Էմիլյա Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլյա Սարգսի Անդրեասյան (դեկտեմբերի 28, 1913[1][2], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 20, 1996[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆիզիոլոգ-արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։
Էմիլյա Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1913[1][2] Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1996[1][2] (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և արյունաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1937) |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (1968) |
Կենսագրություն
խմբագրելԷմիլյա Անդրեասյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 28-ին Նուխի քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1937 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1960-1965 թվականներին եղել է բուժկանխարգելիչ ֆակուլտետի դեկանը։
Աշխատանքները վերաբերում են արյունատար համակարգի ֆիզիոլոգիական հարցերի, արյունաստեղծման շարժընթացում ուղեղիկի սնուցողական, հարմարվողական ազդեցության, սուր արյունահոսությունների ժամանակ փայծաղի պահեստային դերի պարզաբանման հարցերին[3][4]։
Երկեր
խմբագրել- Երկարակեցության մասին։ Անդրիասյան Էմիլյա Սարգսի, Երևան։ Հայկական ՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկեր., 1958:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12328
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 101.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 101։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլյա Անդրեասյան» հոդվածին։ |