Էմիլի Բեթ Ռիքարդս
Էմիլի Բեթ Ռիքարդս՝ (անգլ.՝ Emily Bett Rickards, հուլիսի 24, 1991[1][2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է իր Ֆելիսիթի Սմոուկ դերով Նետը հեռուստասերիալում։
Էմիլի Բեթ Ռիքարդս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1991[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Կրթություն | Վանկուվերի կինոյի դպրոց |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Վաղ կյանք
խմբագրելՌիքարդսը ծնվել և մեծացել է Բրիտանական Կոլումբիաում։ Երիտասարդ տարիքում նա խաղացել է երաժշտական թատրոնում և զբաղվել է պարով, հույս ունենալով դառնալ լուրջ դերասանուհի։ Նա վաղ է ավարտել ավագ դպրոցը և ընդունվել Վանկուվերի Ֆիլմի դպրոց։ Նա ուսանել է Վանկուվերում գտնվող Ալիդա Վոկալ ստուդայում։
Կարիերա
խմբագրելՌիքարդսը 2008 թվականին նկարահանվել է Nickelback ռոք խմբի "Never Gonna Be Alone" երգի տեսահոլովակում։ 2012 թվականին նա մարմնավորել է Ֆելիսիթի Սմոուկին «Նետ»[3] հեռուստասերիալում։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Մարդասպան Ռոմեո։ Քրիս Պորկոի պատմությունը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Լորեն Ֆիլիփսին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2012 | Random Acts of Romance | Դերասանուհի |
2012 | Բեկոն և Ձու | Դայթ |
2012 | Ֆլիկա։ Երկրի պարծանք | Մերի Մալոն |
2014 | Դակոտայի ամառը | Քրիսթին |
2015 | Բրուքլին | Փեթի |
2016 | Սլամբեր |
Տարի | Հեռուստասերիալ | Դեր |
---|---|---|
2012-ից | Նետ | Ֆելիսիթի Սմոուկ |
2013 | Մարդասպան Ռոմեո։ Քրիս Պորկոի պատմությունը | Լորեն Ֆիլիփս |
2014-ից | Ֆլեշ | Ֆելիսիթի Սմոուկ |
2016 | Վաղվա լեգենդները | Ֆելիսիթի Սմոուկ |
2016 | Comedy Bang! Bang! | Բեքի Սիմոնս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Hugh Armitage (2012 թ․ օգոստոսի 6). «'Arrow' casts Firestorm stepmother». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Բեթ Ռիքարդս» հոդվածին։ |