Էլի Ուոլլակ
Էլի Ուոլակ (անգլ.՝ Eli Herschel Wallach, այլ թարգմանությամբ՝ Էլի Ուոլլահ, դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…], Ռեդ Հուկ, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] - հունիսի 24, 2014[2][3][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9][10][12], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, 2010 թվականին ստացել է Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
Էլի Ուոլլակ անգլ.՝ Eli Wallach | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 170 սմ | ||||
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…] | ||||
Ծննդավայր | Ռեդ Հուկ, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] | ||||
Մահացել է | հունիսի 24, 2014[2][3][7][…] (98 տարեկան) | ||||
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9][10] | ||||
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ, Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց, Օսթինի տեխասյան համալսարան և Նյու Յորք քաղաքի քոլեջ | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Մասնագիտություն | կինոդերասան, ինքնակենսագիր, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և սպա | ||||
Ակտիվ շրջան | 1945–2010 | ||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական | ||||
Ընտրանի | "Հրաշալի յոթնյակը", "Ինչպես գողանալ միլիոն", "Լավը, վատը, չարը" | ||||
Ամուսին(ներ) | Էն Ջեքսոն (3 երեխա) | ||||
Երեխա(ներ) | 3 երեխա | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Կենսագրություն
խմբագրելԷլի Ուոլլակը ծնվել է 1915 թվականին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Աբրամ Վալլախը և մայրը՝ Բերտա Շորը, ԱՄՆ էին ներգաղթել 1909 թվականին։ Հայրը մասնագիտությամբ դերձակ էր և հիմնական աշխատանքից բացի զբաղվում էր նաև առևտրով Բրուքլինի իր «Bertha’s» քաղցրավենիքի խանութում։
Ուսում
խմբագրելԱվարտել է Տեխասի Օսթինի համալասարանը (1936 թվական) և Նյու Յորք Սիթի քոլեջը։ Դերասանական վարպետություն սովորել է Neighborhood Playhouse ստուդիայում։
Մասնակցությունը պատերազմին
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Հավայան կղզիներում՝ բժշկական ստորաբաժանումում։ Ավարտել է կրտսեր սպաների որակավորման կուրսը, այնուհետև գործուղվել է Մարոկկո՝ Կասաբլանկա քաղաք և ապա Ֆրանսիա։ Հենց Ֆրանսիայում ծառայած տարիներին նա ցուցադրում է իր դերասանական կարողությունները։ Իր մի քանի համախոհների հետ միասին հոսպիտալի վիրավոր զինվորականների համար գրում և բեմադրում է սիրողական «Սա ինչ է, բանա՞կ» սատիրական ներկայացումը, որտեղ ծաղրվում էին Եվրոպայի դիկտատորները։ Ինքը Ուոլլակը ներկայացման մեջ խաղում էր Ադոլֆ Հիտլերի դերը։
Ամուսնություն
խմբագրել1946 թվականից ամուսնացած է դերասուհի Էնն Ջեքսոնի հետ, նրանք ունեն երեք երեխա։ Նրա թոռներից մեկը՝ Էնթոնի Օլիվեր Սքոթը «The New York Times»ի- առաջատար կինոքննադատներից է։
Չնայած պատկառելի տարիքին՝ 96 տարեկան, և կաթվածին՝ ինչի արդյունքում նրա ձախ աչքը զրկվել է տեսողությունից, մինչ 2010 թվականը նկարահանվել կինոյում։ 2005 թվականին լույս է տեսել Ուոլլակի ինքնակենսագրական գիրքը «Լավը, վատը և ես» («The Good, the Bad and Me: In My Anecdotage», ISBN 978-0-15-603169-1)։
Մահացել է 2014 թվականի հունիսի 24-ին Նյու Յորքում գտնվող իր սեփական տանը։
Կարիերա
խմբագրելՊատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից սկսած արդեն մասնակցում է Բրոդվեյի պրոֆեսիոնալ թատերական ներկայացումներում։ 1951 թվականին ստանում է «Տոնի» մրցանակ Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը» ներկայացման Ալվարոյի դերի համար։
Կինոյում նորամուտը կայացել է 1956 թվականին Էլիա Կազանի «Տիկնիկը» ֆիլմում։
Խաղացել է ամերիկյան նշանավոր շատ ֆիլմերում, մեծ ճանաչում են նրան բերել հետևալ դերերը.
- Կալվերա - «Հրաշալի յոթնյակը»
- Տուկո - «Լավը, վատը, չարը»
- Բեն Բեյքեր «Մակենայի ոսկին»
- դոն Ալտոբելլո «Կնքահայրը 3»։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է ավելի քան 160 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնց մեծ մասը երկրորդային դերեր են։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Մրցանակներ
խմբագրելԸնդհանուր թվով 7 կինոմրցանակ է ստացել, այդ թվում 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար, 1 BAFTA («Տիկնիկը»), նույն ֆիլմի համար առաջադրվել է Ոսկե Գլոբուսի, 1 Էմմի (ներկայացված է եղել 4 անգամ) և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Albert M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://nypost.com/2014/12/18/riedel-remembers-2014s-fallen-stars/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.ebay.it/itm/DEATH-SENTENCE-Original-SCRIPT-Cloris-Leachman-NICK-NOLTE-Spelling-Goldberg-/121239567399
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.flicksandbits.com/2014/06/25/legendary-the-magnificent-seven-the-good-the-bad-and-the-ugly-actor-eli-wallach-dies-at-98/72271/
- ↑ 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.pastemagazine.com/articles/2014/06/actor-eli-wallach-dies-at-98.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.movieactors.com/actors/eliwallach.htm
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.latimes.com/entertainment/arts/la-et-cm-eli-wallach-appreciation-20140626-story.html
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Eli Wallach, Multifaceted Actor, Dies at 98
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Ուոլլակ» հոդվածին։ |