Էլիս Նիլ
Էլիս Նիլ (անգլ.՝ Alice Neel, հունվարի 28, 1900[1][2][3][…], Գլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 13, 1984[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5]), ամերիկացի վիզուալ նկարիչ։ Ստեղծել է ընկերների, ընտանիքի անդամների, սիրեկանների, բանաստեղծների, նկարիչների և օտարականների դիմանկարներ։ Նրա կտավներում արտահայտված են գիծն ու գույնը, հոգեբանական բծախնդրությունն ու հուզական ինտենսիվությունը։ Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի մոդեռն և ժամանակակից արվեստի կուրատոր Բերրի Ուոլքերը, ով 2010 թվականին կազմակերպել է Նիլի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, նրան կոչել է «20-րդ դարի լավագույն դիմանկարիչներից մեկը»[13]։
Էլիս Նիլ անգլ.՝ Alice Neel | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Գլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1984[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, վիմագրող և լուսանկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ[8][9], անարխիզմ և սոցիալական ռեալիզմ[10] |
Ժանր | դիմանկար[8][7], նատյուրմորտ[8], բնանկար[8], այլաբանություն[5], ժանրային նկարչություն[5], նյու[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5] |
Թեմաներ | գեղանկարչություն[11] և Կերպարվեստ[11] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն[12] |
Ամուսին | Կառլոս Էնրիկես Գոմես |
Կայք | aliceneel.com |
Alice Neel Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանք
խմբագրելԷլիս Նիլը ծնվել է 1900 թվականի հունվարի 28-ին[14][15] Փենսիլվանիայի Գլադվին քաղաքում՝ Փենսիլվանիայի երկաթուղու հաշվապահ Ջորջ Վաշինգտոն Նիլի և Էլիս Կոնկրոս Հարթլի Նիլի ընտանիքում[16]։ 1900-ական թվականների կեսերին Նիլս ընտանիքը տեղափոխվել է Փենսիլվանիայի Քոլվին գյուղական շրջան[16]։ Էլիսն ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը՝ ութամյա Հարթլին, Էլիսի ծնվելուց որոշ ժամանակ անց մահացել էր դիֆթերիայից[17]։ Էլիսը մեծացել է միջին դասի ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանայք ունեին սահմանափակ հնարավորություններ[14][18]։
1918 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքին աջակցելու համար Էլիսը պետական ծառայության քննություն է հանձնել և բարձր վարձատրվող գրասենյակային աշխատանք ստացել[19]։ Երեք տարի աշխատելուց հետո Ֆիլադելֆիայում հաճախել է երեկոյան արվեստի դասերի և 1921 թվականին ներգրավվել Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոց (այժմ՝ Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ)[20]։ Իր ուսանողական աշխատանքներում Նիլը մերժում է իմպրեսիոնիզմը՝ փոխարենը ընդունելով ռեալիզմի Աշկան դպրոցը։ Այս ազդեցությունը եկել է Աշկան դպրոցի ամենահայտնի գործիչներից մեկի` Ռոբերտ Հենրիից, ով նույնպես դասավանդել է Ֆիլադելֆիայի դիզայնի կանանց դպրոցում[21]։ Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցում (Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ) Նիլը երկու տարի անընդմեջ արժանացել է պատվավոր հիշատակցման, 1925 թվականին՝ Կերն Դոգ մրցանակի[22]։ 1925 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցը[14][18]։ Նիլը հաճախ ասել է, որ ինքն ընտրել է հաճախելու աղջիկների դպրոց, որպեսզի հակառակ սեռը չգայթակղի նրան իր արվեստից։
Գրականություն
խմբագրել- Alice Neel [Motion picture on DVD]. 2007. Arts Alliance America
- Allara, P. (2006), "Alice Neel's Women From the 1970s: Backlash to Fast Forward", Women's Art Journal, Vol.27(2), pp. 8–10
- Allara, P. (1994), Mater of Fact: Alice Neel's Pregnant Nudes, The University of Chicago Press, Vol. 8(2), pp. 6–31
- Hills, Patricia (1995). "Alice Neel", Harry N Abrams, Inc., New York. ISBN 0810913585.
- Bauer, D. (1994), Alice Neel's Female Nudes, 8300 defect for UNSW Women's Art Journal,Vol.15(2), pp. 21–26
- Hoban, Phoebe (2010). The Art of Not Sitting Pretty, St. Martin's Press, New York. ISBN 0312607482.
- Walker, Barry, et al., Alice Neel: Painted Truths, Museum of Fine Arts, Houston. ISBN 0300163320.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alice Neel (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alice Neel — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.aliceneel.com/biography/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.aliceneel.com/home/
- ↑ Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ https://www.artnews.com/feature/alice-neel-who-was-she-why-was-she-important-1234590346/
- ↑ 11,0 11,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.aliceneel.com/about-neel/
- ↑ "Alice Neel", BBC, Retrieved 13 November 2014.
- ↑ 14,0 14,1 14,2 Suzie Mackenzie (2004 թ․ մայիսի 28). «Heroes and wretches». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Editor: Delia Gaze, picture editors, Maja Mihajlovic, Leanda (1997). Shrimpton. London: Dictionary of Women Artists. էջ 1007. ISBN 1-884964-21-4.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 16,0 16,1 "Biography", Aliceneel.com, Retrieved 6 August 2014.
- ↑ «Alice Neel: American Painter». The Art Story. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 18,0 18,1 M. Therese Southgate (2011 թ․ մարտի 17). The Art of JAMA: Covers and Essays from The Journal of the American Medical Association. Oxford University Press. էջ 96. ISBN 978-0-19-975383-3.
- ↑ Munor, Eleanor (2000). Originals : American women artists (New ed., 1. Da Capo Press ed.). Boulder, Colo.: Da Capo Press. էջ 123. ISBN 0-306-80955-9.
- ↑ "Biography - 1920s" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, AliceNeel.com, Retrieved August 6, 2014.
- ↑ Bauer, Denise (2002). «Alice Neel's Feminist and Leftist Portraits of Women». Feminist Studies – via ProQuest.
- ↑ Lewison, Jeremy (2010). Alice Neel: Painted Truths. Yale University Press. էջ 259.
Արտաքին հղումներ
խմբագրել- Alice Neel site
- Alice Neel film site
- Finding aid to the Alice Neel papers, 1933-1983 in the Smithsonian Archives of American Art
- Audio recording of Lecture by Alice Neel, February 12, 1981, from Maryland Institute College of Art's Decker Library, Internet Archive
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Նիլ» հոդվածին։ |