Էմեկա Օկաֆոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր (անգլերեն` Chukwuemeka Ndubuisi Okafor, կարճ` Էմեկա Օկաֆոր [Emeka Okafor], սեպտեմբերի 28, 1982, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), նիգերիա-ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։
Էմեկա Օկաֆոր Trae Young | |||||
Դիրքը | Կենտրոնական/ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր Chukwuemeka Ndubuisi Okafor | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1982 (42 տարեկան) | ||||
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ | ||||
Հասակ | 208 սմ | ||||
Քաշ | 116 կգ | ||||
Դպրոց | Բելեյրի ավագ դպրոց (Բելեյր, Տեխաս) | ||||
համալսարան | Կոնեկտիկուտ (2001–2004) | ||||
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Բոբքեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Շառլոթ Բոբքեթս (2004-2009) Նյու Օռլեանս Հորնեթս (2009-2012) Վաշինգթոն Վիզարդս (2012-2013) Դելավեր Էյթի սևներս (2017–2018) Նյու Օռլեանս Պելիկանս (2018) Ուլսան Հյունդայի Մոբիս Ֆիբուս (2019-2020) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Բելերի ավագ դպրոցի և Կոնեկտիկուտի համալսարանի շրջանավարտ է։ Վերջինիս սպորտային թիմի կազմում 2004 թվականին դարձել է NCAA չեմպիոն, իսկ իրեն շնորհվել է ամենաակնառու բասկետբոլիստի մրցանակը։ Նույն թվականին Օկաֆորը մուտք է գործել 2004 թվականի NBA դրաֆթ, որտեղ նրան ընտրել է «Շառլոթ Բոբքեթսը»` 2-րդ ընտրությամբ, այն բանից հետո, երբ «Օռլանդո Մեջիքն» առաջինն ընտրում է Դուայթ Հովարդին։ NBA-ում անցկացրած առաջին խաղաշրջանի ավարտից հետո Օկաֆորին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը (2005)։
2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում Միացյալ նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։
Վաղ կյանքը
խմբագրելՕկաֆորն առաջինն է իր ընտանիքում, ով ծնվել է Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը և մայրը ազգությամբ նիգերիացի են, ընդ որում՝ հայրը պատկանում է Իգբո էթնիկական ցեղին։ Վաղ տարիքում Օկաֆորի ընտանիքը տեղափոխվում է Բարթսվիլ (Օկլահոմա նահանգ), քանի որ հայրն աշխատում էր «Phillips Petroleum Company» նավթային ընկերությունում, որի գլխամասը գտնվում էր հենց այդ քաղաքում։ Օկաֆորին ընդունում են տեղի մարզադպրոցը, որտեղ նա սովորում է բասկետբոլ խաղալ։ Մեծանալով Հյուսթոնի տարածաշրջանում՝ Օկաֆորի համար կուռք դարձավ «Հյուսթոն Ռոքեթսի» այն ժամանակվա ռմբարկու Քլայդ Դրեքսլերը, ինչպես նաև նույն ակումբում խաղացող նրա համերկրացի Հակիմ Օլաջուվոնը։
Արտաքին հղումներ
խմբագրել- NBA.com - Էմեկա Օկաֆոր
- UConn կենսագրություն
- Մեկ միլիոն աֆրիկացիներին փրկելու նախաձեռնությունը – Էմեկա Օկաֆորի` աֆրիկյան կյանքերը փրկելու նախաձեռնությունը Արխիվացված 2012-12-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմեկա Օկաֆոր» հոդվածին։ |