Էլվիրա Գասկոն
Էլվիրա Գասկոն Վերա (իսպ.՝ Elvira Gascón, մայիսի 17, 1911[1], Almenar de Soria, Soria Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - փետրվարի 10, 2000[2], Սորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2]), իսպանացի նկարիչ, նախագծող, փորագրող։ Մասնակցել է մեքսիկական մուրալիզմի շարժմանը և հայտնի է իսպանական և մեքսիկական ոճերի սինթեզմամբ։ Գասկոնը նաև նկարազարդել է հարյուրավոր գրքեր և պարբերականներ[3]։
Էլվիրա Գասկոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1911[1] |
Ծննդավայր | Almenar de Soria, Soria Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Վախճանվել է | փետրվարի 10, 2000[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Սորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1935) |
Մասնագիտություն | նկարչուհի, փորագրիչ և նկարազարդող |
Ոճ | Մեքսիկական մուրալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Կենսագրություն
խմբագրելԷլվիրա Գասկոնը ծնվել է Սորիայի Ալմենար քաղաքում։ 1929 թվականին ընդունվել է Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և այնտեղ սովորել մինչև 1935 թվականը։ Այնուհետև Մադրիդում դասավանդել է Լոպե դե Վեգայի ինստիտուտում և Արվեստի և արհեստների դպրոցում (Escuela de Artes y Oficios): Երբ 1936 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց, Գասկոնը միացել է Junta de Incautación del Tesoro Artístico Nacional-ին, որը ազգային գանձեր վերցրել է պատերազմի և պայքայի քաոսային տարիների ընթացքում դրանք անվտանգ պահելու համար։ Ինստիտուտում աշխատելու տարիներին Գասկոնը հանդիպել է ապագա ամուսնուն՝ Ռոբերտո Ֆեռնանդես Բալբուենային (1891-1966), որը ինստիտուտի նախագահն էր և ճարտարապետ Գուստավո Ֆեռնանդես Բալբուենայի (1888-1931) եղբայրը։ Գասկոնն ու Ֆեռնանդեսը Մեքսիկա են արտագաղթել 1939 թվականին, իսպանացի հանրապետականների պարտությունից հետո աջակողմյան ազգայնական ապստամբների կողմից։ Մեքսիկայում Գասկոնը դարձավ հայտնի նկարիչ մեքսիկացի արվեստագետների և մտավորականների շարքում։ Ռուբեն Բոնիֆաս Նունյոն գովաբանել է նրա գեղարվեստական տեխնիկան և ոճի պարզությունը[4]։
Գասկոնն ունեցել է երկու դուստր՝ Գուդելուպեն և Էլվիրան (ծնվ. 1944 թվականին Մեխիկոյում, հայտնի քանդակագործ է)։
Հետագա կյանքի ընթացքում Գասկոնը տառապել է Պարկինսոնի հիվանդությունից։ Մահացել է Մեքսիկայում 2000 թվականին 88 տարեկան հասակում[5]։
Գործունեություն
խմբագրելՄեքսիկայում Գասկոնը մի շարք որմնանկարներ է ստեղծել եկեղեցիներում, մասնակցել է 28 սոլո և 45 խմբային ցուցահանդեսների։ Պատկերազարդել է նաև ամսագրեր և մոտ 150 գիրք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1054662924 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Universidad Nacional Autónoma de México, "Elvira Gascón Vera", 2011 Արխիվացված 2016-03-11 Wayback Machine (Spanish).
- ↑ Ascensión H. de León-Portilla, España desde México: Vida y tesimonio de transterrados (Madrid: Algaba Ediciones, 1978), chapter 4 (Spanish).
- ↑ "Enriquecen el acervo de Elvira Gascón en el Colmex" (Spanish), La Jornada.