Էմայիգի
Էմայըգի (էստ․՝ Emajõgi), գետ Էստոնիայում։ Պատկանում է Նարվա գետի ավազանին։ Էմայըգի անվանումն էստոներենից թարգմանաբար նշանակում է մայր գետ։ Գետի ափին գտնվում է Տարտու քաղաքը։
Էմայըգի | |
---|---|
![]() Վիրտսյարվ լճից ոչ այնքան հեռու գտնվող Էմայըգին | |
Բնութագիր | |
Երկարություն | 218 |
Ավազանի մակերես | 9628,1 կմ²[1] |
Ջրի ծախս | 70,1 |
Ջրահոսք | |
Ակունք | Պյուհայարվ |
Ակունքի տեղակայում | Վիրտսյարվ |
Կոորդինատներ | 58°00′59″ հս․. լ. 26°26′45″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Չուդյան լիճ |
Գետաբերանի տեղակայում | Lake Peipus?[2] |
Բարձրություն | 30,1 մ |
Կոորդինատներ | 58°26′15″ հս․. լ. 27°14′31″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Պեդյա, Elva River?, Amme River?, Kalli River?, Porijõgi?, Kavilda River?, Ilmatsalu River?, Ahja River?, Laeva River?, Mõra River?, Luutsna River? և Savijõgi? |
Երկիր | ![]() |
Ջրահավաք | Narva basin? |
Հիմնական տեղեկություններ
խմբագրելԳետի երկարությունը 218 կմ է, ավազանի մակերեսը՝ 9 960 կմ2։ Սկիզբ է առնում Պյուհայարվ լճից, մինչև Վիրտսյարվ 82 կմ երկարությամբ տեղանքը կոչվում է Վյայկե-Էմայըգի, գետի՝ այդ լճից ներքև հատվածը՝ Սուուր-Էմայըգի (101 կմ)։ Թափվում է Չուդյան լիճ։ Ջրի միջին ծախսը գետաբերանում կազմում է մոտ 72 մ3/վ։ Սառցակալում է դեկտեմբերից մինչև մարտի վերջը։ Տարտու քաղաքից ներքև գտնվող հատվածը նավարկելի է։
Էմայըգի գետ է թափվում Ամմե գետը, որն սկիզբ է առնում Կուրեմաա լճից։
Գետը պատմության մեջ
խմբագրել1030 թ․ Օմովժի գետի ափին Յարոսլավ Իմաստունի ջոկատը գրավեց Յուրիև (այժմյան Տարտու) քաղաքը։
1234 թ․ Օմովժիի ճակատամարտում նովգորոդո֊վլադիմիրսկի զորքի գլուխ կանգնած իշխան Յարոսլավ Վսեվոլոդովիչը ջարդեց Թուր կրողների կարգի զորքը[3]։
1341 թ․, այն բանից հետո, երբ լիվոնյան գերմանացիները սպանեցին Լոտինգոլում սպանեցին պսկովյան դեսպաններին, Իլիյա Բորիսովիչը, ոչ Նովգորոդի, և ոչ էլ Օլգերդի օգնությանը չսպասելով, պսկովացիների հետ գնաց Օմովժի և մայիսի 2֊ին հաղթեց այդ գետի երկու ափերում գտնվող գերմանացի բնակչությանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Estonian Environmental Register
- ↑ https://infoleht.keskkonnainfo.ee/default.aspx?state=4;68547596;est;eelisand;;&comp=objresult=veekogu&obj_id=-1089627227
- ↑ Օմովժի գետի 1234 թվականի ճակատամարտը Արխիվացված 2012-06-20 WebCite (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմայիգի» հոդվածին։ |