Էկերնֆյորդե (գերմ.՝ Eckernförde), ավելի քան 700-ամյա նավահանգստային քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի Ռենդսբուրգ-Էկերնֆյորդե շրջանում[2][3], Շլեզվիգ և Քիլ անկախ քաղաքների և Քիլի ջրանցքի մերձակայքում, Բալթիկ ծովի ափին։ Հարյուր տարուց ավելի մի ժամանակահատված՝ 1867–1970 թվականներին եղել է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.942[4]: Հյուսիսային Գերմանիայի սիրված առողջավայրերից է։
1197 թվականին Էկերնֆյորդեն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում։
1302-ին (ըստ որոշ աղբյուրների՝ ավելի վաղ՝ 1288-ին) հիշատակվել է որպես քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայր։
1872 թվականինոյեմբերի 13-ին սկսված մեծ ջրհեղեղը, որ ջրասույզ է արևել Բալթիկ ծավի ափերը Դանիայից մինչև Պոմերանիա, բազում օրեր ջրի տակ է թողել նաև Էկերնֆյորդեն։
1934 թվականին Էկերնֆյորդեին է միացվել մերձակա Բորբի բնակավայրը, որը վերածվել է ծովային առողջարանի։
Դեռևս 20-րդ դարի սկզբներից Էկերնֆյորդեն հայտնի էր իր նավահանգստով, ձկնորսորսությամբ ու ձկնարտադրությամբ, գյուղատնտեսական մթերքների առևտրով, աղի և երկաթեղենի արտադրությամբ[8]։
Էկերնֆյորդեի ծովախորշում ներկայումս տեղակայված է հորատման մի քանի հարթակ։ Քաղաքում գործում են ալյուրի արտադրության ձեռնարկություններ։ Բացի այդ, այստեղ են գտնվում SIG Zauer ընկերության և 1792 թվականից ի վեր ոգելից խմիչքներ արտադրող BEHIN ընկերության գլխամասային ձեռնարկություններն ու վարչական գլխավոր մասնաշենքերը։
Heinz-Herbert Schöning: Die Eckernförder Kreisbahnen. Kenning, Nordhorn 1998, ISBN 3-927587-70-2.
Horst Slevogt: Eckernförde – Die Geschichte einer deutschen Kaufmannsstadt im Herzogtum Schleswig. Band 1: Von den Anfängen bis zur Reformation. Husum Verlag, Husum 1997, ISBN 3-88042-820-4. Band 2: Von gottorfischer über dänische zu preußischer Herrschaft. Husum Verlag, Husum 2006, ISBN 3-89876-183-5.
Heinz Teufel, Christoph Rohde: Eckernförde – Porträt der Ostseestadt. Medien-Verlag Schubert, Hamburg 1994, ISBN 3-929229-21-8.
Jann M. Witt (Hrsg.): Eckernförde. Geschichte einer Hafen- und Marinstadt. Convent, Hamburg 2006, ISBN 3-934613-96-9.
Heimatgemeinschaft Eckernförde: ECKernförde-Lexikon. Husum, Nordsee 2014, ISBN 978-3-89876-735-4.
Harald Jørgensen, O. M. Olesen, Frants Thygesen (Red.): Egernførde bys historie. Studieafdelingen ved Dansk Centralbibliotek for Sydslesvig, Flensburg 1980, ISBN 87-980393-5-0 (dänisch)