Լիսիցկիի, Գարբինե Մուգուրուսայի և Անժելիկա Քերբերի նկատմամբ և կիսաեզրափակիչում է պարտվում է Պետրա Կվիտովային։
2014 թվականի մրցաշարջանը Սվիտոլինան եզրափակում է համաշխարհային դասակարգման աղյուսակի մենախաղի 29-րդ և զուգախաղի 132-րդ հորիզոնականներում։
2015 թվական. Մեծ Սաղավարտի առաջին քառորդ եզրափակիչ
խմբագրելՍվիտոլինան 2015 թվականի մրցաշրջանը սկսում է Բրիսբենի Brisbane International մրցաշարում, որտեղ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ և այնտեղ պարտություն կրում մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովայից։ Ավստրալիայի բաց առաջնությունում Սվիտոլինան հասնում է երրորդ շրջան և թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլամսին պարտվում է երեք սեթում, հաղթանակ տանելով առաջին սեթում[8]։ Նա երկրորդ շրջանում պարտություն է կրում հաջորդ գրկու մրցաշարում՝ Դուբայում և Դոհայում, երեք սեթերում պարտվելով Պետրա Կվիտովային և Վիկտորիա Ազարենկային։
Որպես 23-րդ դասակարգված, նա Ինդիան Ուելսի մրցաշարում հաղթում է Վան Էյթվանկին և Լյուսիա Շաֆարժովային, սակայն չորրորդ շրջանում պրատվում է Թիմեա Բաչինսկիին։ Հաջորդ շաբաթ Մայամիում նա հաղթում է Բոյանա Յովանովսկիին, իսկ երրորդ շրջանում զիջում է 8-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային։ Առաջին անգամ վերին դասակարգված լինելով Բոգոտայի մրցաշարում, Սվիտոլինան հասնում է մինչև կիսաեզրափակիչ, հաղթելով Լուիզա Չիրիկոյին, Դանկա Կովինիչին և Իրինա Ֆալկոնիին, սակայն պարտություն է կրում Տելյանա Պերեյրայից։
Սվիտոլինան իր հաջող մեկնարկը շարունակում է մրցաշրջանի գրունտային մասում, շահելով կարիերայի իր երրորդ տիտղոսը և առաջին տիտղոսը գրունտի վրա Մարաքեշում։ Առաջին շրջանի առաջին սեթում 2-5 պաշվով պարտվելու պայմաններում նա երկու սեթում հաղթանակ է տանում Թիմեա Բաբոշի նկատմամբ։ Հաղթանակը նրան բարձրացնում է դասակարգման աղյուսակի 21-րդ հորիզոնական։ Նա նաև հասնում է մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ, համագործակցելով հայրենակցուհի Օլգա Սավչուկի հետ։ Հաջորդ շաբաթ Մադրիդում, երբ հեշտ հաղթանակ է տանում Դանիելա Հանտուխովայի նկատմամբ, Սվիտոլինան պարտվում է Անա Իվանովիչին՝ կարիերայում վեցերորդ անգամ։ Նման դասավորություն է ունենում նաև Հռոմի մրցաշարը, որտեղ նա Ֆլավիա Պենետային հաղթելուց հետո, երկու սեթում պարտվում է Վենուս Ուիլյամսին։
Ֆրանսիայի բաց առաջնությունում, նրանից պետո, երբ նա մեկնարկային խաղում հաշտ հաղթանակ է տանում Յանինա Վիկմայերի նկատմամբ, Սվիտոլինանք հաղթում է Յուլիա Պուտինցևային երեք սեթում, 0-3 առաջին սեթում և 1-4 որոշիչ սեթում պարտվելիս, մրցախաղում, որը տևում է ավելի քան երեք ժամ։ Եվս մեկ դժվարին հաղթանակ է տոնվում Անիկա Բեկի նկատմամբ երրորդ շրջանում, որից հետո Սվիտոլինան չորրորդ շրջանում հաղթում է Ալիզե Կորնին՝ անձրևային և ընդհատված խաղում։ Այդպիսով նա դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի կարիերայի առաջին քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվում է 7-րդ դասկարգված Անա Իվանովիչին։ Այդ մրցաշարիշ հետո Սվիտոլինան բարձրանում է մինչև համաշխարհային դասակարգման աղյուսակի 17-րդ հորիզոնական, գերազանցելով Բաց դարաշրջանում ուկրաինացի թենիսիստուհիներից լավագույն արդյունք ունեցող Ալյոնա Բոնդարենկոյի վարկանիշային բարձրագույն ցուցանիշը կանանց մենախաղում։
Խոտածածկի շրջանը Սվիտոլինայի համար նվազ հաջողակ էր։ Իսթբորնի մրցաշարում նա երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Հիզեր Ուոթսոնին։ 17-րդը դասակարգված լինելով Ուիմբլդոնի մրցաշարում, նա առաջին շրջանում հաղթում է Միսակի Դոիին, ով նրան նույն փուլում պարտության էր մատնել նախորդ տարվա նույն մրցաշարում։ Երկրորդ շրջանում նա պարտվում է ավստրալուհի Կեյսի Դելակուային։ Չնայած առաջին շրջանում պարտությանը Ստամբուլի մրցաշարում՝ Մագդալենա Ռիբարիկովային, Սվիտոլինան հաջողությամբ պաշտպանում է տիտղոսը զուգախաղում՝ այս անգամ Դարյա Գավրիլովայի հետ համագործակցությամբ։ Զուգախաղի մրցաշարում նրանք հաջողության են հասնում մրցաշարի 1-ին դասակարգված Անդրեա Հլավաչիկովա-Անաստասիա Պավլյուչենկովա զույգի նկատմամբ՝ քառորդ եզրափակիչում և 4-րդ դասակարգված Վիտալիա Դյաչենկո-Օլգա Սավչուկ զույգի նկատմամբ՝ կիսաեզրափակիչում։
Սվիտոլինան ամերիկյան հարդի շրջանը սկսում է Սթենֆորդի մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալով, որտեղ երկու սեթում պարտվում է Անժելիկա Քերբերին։ Rogers Cup մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում պարտվում է Վիկտորիա Ազարենկային։ Սվիտոլինան, նախորդ տարվա համեմատ. բարելավում է իր արդյունքները Ցինցինատիի մրցաշարում։ Հաղթելով Էլիսոն Ռիսկեին, Էժենի Բուշարին և Կարոլին Գարսիային, նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ տարվա ընթացքում երկրորդ անգամ հաղթանակ է տանում Լյուսիա Շաֆարժովայի նկատմամբ և հասնում իր երկրորդ Premier 5 կիսաեզրափակիչին, այնտեղ պարտություն կրելով Սերենա Ուիլյամսից։ Նյու Հեյվենի մրցաշարի առաջին շրջանի Մեդիսոն Կեյի հետ հանդիպման ժամանակ նա դուրս է մնում պայքարից երկրորդ սեթում։ Նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան, հաղթելով Ելիզավետա Կուլիչկովային և Կայա Կանեպիին, իսկ երրորդ շրջանում պարտվում է 13-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային՝ երրորդ անգամ տարվա ընթացքում։
Ասիական հարդային շրջանը սկսվում է Տոկիոյի մրցաշարում, որտեղ Սվիտոլինան երկրորդ շրջանում պարտվում է Ագնեշկա Ռադվանսկայաին։ Սվիտոլինան չի կարողանում կրկնել իր նախորդ տարվա հաջողությունը Ուհանում, երրորդ շրջանում պարտվելով Կարոլինա Պլիշկովային։ Անհաջողությամբ են ավարտվում նաև Պեկինի, որտեղ երկրորդ շրջանում պարտվում է Անաստասիա Պավլյուչենկովային, և Տյանցզինի, որտեղ առաջին շրջանում պարտվում է Ելենա Վեսնինային, մրցաշարերը։
Չնայած տարվա եզրափակիչ մասւոմ անհաջողություններին, Սվիտոլինայի տարվա ընթացքում արդյունքները նրան 8-րդ դասակարգումն են բերում Չժուհայի WTA Elite Trophy մրցաշարին։ Նա տեղ է զբաղեցնում Բ խմբում՝ Կարլա Սուարես Նավարոյի և Անդրեա Պետկովիչի հետ։ Սվիտոլին գլխավորում է խումբը՝ հաղթանակ տանելով երկու մրցակցուհիների նկատմամբ և դուրս գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է Կարոլինա Պլիշկովային։ Մրցաշրջանի վերջին հանդիպումը Սվիտոլինան անց է կացնում Լիմոժի WTA 125K մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Պոլին Պարմենտյեին, նրան զիջելով որոշիչ սեթի թայ-բրեյքում։
2016 թվական. Չորրորդ WTA տիտղոս
խմբագրելՍվիտոլինան իր 2016 թվականի մրցաշրջանը սկսում է Հոպմանի գավաթում, Ալեքսանդր Դոլգոպոլովի հեի միասին ներկայացնելով Ուկրաինան։ Նա անպարտելի է մնում շրջանային մրցաշարի իր մենախաղի հանդիպումներում, հաղթելով Վիկտորիա Դյուվալին, Կարոլինա Պլիշկովային և Յարմիլա Վուլֆին։ Սվիտոլինան և Դոլգոպոլովը դառնում են իրենց խմբի հաղթողը և դուրս են գալիս եզրափակիչ, որտեղ ավստրալիական Նիկ Կիրիոս-Դարյա Գավրիլովա զույգը նրանց նկատմամբ հաղթանակ է տանում 2-0 հաշվով։ սվիտոլինան իր մենախաղի հանդիպումը տանուլ է տալիս երկու սեթում։ Սիդնեյի մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում պարտվում է Անժելիկա Քերբերին։ Այնուհետև նա մրցակցում է 2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա Վիկտորիա Դյուվալին հաղթելուց հետո, երկրորդ շրջանում պարտություն է կրում ճապոնուհի որակավորված Նաոմի Օսակայից։
Որպես մարզչի խորհրդական համագործակցելով Ժյուստին Էնենի հետ, նա առաջին իսկ մրցաշարում՝ Դուբայում, դուրս է գալիս կիսաեզրափակիչ, հաղթելով Յանա Չեպելովային, տարվա ընթացքում իր առաջին հաղթանակը տոնելով Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ՝ 2-րդ դասակարգված Գարբինե Մուգուրուսայի[9] և Կոկո Վանդևեգեյի։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Սառա Էրանիին։ Այնուհետև Սվիտոլինան Դոհայի մրցաշարի առաջին շրջանում պարտվում է Դենիսա Ալերտովային։
Հաջորդ մրցաշարը լինում է Մալայզիայում, որտեղ նա հաղթում է Միյու Կատոյին, Ռիսա Օզակիին, Կրիստինա Կուչովային և Չժու Լինին։ Եզրափակիչում անձրևոտ, ընդհատված հանդիպման ընթացքում նա պարտության է մատնում Էժենի Բուշարին և տիրում WTA իր չորրորդ տիտղոսին։ Այդ հաղթանակը պահպանում է WTA եզրափակիչների նրա կատարյալ արդյունքները և նրան բերում կարիերայի ընթացքում նրա բարձրագույն հորիզոնականը համաշխարհային դասակարգման մենախաղի աղյուսակում՝ 14-րդ հորիզոնական։
2016 թվականի Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում 17-րդ դասկարգված Սվիտոլինան հաղթում է Անիկա Բեկին, սակայն այնուհետև պարտվում է 9-րդ դասակարգված Ռոբերտա Վինչիին։ Մայամիում, Ավստրալիայի քառորդ եզրափակիչի մասնակից Չժան Շուայի նկատմամբ հաղթանակից հետո, Սվիտոլինան հասնում է կարիերայում առայժմ ամենամեծ հաղթանակին՝ առավելության հասնելով նախկին առաջին համար Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ, երրորդ շրջանում, երեք սեթում։ Հետագայում Սվիտոլինան չորրորդ շրջանում պարտվում է Եկատերինա Մակարովային, ով նրա նկատմամբ հաղթանակ էր տարել նաև նախորդ տարվա նույն մրցաշարում։
Սվիտոլինան գրունտային շրջանը սկսում է Բոգոտայի մրցաշարի առաջին շրջանում պարտությամբ՝ զիջելով Ալեքսանդրա Պանովային, իսկ այնուհետև երկրորդ շրջանում զիջում է Դարյա Գավրիլովային Մադրիդիի մրցաշարում և Մոնիկա Պյուգին Հռոմի մրցաշարի առաջին շրջանում։ Ֆրանսիայի բաց առաջնությանը մոտենալով վատ մարզավիճակում, Սվիտոլինան առաջին շրջանում հաղթում է Սորյանա Կիրստեային և երկրորդում՝ Թեյլոր Թաունսենդին։ Երրորդ շրջանում նա առավելության է հասնում իր վաղեմի հակառակորդուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչի նկատմամբ[10]։ Այնուհետև նա չորրորդ շրջանում պարտվում է աշխարհի ներկայիս առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։
Ֆրանսիայից հետո Սվիտոլինան խոտածածկի շրջանը սկսում է Բիրմինգհեմի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Կարլա Սուարես Նավարոյին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հաղթանակ է տանում Նաոմի Բրոուդիի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում զիջում է Յարոսլավա Շվեդովային։
Հուլիսին Սվիտոլինան մասնակցել է Տորոնտոյի Rogers Cup մրցաշարին, որտեղ նա 17-րդ դասակարգվածն էր։ Առաջին երկու շրջաններում հաղթանակներից հետո նա երրորդ շրջանում պարտվել է 2-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին։ Օգոստոսին Սվիտոլինան Ուկրաինայի հավաքականի կազմում ելույթ է ունեցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մենախաղի մրցաշարում նա դասակարգված էր 15-րդ համարի տակ և առաջին շրջանում երեք սեթում հաղթում է Անդրեա Պետկովիչին։ Երկրորդ շրջանում, նույնպես երեք սեթում, նա պայքարից դուրս է թողնում Հիզեր Ուոթսոնին։ Երրորդ շրջանում Սվիտոլինայի մրցակիցը աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի վերին դասակարգված Սերենա Ուիլյամսն էր, սակայն դա չի խանգարում երկու սեթում հաղթանակ տանել՝ 6-4, 6-3 և դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Սակայն քառորդ եզրափակիչում նա երկու սեթում պարտվում է չեխ, մրցաշարի 22-րդ համար Պետրա Կվիտովային՝ 2-6, 0-6։ Զուգախաղի մրցաշարում Սվիտոլինան պայքարից դուրս է մնում առաջին իսկ շրջանում։
Այնուհետև Սվիտոլինան մասնակցել է Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարին, որտեղ նա 17-րդ դասակարգվածն էր։ Սակայն երկրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է որակավորված Դարյա Գավրիլովային Ավստրալիայից։ ԱՄՆ բաց առաջնությանը նախորդող Նյու Հեյվենի մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Դարյա Կասատկինային։ Երկրորդ շրջանում երկու սեթում հաղթանակ է տարել Եվգենիա Ռոդինայի և քառորդ եզրափակիչում Ելենա Վեսնինայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում կրկին երկու սեթում առավելության է հասել Յոհաննա Լարսենի նկատմամբ, իսկ եզրափակիչում երկու սեթում պարտվել է Ագնեշկա Ռադվանսկաին՝ 1-6, 6-7(3)։
ԱՄՆ բաց առաջնությունում Էլինան 22 րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա երեք սեթում հաղթել է Մենդի Մինելային, երկրորդ շրջանում՝ Լոուրենս Դևիսին, երեք սեթում։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է 14-րդ դասակարգված Պետրա Կվիտովային՝ 3-6, 4-6։ Զուգախաղի մրցաշարում նա, համագործակցելով Արինա Ռոդիոնովայի հետ, առաջին շրջանում երկու սեթում պարտվել են Բարբորա Կրեյչիկովա-Կատերինա Սինիակովա զույգին։
Տոկիոյի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Կոկո Վանդևենգեին, իսկ երկրորդ շրջանում՝ 8-րդ դասակարգված Անաստասիա Պավլյուչենկովային։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել մրցաշարի 1-ին դասակարգված Գարբինե Մուգուրուսայի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Նաոմի Օսակային։ Մասնակցելով Ուհանի մրցաշարին, նա առաջին շրջանում հաղթել է Բեթանի Մատեկ Սանդսին, սակայն այնուհետև պարտվել է Պետրա Կվիտովային։ Հոկտեմբերի սկզբին Էլինան մասնակցել է Պեկինի խոշոր մրցաշարին, որտեղ առաջին շրջանում հաղթել է Տատյանա Մարիային, երկրորդ շրջանում՝ Սաբինա Լիսիցկիին։ Երրորդ շրջանում նա առավելության է հասել աշխարհի թիվ մեկ ռակետ Անժելիկա Քերբերի նկատմամբ, նրան հաղթելով երկու սեթում։ Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս է թողել Դարյա Գավրիլովային, սակայն կիսաեզրափակիչում երկու սեթում պարտվել է թիվ 3 ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Ագնեշկա Ռադվանսկային։
5-րդ դասակարգված լինելով Մոսկվայի «Կրեմլի գավաթ» մրցաշարում, Սվիտոլինան երկրորդ շրջանում հաղթել է Յուլիա Պուտինցևային։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել Անա Կոնյուխի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Սվետլանա Կուզնեցովային։
Մարզիչներ
խմբագրելԱյժմ Սվիտոլինային մարզում է Յան Հյուզը[11]։ 2016 թվականի փետրվարին Սվիտոլինան աշխարհի նախկին առաջին ռակետ Ժյուստին Էնենին նշանակել է իր մարզչական թիմի անդամ[12]։
Անձնական կյանք
խմբագրելԷլինա Սվիտոլինան ծնվել է Ելենա Սվիտոլինայի և Միխայլո Սվիտոլինի ընտանիքում, նա ունի Յուլիան անունով եղբայր[11]։ Նա բնակվում է Խարկովում, Ուկրաինա, և թենիս սկսել է խաղալ 5 տարեկան հասակում[11][13]։ Նրա սիրելի ծածկույթներն են խոտածածկը և գրունտը[11]։
Հանդերձանք և մարզագույք
խմբագրելՍվիտոլինան օգտագործում է Wilson ռակետ և հովանավորվում է Nike-ի կողմից, նախկինում նրա հովանավորներն էին իտալական ELLESSE մարզական հագուստի ընկերությունը և ֆրանսիական Lacoste հագուստի ընկերությունը[14]։
Տարեվերջի վարկանիշ
խմբագրելՏարի | Մենախաղերի վարկանիշ |
Զուգախաղերի վարկանիշ |
2012 | 156 | 485 |
2011 | 269 | 422 |
2010 | 498 | 443 |
Մասնակցությունը մրցաշարերում
խմբագրելWTA մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ 5 (4 տիտղոս, 1 պարտություն)
խմբագրել
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2013 հուլիսի 18 | Baku Cup, Բաքու, Ադրբեջան |
Հարդ | Շահար Պիիր | 6–4, 6–4 |
Հաղթանակ | 2. | 2014 հուլիսի 27 | Baku Cup, Բաքու, Ադրբեջան |
Հարդ | Բոյանա Յովանովսկի | 6–1, 7–6(7–2) |
Հաղթանակ | 3. | 2015 մայիսի 2 | Marrakech Grand Prix, Մարաքեշ, Մարոկկո |
Գրունտ | Թիմեա Բաբոշ | 7–5, 7–6(7–3) |
Հաղթանակ | 4. | 2016 մարտի 6 | Malaysian Open, Կուալա Լումպուր, Մալայզիա |
Հարդ | Էժենի Բուշար | 6–7(5–7), 6–4, 7–5 |
Պարտություն | 5. | 2016 օգոստոսի 27 | Connecticut Open, Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Հարդ | Ագնեշկա Ռադվանսկա | 1-6, 6–7(3–7) |
Զուգախաղ 2 (2 տիտղոս)
խմբագրել
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2014 հուլիսի 20 | İstanbul Cup, Ստամբուլ, Թուրքիա |
Հարդ | Միսակի Դոի | Օկսանա Կալաշնիկովա Պաուլա Կանիա |
6–4, 6–0 |
Հաղթանակ | 2. | 2015 հուլիսի 26 | İstanbul Cup, Ստամբուլ, Թուրքիա |
Հարդ | Դարյա Գավրիլովա | Չագլա Բույուկակչայ Ելենա Յանկովիչ |
5–7, 6–1, [10–4] |
WTA 125K մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ 1 (1 տիտղոս)
խմբագրելԱրդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2012 նոյեմբերի 5 | Royal Indian Open Պունա, Հնդկաստան |
Հարդ | Կիմիկո Դատե | 6–2, 6–3 |
ITF մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելITF մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ 9 (7–2)
խմբագրելՊատմություն |
---|
WTA 125s մրցաշարեր |
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 2010 մայիսի 17 | Խարկով, Ուկրաինա | Գրունտ | Լյուդմիլա Կիչենոկ | 2–6, 6–4, 1–6 |
Հաղթանակ | 1. | 2011 օգոստոսի 16 | Ստամբուլ, Թուրքիա | Հարդ | Անյա Պրիսլան | 6–2, 6–7(5–7), 6–0 |
Հաղթանակ | 2. | 2011 հոկտեմբերի 17 | Լագոս, Նիգերիա | Հարդ | Դոնա Վեկիչ | 6–4, 6–3 |
Պարտություն | 2. | 2011 դեկտեմբերի 26 | Տյումեն, Ռուսաստան | Հարդ | Յուլիա Պուտինցևա | 2–6, 4–6 |
Հաղթանակ | 3. | 2012 մարտի 19 | Լա Մարսա, Թունիս | Գրունտ | Իզաբելա Շինիկովա | 7–6(7–4), 7–6(7–5) |
Հաղթանակ | 4. | 2012 սեպտեմբերի 24 | Թելավի, Վրաստան | Գրունտ | Լեսյա Ցուրենկո | 6–1, 6–2 |
Հաղթանակ | 5. | 2012 նոյեմբերի 5 | Royal Indian Open Պունա, Հնդկաստան |
Հարդ | Կիմիկո Դատե | 6–2, 6–3 |
Հաղթանակ | 6. | 2013 փետրվարի 3 | Էյլաթ, Իսրայել | Հարդ | Մարտա Սիրոտկինա | 6–3, 3–6, 7–5 |
Հաղթանակ | 7. | 2013 օգոստոսի 3 | Viccourt Cup Դոնեցկ, Ուկրաինա |
Հարդ | Թիմեա Բաբոշ | 3–6, 6–2, 7–6(11–9) |
ITF զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ 6 (2–4)
խմբագրելՊատմություն |
---|
WTA 125s մրցաշարեր |
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 2009 մայիսի 25 | Խարկով, Ուկրաինա | Գրունտ | Կատերինա Կոզլովա | Կատերինա Ավդիենկո Մարիա Ժարկովա |
7–6(7–3), 3–6, [9–11] |
Պարտություն | 2. | 2010 մայիսի 3 | Խարկով, Ուկրաինա | Գրունտ | Կատերինա Կոզլովա | Լյուդմիլա Կիչենոկ Նադյա Կիչենոկ |
4–6, 2–6 |
Հաղթանակ | 1. | 2010 հուլիսի 19 | Խարկով, Ուկրաինա | Գրունտ | Կատերինա Կոզլովա | Վալենտինա Իվախնենկո Ալյոնա Սոտնիկովա |
6–3, 7–5 |
Պարտություն | 3. | 2011 ապրիլի 18 | Թեսենդերլո, Բելգիա | Գրունտ | Մարինա Զանևսկա | Աննա Լենա Գրյոնեֆելդ Տատյանա Մալեկ |
5–7, 3–6 |
Պարտություն | 4. | 2011 հոկտեմբերի 29 | Լագոս, Նիգերիա | Գորգ (i) | Դանկա Կովինիչ | Մելանի Կլաֆներ Ագնեշ Ժատմարի |
0–6, 7–6, [5–10] |
Հաղթանակ | 2. | 2013 հունվարի 28 | Էյլաթ, Իսրայել | Հարդ | Ալլա Կուդրյավցևա | Կորինա Դենտոնի Ալեքսանդրա Սասնովիչ |
6–1, 6–3 |
Թիմային եզրափակիչներ 1 (0–0)
խմբագրելԱրդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 2016 հունվարի 9 | Հոպմանի գավաթ, Պերթ, Ավստրալիա |
Հարդ (i) | Ալեքսանդր Դոլգոպոլով | Դարյա Գավրիլովա Նիկ Կիրգիոս |
0–2 |
Պատանեկական Մեծ Սաղավարտի եզրափակիչներ
խմբագրելՊատանեկական Մեծ Սաղավարտի մենախաղի եզրափակիչներ 2 (1–1)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 2010 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Օնս Ջաբուր | 6–2, 7–5 |
Պարտություն | 2012 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | Էժենի Բուշար | 2–6, 2–6 |
Պատանեկական Մեծ Սաղավարտի զուգախաղի եզրափակիչներ 1 (0–1)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 2010 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | Իրինա Խրոմաչյովա | Թիմեա Բաբոշ Սլոան Սթիվենս |
7–6(9–7), 2–6, 2–6 |
Մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄենախաղ
խմբագրելՄրցաշար | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | ՀՄ | Հ–Պ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | ||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 0 / 4 | 5–4 | ||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | Ո1 | Ո2 | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | 4 շրջան | 0 / 4 | 9–4 | ||||||
Ուիմբլդոն | ՉՄ | Ո1 | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 4 | 2–4 | ||||||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 0 / 5 | 5–5 | ||||||
Հ–Պ | 0–0 | 0–1 | 2–4 | 3–4 | 9–4 | 5–3 | 0 / 17 | 21–17 | ||||||
WTA Premier Mandatory մրցաշարեր | ||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 0 / 4 | 4–4 | ||||||
Miami Masters Մայամի |
ՉՄ | ՉՄ | Ո2 | 4 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 0 / 3 | 6–3 | ||||||
Madrid Open Մադրիդ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 3 | 2–3 | ||||||
China Open Պեկին |
ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1/2 | 0 / 4 | 4-4 | ||||||
WTA Premier 5 մրցաշարեր | ||||||||||||||
Dubai Tennis Championships, Դուբայ / Qatar Ladies Open, Դոհա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 3 | 1–3 | ||||||
Internazionali BNL d'Italia Հռոմ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 3 | 1–3 | ||||||
Canada Masters Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 0 / 2 | 2–2 | ||||||
Cincinnati Masters Ցինցինատի |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | 1/2 | 2 շրջան | 0 / 3 | 7–3 | ||||||
Toray Pan Pacific Open, Տոկիո/ Wuhan Tennis Open, Ուհան |
ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1/2 | 3 շրջան | 0 / 2 | 5–2 | |||||||
Կարիերայի վիճակագրություն | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | No. | |||||||
Մրցաշարեր | 0 | 3 | 19 | 25 | 19 | 21 | 87 | |||||||
Տիտղոսներ | 0 | 0 | 1 | 1 | 1 | 1 | 4 | |||||||
Եզրափակիչներ | 0 | 0 | 1 | 1 | 1 | 2 | 5 | |||||||
Ընդամենը Հ-Պ | 0–0 | 0–3 | 13–19 | 35–24 | 32–18 | 36-20 | 116-84 | |||||||
Տարվա ավարտի վարկանիշ | 269 | 156 | 40 | 29 | 19 |
Զուգախաղ
խմբագրելՄրցաշար | 2013 | 2014 | Հ–Պ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | ||||||||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | 0–1 | ||||||||||||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 2 շրջան | 1–1 | ||||||||||||||||||||||
Ուիմբլդոն | 1 շրջան | 0–1 | ||||||||||||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | 2 շրջան | 1–2 | |||||||||||||||||||||
Հ–Պ | 0–1 | 2–4 | 2–5 |
Հաղթանակներ Թոփ 10-ի թենիսիստուհիների նկատմամբ
խմբագրելNo. | Թենիսիստ | Վարկանիշ | Մրցաշար | Ծածկույթ | Փուլ | Հաշիվ | |
---|---|---|---|---|---|---|---|
2014 | |||||||
1. | Պետրա Կվիտովա | Թիվ 3 | Western & Southern Open Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | 3-րդ շրջան | 6–2, 7–6(7–2) | |
2. | Անժելիկա Քերբեր | Թիվ 8 | Wuhan Open Ուհան, Չինաստան |
Հարդ | 1/4 | 6–4, 7–6(7–3) | |
2015 | |||||||
3. | Անժելիկա Քերբեր | Թիվ 9 | Brisbane International Բրիսբեն, Ավստրալիա |
Հարդ | 1/4 | 4–6, 7–5, 6–3 | |
4. | Լյուսիա Շաֆարժովա | Թիվ 7 | Western & Southern Open Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | 1/4 | 6–4, 2–6, 6–0 | |
2016 | |||||||
5. | Գարբինե Մուգուրուսա | Թիվ 5 | Dubai Tennis Championships Դուբայ, ԱՄԷ |
Հարդ | 2-րդ շրջան | 7-6(7-3), 6–3 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 WTA կայքէջ
- ↑ «Svitolina and Velotti take French Open junior titles». Roland Garros. 2010 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «$25,000 Kharkiv Ukraine Women's Singles - Main Draw». International Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Elina Svitolina picks up first WTA title at Baku Cup, United Press International (28 July 2013)
- ↑ Svitolina rising quickly in WTA rankings, United Press International (29 July 2013)
- ↑ Kuznetsova stuns Bouchard in Cincy, WTA official website, 13 August 2014
- ↑ Sharapova wins Halep showdown, WTA official website, 15 August 2014
- ↑ «Serena Williams fends off Elina Svitolina to reach fourth round of Australian Open». DNA India. 2015 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Svitolina ends former champion's run». Roland Garros. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 ITF female profile, number=100131002
- ↑ "Henin to help rising Svitolina." Women's Tennis Association. Published February 11, 2016.
- ↑ http://www.wtatennis.com/players/player/15788/title/elina-svitolina
- ↑ «NIKE signs up rising Ukrainian star Elina Svitolina». Tennis World. 2016 թ․ հունվարի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էլինա Սվիտոլինան WTA կայքում
- Էլինա Սվիտոլինան ITF կայքում Արխիվացված 2016-07-14 Wayback Machine
- Էլինա Սվիտոլինայի պատանեկական պրոֆիլը ITF կայքում Արխիվացված 2016-03-17 Wayback Machine
- Էլինա Սվիտոլինան Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2016-04-22 Wayback Machine
- Էլինա Սվիտոլինան Ուկրաինայի թենիսի պորտալում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Սվիտոլինա» հոդվածին։ |